ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Լուրեր

Վարչապետի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիներն ու քաղաքական ուժերը հանրահավաք են անում Ազատության հրապարակում

13 Նոյեմբեր 2020

Ազատության հրապարակում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով խորհրդարանական և արտախորհրդարանական 16 կուսակցությունների ներկայացուցիչների նախաձեռնած հանրահավաքը: Կուսակցությունները հանրահավաք են հրավիրել՝ ներկայացնելու պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակից ելքի իրենց տարբերակը:

Այսօր ուղիղ ժամը 16:00-ին կուսակցությունների բոլոր ղեկավարները հրավիրվել են Հատուկ քննչական ծառայություն որոշակի բացատրություն տալու համար:

Նիկոլ Փաշինյանի տարերային բնավորության դառը պտուղները մենք քաղում ենք. իր ելույթում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատանը Ազատության հրապարակում 17 կուսակցությունների հրավիրած հանրահավաքին, որով պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն ու առաջարկում իրենց պատկերացրած ելքը Արցախի հողերը հանձնելու որոշմամբ ստեղծված իրավիճակից։

Բագրատյանը նշեց, որ Արցախը հանձնելու փաստաթուղթը ստորագրողը քարտեզին ծանոթ չի եղել և չի իմացել, որ այդ քարտեզը ստորագրելու և Շահումյանի շրջանը (Քելբաջարը) հանձնելու դեպքում կտրվում է կապը Կապանի և Գորիսի միջև․ «Ճանապարհ չի լինելու, որովհետև մի հատվածը Ադրբեջանով է անցնում»։

Բագրատյանն ասաց, որ այս ձեռագիրը բնորոշ է Փաշինյանի թիմին․ «Սա բնորոշ է սրանց իշխանությանը․ ոչինչ չիմանալով, առանց հետները մասնագետ տանելու, առանց խորհրդակցելու, նստեն մեծ-մեծ և հենց տեղում որոշեն։ Փնթի, տգետ, անկիրթ, անսիստեմ, և տեսանք հետևանքը»։

Նա նաև ասաց, որ այդ փաստաթղթի համար հայկական կողմից բանակցողը չի իմացել, որ Քելբաջարի շրջանը Շահումյանի շրջանն է և այսպես կոչվում է, քանի որ այնտեղ վերաբնակվել են Շահումյանի՝ կորցրած շրջանի բնակիչները։

«Լրջորեն պետք է կարողանանք դնել Քելբաջարի շրջանի հարցը, որովհետև չկա Քելբաջար, չկա Ղարաբաղ»,- ասաց Հրանտ Բագրատյանը։

Սա նրա պատասխանն է «ի՞նչ պիտի անենք արդեն ստորագրված փաստաթղթի հետ» հարցին։

Բագրատյանը ևս մեկ առաջարկ ունի․ «Նախ և առաջ ինադ չպիտի ընկնենք ռուսների հետ»։

Հրանտ Բագրատյանը հիշեցրեց, որ ինքը դեռ հունիսին է ասել, որ պատերազմ է սպասվում, քանի որ անգամ ինքը, չլինելով զինվորական, հետախույզ կամ բանակային, հասկանում էր, որ դա լինելու է, քանի որ զենքի տեսակներ կան, որոնց ժամկետը դուրս է գալու նոյեմբերին։ Այն ժամանակ իրեն ֆեյքերը դավաճան կոչեցին։

«էդ ո՞նց է՝ ես իմ տանը նստած ինտերնետի առաջ այսքան բանը հասկանում եմ, վարչապետի թիմում մեկը չկա, որ ասի»,- ասաց նա։

Բագրատյանը մեղադրեց իշխանություններին սխալ զինատեսակներ գնելու վրա գումարները մսխելու և մեր զինվորին կռվելու հնարավորություն չտալու համար։ Նա նաև մարտավարական սխալների մասին ակնարկեց։

«Հարավային ուղղությամբ սխալ ղեկավարման հետևանքով առաջին բանակային կորպուսը մի քանի օրում ջախջախվել է։ Մեր զինվորին հնարավորություն չեն տվել կռվելու»,- ասաց Հրանտ Բագրատյանը։

Նա վստահ է, որ անգամ արդեն ստորագրված փաստաթղթից հետո դեռ կարելի է ինչ-որ բան անել։

«Այդ բանը չի անելու Փաշինյանը, նա այսօր ընկերացել է Էրդողանի և Ալիևի հետ»,- հայտարարեց Բագրատյանը։

Մանրամասները` ուղիղ հեռարձակմամբ

https://youtu.be/D73Q2pO2V2Q

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company