ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրույցներ

Մեզ հետ երբեէ ոչ մեկն այսպես չի հարաբերվել՝ ո՛չ թշնամի, ո՛չ հարեւան երկիր․ Վահրամ Բալայան

30 Մարտ 2021

Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու Նիկոլ Փաշինյանի եւ իր իշխանության ներկայացուցիչների վերջին օրերի հայտարարությունները զարմանք են առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլեւ Արցախում։ «Ինչպե՞ս կարելի է 44-օրյա գազանություններից հետո մեր հակառակորդներին դիտարկել որպես ոչ թշնամի, եւ առհասարակ՝ իրենք ցանկություն ունե՞ն մեզ նույնկերպ դիտարկելու»,- արձագանքում են Արցախից։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Արագածոտնի մարզում Նիկոլ Փաշինյանն առաջինը խոսեց այդ մասին եւ ասաց․ քանի դեռ մենք մեր հակառակորդներին թշնամի ենք դիտարկում, նրանք էլ մեզ են դիտարկում, եւ այդ «փակ շղթայից» պետք է դուրս գալ։ Երկու օր առաջ էլ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար, ծնունդով արցախցի Արմեն Գրիգորյանը շարունակեց՝ հայտարարելով, որ պետք է շտկումներ մտցնել Թուրքիայի նկատմամբ Երեւանի մոտեցումներում։ Հաղորդավարի հարցին՝ «Թուրքիան այլեւս թշնամի պետություն չէ՞ Հայաստանի համար», նա պատասխանեց. «Եթե մենք գնում ենք ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն, ու մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»։ Իսկ ԱԳ նախարար Արա Այվազյանն էլ երեկ ասաց, թե չի կարծում, որ «Թուրքիան չի փոխի իր հայատյացության այդ կեցվածքը»։

Արցախի ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանն ասում է, որ խաղաղությունը, անշուշտ, լավ բան է, բայց պետք է հասկանալ, թե ինչ գնով է այն հաստատվում․ «Ստացվում է, որ մեզ պետք է ջարդեին, փշրեին, հայրենազրկեին, հետո ասեին՝ դե, գիտեք, մեր հարեւաններն են, պետք է խաղաղ ապրենք»։ «Իսկ թուրքն ուզո՞ւմ է, որ խաղաղ ապրի մեզ հետ»,- հարցնում է նա ու շարունակում․ «Երբ հայտարարվում է, որ Զանգեզուրն էլ է մերը, Երեւանն ու Սեւանը, այս պարագայում խոսել խաղաղության մասին, կա ընդամենը մի բացատրություն՝ հրաժարվել պետականությունից, հրաժարվել Ցեղասպանությունից, տալ ամեն ինչ։ Ձեր կարծիքով, 1918-20 թթ․ Կարսն ինչո՞ւ հանձնվեց, որովհետեւ հայ կոմունիստները, բոլշեւիկներն ասում էին՝ թուրքը մեր բարեկամն է, եւ մեր իշխանությունն է մեր թշնամին, ու կարելի է հանձնել, հանգիստ ապրել։ Բայց ի՞նչ ստացանք»։ Արցախի պատգամավորը խորհուրդ է տալիս՝ եթե ՀՀ իշխանություններն իսկապես խաղաղության են ձգտում, լծվել պետության հզորացմանը․ «Հայաստանի ոտքի տակ ընկած հեղինակությունը թող բարձրացնեն, եթե խաղաղություն են ուզում։ Մեզ հետ երբեւէ ոչ մեկն այսպես չի հարաբերվել՝ ո՛չ թշնամի, ո՛չ հարեւան երկիր»։

Ասում է նաեւ՝ խաղաղության ձգտող իշխանությունն առաջնահերթ կլծվեր անվտանգային խնդիրների լուծմանը, մինչդեռ Արցախի եւ Հայաստանի անվտանգության խորհուրդների համատեղ նիստից հետո որոշեցին Արցախում բնակարանաշինությանը զարկ տալ, Արցախում 110 միլիարդ դրամի բնակարանաշինության եւ ենթակառուցվածքների կառուցման ծրագիր կիրականացվի։ «Արցախի թիվ մեկ խնդիրը եղել եւ մնում է անվտանգությունը։ Դե, եկեք Արցախում ոսկե շենքեր կառուցենք, տեսնենք՝ ովքե՞ր կապրեն այնտեղ, եթե անվտանգ չէ»,- ասում է նա։

«Հայաստանը պետք է խոսի այն մասին՝ կարողանո՞ւմ է արդյոք Արցախի անվտանգության երաշխավորը լինել։ Առանց տան էլ մարդ յոլա կգնա, կարող է վրանի տակ էլ ապրի, բայց՝ անվտանգ։ Այո, բնակարանն էլ է կարեւոր, բայց կարեւորը նախ միջավայրն է, անվտանգությունը՝ որտեղ է ապրում, ինչ ապագա ունի։ Իսկ այսօր դուք տեսեք, թե ինչ մթնոլորտ է ձեւավորվել Հայաստանում, որ մենք Արցախին զինվոր չենք տա։ Թող այդ մթնոլորտը ցրեն։ Մենք, փաստորեն, դասեր չենք քաղում պատմությունից, կար ժամանակ էլ, որ ասում էինք՝ Արցախը բեռ է մեզ համար, մինչեւ չհանձնենք, լավ չենք ապրելու։ Հիմա թուրքը հասել է Սեւանի ափ, Գորիս։ Մտածել, որ այդպես հանձնելով ՀՀ քաղաքացին երջանիկ է ապրելու, այդպես չէ»։

Լուսինե Շահվերդյան
hraparak.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company