Բողոքի ցույց Վաշինգտոնում ՝ թուրքական դեսպանատան դիմաց
03 Հոկտեմբեր 2020
Հոկտեմբերի 2-ին, ՀՅԴ Արևելյան Ամերիկայի Երիտասարդական միությունը Վաշինգտոնում թուրքական դեսպանատան դիմաց բողոքի ցույց էր կազմակերպել՝ դատապարտելով Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական հարձակումները Հայաստանի և Արցախի նկատմամբ:
Պահանջելով, որ Թուրքիան դադարի «յուղ լցնել կրակի վրա»՝ ցույցի մասնակիցները կոչ էին անում ԱՄՆ կառավարությանը դատապարտել Ադրբեջանի գործողությունները, դադարեցնել Ադրբեջանին տրվող ռազմական օգնությունն ու պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ: