ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրույցներ

Միացումը մեր ռազմավարական նպատակն էր ու այսօր էլ նպատակն է

17 Մարտ 2021

Lragir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը։


-Պարոն Իշխանյան, պատերազմից ու հրադադարի հաստատումից հետո Արցախում ի՞նչ իրավիճակ է, 1994 թվականի սահմաններին վերադառնալու հարցեր քննարկվո՞ւմ են, ի՞նչ հնարավորություն եք տեսնում։

-Հրադադարից հետո մենք առիթ ունեցել ենք անդրադառնալու Արցախի Հանրապետությունում ստեղծված ընդհանուր իրավիճակին՝ քաղաքական, սոցիալական, անվտանգային հարցեր, նաև տնտեսական հիմնախնդիրներ։ Եվ այդ առումով մեր գնահատականներն այդքան էլ գունավոր չէին, իրականության արտացոլանքն էր։ Նաև հետպատերազմյան այս ծանր վիճակը հաղթահարելու պրպտումների մեջ ենք։

Այստեղ շատ կարևոր է, որ Արցախի Հանրապետության պետական կառույցները կարողանան ճիշտ ուղղություն որդեգրել՝ յուրաքանչյուրն իր մասով։ Անշուշտ, ժողովրդի ակնկալիքն անվտանգային երաշխիքներն են և անվտանգության հարցերի հետ կապված պատասխաններ ստանալը, բայց պակաս կարևոր չեն այն սոցիալական հարցերը, որոնք ծառացել են տեղահանված բնակչության առաջ։

Այսօր դժվար է ասել, թե մենք կարողացել ենք մեզ համար ճիշտ ուղղություն որդեգրել և ճիշտ ուղու վրա կանգնել։ Բայց նաև պետք է ասել, որ նշանները և ծիլերն այդ առումով ինչ-որ տեղ հուսադրող են։ Թիվ մեկ խնդիրն, ինչպես ասացի, անվտանգային հարցերն են, և ռուս խաղաղապահների այստեղ ներկայությունը դեռևս հնարավորություն է տալիս վերակազմակերպելու և վերակառուցելու մեր կորցրածը և նաև նպատակային առումով մեր առաջ նոր պայմաններում նոր խնդիրներ դնելու։

-Որո՞նք պետք է լինեն նպատակային նոր խնդիրները։ Արցախի տարածքների դեօկուպացիայի, Արցախի կարգավիճակի հարցերը առաջնահերթ չպե՞տք է բարձրացվեն։

-Մենք զրույցը վարում ենք հենց այն օրերին, երբ տարածաշրջան է այցելել ԵԱՀԿ գործող նախագահը։ Եվ այս առումով, ինչպես և անցած ամիսներին, երկու տարաբնույթ տեսակետներ են հնչեցվել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների կողմից։ Ադրբեջանը հայտարարում է, որ Ղարաբաղի հարցը լուծված է, և նման հարց այլևս գոյություն չունի։ Հայկական կողմը շեշտում է, որ մենք ունենք դեռ չհանգուցալուծված հիմնահարց, և այդ ուղղությամբ մեր ջանքերը դեռևս կօգտագործենք։

Վստահ եմ, որ այդ տեսակետների բախման արդյունքում նաև որոշ խնդիրներ կառաջանան։ Մենք՝ որպես Արցախի Հանրապետություն, որպես առանձին սուբյեկտ, նաև փորձում ենք մեր խնդիրները ձևակերպել և առաջացած նոր խնդիրների մեջ լուծման տարբերակներ գտնել։ Բնականաբար, այդ թվում՝ նաև դեօկուպացիայի խնդիրներն են։

Հպարտությամբ և ուրախությամբ պետք է ասել, որ վերջերս Արցախի խորհրդարանում ընդունված հայտարարությունը շատ կարևոր էր Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման և մեր հետագա քայլերի համար։ Մենք գիտակցում ենք, որ, այո, պատերազմում պարտվել ենք, որ հարվածն ու կարուստները մեզ համար շատ-շատ ծանր են, բայց մենք պետք է կարողանանք վերակազմակերպել մեր ընդհանուր աշխատանքները։

Այդ առումով, տարածքային ամբողջականության վերականգնմանը միտված հարցերը, մեր ինտեգրումը Հայաստանի Հանրապետությանը և վերջնական միացման գաղափարի իրականացումը հենց այն ռազմավարական նպատակներն են, որի շուրջ մենք 30 տարուց ավելի պայքար ենք մղել։ Եվ հասել էինք որոշ հանգրվանի։

Մեզ համար հարցի թվացյալ հանգուցալուծումն այսօր մեզ մատուցել է այլ իրականություն։ Եվ այս իրականության հետ մենք պետք է ինչ-որ տեղ համակերպվենք, բայց սա չընդունենք որպես վերջնական հանգուցալուծում և վերակառուցենք մեր աշխատանքները։ Այդ նպատակին հասնելու համար նաև պետք է գտնենք համապատասխան միջոցները։ Իսկ միջոցները թելադրված չեն միայն այսօրվա մեր պայմաններով։

Կարևորն այդ նպատակը սահմանելն է, իսկ այդ նպատակը մենք սահմանել ենք տասնամյակներ առաջ, 100 տարի առաջ, երբ Ղարաբաղը բռնակցվում էր Ադրբեջանին՝ ինքնավար մարզի կարգավիճակով։ Եվ պայքարի շարունակությունը նաև անհրաժեշտության դեպքում պետք է պատգամենք մեր սերունդներին, եթե չկարողանանք ամբողջական հանգուցալուծել մեր սահմանած նպատակների շրջանակներում։

Միացումը մեր ռազմավարական նպատակն էր ու այսօր էլ նպատակն է։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company