Ամերիկահայերի բողոքի ակցիան՝ Վաշինգտոնում
09 Հոկտեմբեր 2020
Հոկտեմբերի 8-ին մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի է ունեցել ամերիկահայերի բողոքի ակցիան, որն իրականացվել է ընդդեմ Հայաստանում և Արցախում թուրքական և ադրբեջանական ագրեսիայի։
«Վաշինգտոնի հայկական քայլարշավը ահազանգ է լինելու ամերիկյան առաջնորդների համար, որ վերջիններս վերականգնեն ինքնորոշման, ժողովրդավարության և մարդկային արժանապատվության համաամերիկյան արժեքների նկատմամբ իրենց պարտավորությունները»,-նշել են երթի կազմակերպիչները:
Ամերիկահայերը կոչերով են հանդես եկել՝ նշելով, որ «Երևանը խաղաղություն է ուզում», իսկ «Բաքուն՝ Երևանը»: