Ազատության հրապարակում մեկնարկել է 17 կուսակցությունների նախաձեռնած հանրահավաքը
16 Նոյեմբեր 2020
Ազատության հրապարակում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով խորհրդարանական և արտախորհրդարանական 17 կուսակցությունների ներկայացուցիչների նախաձեռնած հանրահավաքը: Հանրահավաքին կներկայացվի ստեղծված իրավիճակի գնահատականը և հետագա գործողությունների ճանապարհային քարտեզը:
Նույնիսկ դավաճանություն անելը պետք է գիտակցաբար անել, սրիկայություն է դավաճանություն անելը, բայց գոնե գիտակցություն պետք է ունենալ գնալու դավաճանության. այս մասին Երևանի Ազատության հրապարակից Արցախի կապիտուլյացիոն հայտարարության ստորագրության դեմ հանրահավաքին ասաց «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական և լրատվական ծրագրերի տնօրեն, ՀՅԴ անդամ,Գեղամ Մանուկյանը:
«Նիկոլ Փաշինյանի երեկվա գրառումից, այսօրվա ասուլիսից, ապա ԱԺ-ի հետ հարցուպատասխանից հետո մեկ էլ մտածեցի՝ միգուցե Փաշինյանի հրաժարականը չպահանջենք, պահանջենք լոկ մեկ բան՝ պահանջենք Արսեն Թորոսյանից միջգերատեսչական հոգեբանների հանձնաժողով, որը լիարժեք եզրակացություն կտա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առողջական վիճակի մասին»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ երբ հրապարակվեց Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարությունը, նորմալ մարդը երկու ուղի ուներ՝ արցունքն աչքերին ասեր՝ ժողովուրդ, չկարողացա, բայց խոստանում եմ մի բան անել:
«Երկրորդ ուղին արժանապատվության գագաթնակետն է. իշխանություններն անընդհատ ասում էին Կարսի ամրոցը հանձնեցին ու դա չի կրկնվելու, էն էլ ո՜նց կրկնվեց, ավելի վատը եղավ, որովհետև Կարսի ամրոցը հանձնելուց հետո գնդապետ Մազմանյանը, ինչպես վայել է արժանապատիվ մարդուն, ատրճանակը քունքին ուղղեց, իսկ մեր երկրի վարչապետը ժպտալով էր խոսում այդ օրը»,- ասաց նա:
https://youtu.be/G3Ln6iGQZlo