ՀՅԴ կամավորական վաշտը մարզումներից հետո մեկնել է Արցախ
05 Հոկտեմբեր 2020 ՀՅԴ կամավորական ևս մեկ վաշտ բանակավայրում մարզումներից հետո մեկնել է Արցախ:«Իմ պատկերացմամբ, քանի մենք ունենք երկու հարևաններ, որոնք թշնամաբար են տրամադրված մեր նկատմամբ, այս կռիվը դադար չի ունենենալու՝ մենք միշտ պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի լինել հայրենիքի զինվոր։ Այսօր չլինի, 10 տարի հետո լինի, 100 տարի հետո լինի, մենք միշտ պետք է կռվին պատրաստ լինենք։ Ես նախընտրում եմ, որ հիմա լինի և դրա վերջնական լուծումը մենք տանք»,-ասաց կամավորներից Հայկ Մանուկյանը։

Այստեղ թե՛ Արցախյան գոյամարտին մասնակցած, թե՛ նոր զորացրված և նորից զինվորագրված կամավորներ կան։
«Ես 1990-94 թվականներին նորից եղել եմ ՀՅԴ ջոկատի մեջ։ Կռվել եմ Ֆիզուլիում, Հադրութում, կորցրել եմ շատ ընկերներ, հրամանատարներ։ Արցախը մեր պապական հողն է, պիտի մերը մնա»,-ասաց կամավոր Արարատ Իգիթյանը։
Կամավորները բանակավայրում մնում են մի քանի օր և ինտենսիվ մարզվում։ Արցախ մեկնած վաշտից հետո այս պահին ևս նոր կամավորներ են վարժանքներ անցնում՝ ռազմաճակատ մեկնելու համար։
Աննա Բալյան
yerkir.am
Մանրամասն՝ տեսանյութում
https://youtu.be/qPiLpUJrUnU