Ցույցեր՝ ի զորակցություն Արցախի հերոսական ժողովրդի
03 Հոկտեմբեր 2020
Այս օրերին ամբողջ աշխարհում Թուրքիայի եւ Ադրբեջանի սանձազերծած ահաբեկչական պատերազմի դեմ բողոքի իրենց ձայնն են բարձրացրել ՀՅԴ Երիտասարդական միությունները։
Նրանք իրենց ելույթներում դատապարտում են սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սկսված լայնամասշտաբ հարձակումը եւ այդ մարտական գործողություններին Թուրքիայի բացահայտ ներգրվվածությունը։
Դաշնակցական երիտասարդները աշխարհի տարբեր պետությունների կառավարություններից պահանջում եմ զսպել Թուրքիային եւ բոլոր հնարավոր միջոցներով կանգնեցնել Արցախի Հանրապետության դեմ ռազմական գործողությունները։
Նրանք իրենց զորակցությունն են հայտնում Արցախի ժողովրդին, որ հերոսաբար դիմադրում է թուրք-ադրբեջանական ոտնձգություններին։
Բողոքի ցույց Կանադայի Օտտավա քաղաքում՝ կազմակերպությամբ ՀՅԴ Կանադայի Հայ Երիտասարդաց Դաշնակցության եւ Հայ Դատի հանձնախմբի
ՀՅԴ Հայ Երիտասարդաց Դաշնակցության Արեւելյան Ամերիկայի բողոքի ցույց՝ Վաշինգտոնում թուրքական դեսպանատան դիմաց
Չիկագոյի կազմակերպած բողոքի ցույցը՝ կազմակերպությամբ Հայ Երիտասարդական Դաշնակցության (ՀԵԴ)
Բողոքի ցույց Լոնդոնում՝ կազմակերպությամբ ՀՅԴ Երիտասարդական Միության
Բողոքի ցույց Արգենտինայում՝ կազմակերպությամբ ՀՅԴ Երիտասարդական միության, ՀՄԸՄ-ի, ՀՕՄ-ի եւ Համազգայինի
Բողոքի ցույց Բոստոնում՝ կազմակերպությամբ ՀՅԴ Հայ Երիտասարդաց Դաշնակցության
Բողոքի ցույց Լիոնում (Ֆրանսիա)՝ կազմակեպությամբ Կենտրոնական Ֆրանսիայի ՀՅԴ Նոր Սերունդ Երիտասարդական միության
Տե՛ս նաև
https://www.arfd.am/news/30939/
https://www.arfd.am/news/30967/
https://www.arfd.am/news/30886/
https://www.arfd.am/news/30836/
https://www.arfd.am/news/30801/
https://www.arfd.am/news/30801/
https://www.arfd.am/news/30693/
https://www.arfd.am/news/30713/