Սանձե’ք ագրեսորին. ՀՅԴ ՀԵՄ-ը երթ է նախաձեռնել դեպի ՄԱԿ-ի գրասենյակ
28 Սեպտեմբեր 2020
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը վաղը՝ սեպտեմբերի 29-ին, նամակներ կհանձնի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին, Հայաստանում Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ դեսպանատներին։ Պահանջելով հստակ գնահատական տալ ագրեսոր Ադրբեջանի գործողություններին և Թուրքիայի ներգրավածությանը։
ՀԵՄ-ի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Վաղը՝ ժամը 14։00-ին հավաքվում ենք Արամ Մանուկյանի արձանի դիմաց, որտեղից երթով շարժվելու ենք ՄԱԿ-ի գրասենյակ։
ՄԱԿ-ից պահանջելու ենք հստակ գնահատական տալ ագրեսոր Ադրբեջանի գործողություններին և Թուրքիայի ներգրավածությանը։
Նույնաբովանդակ նամակներ ենք ուղարկելու նաև Հայաստանում Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի (ԵԱՀԿ Մինսկիխմբի համանախագահ երկրներ) դեսպանատներ։
Կոչ ենք անում բոլորին մասնակցել և միջազգային հանրությունից պահանջել հստակ գնահատական տալ հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծած ագրեսիային։