ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրույցներ

Մեզ ասում են՝ գյուղը մնում է հայկական, բայց անում են այնպես, որ չմնա հայկական․

04 Դեկտեմբեր 2020

Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում շարունակում է ապրել 9 ընտանիք։ Գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ մոտ 60 մարդ կա գյուղում այս օրերին։ Այդ ընտանքիներն ասում են, որ դուրս չեն գալու գյուղից։ Գյուղի տղամարդիկ ջոկատ են կազմել՝ հարկ եղած դեպքում պաշտպանվելու համար։

Անդրանիկ Չավուշյանի խոսքով՝ վերջին օրերին ռուս զինվորականներն ադրբեջանական կողմին ճանապարհ են տրամադրել Աղավնոյի տարածքով։ «Գյուղի միջի ճանապարհով ռուսն իրենց ճանապարհն ապահովում է, մեզանից մի քանի մետր հեռու, տեսնում ենք, անցնում են։ Ժամանակավոր տարածքներում, որտեղ իրենք պետք է մնան, սկսել են շատ զինվորականներ կուտակել»,- ասաց նա։

Պետական մարմիններից հստակ պատասխան այդպես էլ չեն տվել Աղավնոյի գյուղապետին՝ գյուղի հետագա կարգավիճակի վերաբերյալ։ «Ես այդ պայմանագիրը չեմ էլ նայել։ Մինչև հայի կողմից ինձ չգան ու պաշտոնապես չասեն՝ դուրս եկեք, մինչև համոզիչ չլինի, թե ինչ պատճառներով, քաղաքականությունն այնպես է, որ չտանք։ Ես կարծում եմ, որ մեր դրոշը պետք է ծածանվի համայնքապետարանի վրա, մնում ենք հայկական, քանի որ մեր մնալով երաշխավորում ենք նաև Ստեփանակերտի ժողովրդի գոյատևման հարցը։ Բերձորում նույնպես այդպես են մտածում։ Չենք նայում, թե ով ինչ կասի։ Մինչև այս պահը պաշտոնական բան չկա, թեկուզ և լինի, ես ուրախ եմ, որ կապ էլ չունենք, ինտերնետ էլ, չլսենք այդ լուրերը։ Մենք պաշտպանվելու իրավունք ունենք, խաղաղասերներ ենք և մնալու ենք ոնց կանք»,- ասաց նա։

Ըստ գյուղապետի՝ դժվարություններ, իհարկե, կան՝ գյուղում խանութ, հոսանք, ինտերնետ չկա։ Բայց դժվարությունը մարդու համար է։ «Խոստացել են, որ կվերականգնեն հոսանքը։ Եթե չէ, մենք դվիժոկով յոյալ կտանենք»,- ասաց գյուղապետը։

Անդրանիկ Չավուշյանը նշեց, որ Աղավնո գյուղի մայրուղու վրա կանգնած են ռուս խաղաղապահները, բայց, նրա խոսքով, իրենք հույսները չեն դնում խաղաղապահների վրա։ «Մենք հո մեր հույսը չենք դնում միայն իրենց վրա, մենք մեր անվտանգությունը պետք է ապահովենք։ Մենք մեր հողի վրա ապրելու իրավունք ունենք»,- հավելեց նա։

Աղավնոյի գյուղապետը նշում է, որ իրենց գյուղի տարհանումը կազմակերպված գործընթաց էր։ «Ես դեռ չեմ ուզում վերլուծություն անել, բայց մեզ ասում են՝ գյուղը մնում է հայկական, բայց անում են այնպես, որ չմնա հայկական։ Ասելով չէ, գործով է երևում։ Ասում են՝ մնում է հայկական, բայց վառելանյութ, փոխադրամիջոց են տրամադրում, այսինքն՝ քաջալերում են, որ մարդիկ գնան։ Շատերն էին աջակցում, ես ասում էի՝ դրանով ինձ չեք օգնում, շատ շնորհակալ ենք, ընդհակառակը, սաղ դռները մեր դեմ փակեք»,- նշեց նա։

Հարցին, թե իշխանությունների կողմի՞ց է տեսել այդ միտումը, գյուղապետը պատասխանեց, որ ներկա փուլում չի ուզում որևէ մեկին մեղադրել, փաստերով է առաջնորդվում։ «Բայց ավելի ուշ երևի կխոսեմ։ Հիմա մենք զբաղվում ենք անվտանգության հարցերը կարգավորելով, տեսնենք որտեղ ենք դիրքավորվելու մենք, ռուսի բանակցությունն ինչ է լինելու։ Եթե ձևական բան է լինելու, մենք պատրաստ ենք պաշտպանվելու։ Իրենք շատ են, թե քիչ, դա մեզ ոչ էլ վախեցնում է»,- նշեց Անդրանիկ Չավուշյանը։

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company