Քննարկում Արցախի հետ կապված կարևորագույն խնդիրների շուրջ
19 Հունվար 2021
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդիպում է ունեցել ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամների հետ։
Հանդիպմանը քննարկվել է Արցախում ստեղծված հետպատերազմյան իրադրության, արցախահայության առջև ծառացած խնդիրների և մարտահրավերների հետ կապված մի շարք հարցեր։
Քննարկվել են նաև այս ուղղություններով համատեղ ծրագրեր մշակելու և դրանք իրագործելու մեթոդները։
Ծառացած մարտահրավերների հաղթահարման և լուծման համար խիստ կարևորվել է համահայկական ներուժի կենտրոնացումը Արցախում:
aparaj.am