Ադրբեջան՝ ագրեսոր, մեր պահանջն արդար է. ՀՅԴ ՀԵՄ երթը ՄԱԿ-ի գրասենյակ
29 Սեպտեմբեր 2020
Այսօր, սեպտեմբերի 29-ին, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը Արամ Մանուկյանի արձանի մոտից երթ իրականացրեց դեպի ՄԱԿ-ի գրասենյակ: Նրանք ՄԱԿ-ից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից, նաեւ այլ միջազգային կազմակերպություններից պահանջում են հստակ գանահատական տալ Ադրբեջանի սանձազերծած հերթական ագրեսիային, ինչպես նաեւ Թուրքիայի ներգրավվածությանը այդ ագրեսիային:
Նրանք նշեցին, որ միջազգային հանրությունը երկակի ստանդարտներ է կիրառում. «Ակնկալում ենք հստակ գնահատականներ, ագրեսորին պատժելուն ուղղված գործողություններ՝ հատկապես, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր հատուկ նիստ է հրավիրել եւ հույս ունենք, որ ընդունվելիք բանաձեւը կլինի անաչառ»։
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը նամակ հանձնեց ՄԱկ-ի գրասենյակին։
Նույնաբովանդակ նամակներ կհանձնվեն նաեւ Հայաստանում Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ դեսպանատներին։