ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Նիկոլիզմը որպես ամբոխային տրամաբանության դրսևորում

31 Մարտ 2021

Վերջին երեք տարում մենք չափազանց շատ անհեթեթ ու արտառոց բաներ տե­սանք և լսեցինք «իրենցքայլականներից», հատկապես՝ նիկոլ կոչվող նրանց առաջ­նորդից, և թվում էր, թե այլևս ոչինչ չի կարող մեզ ո՛չ զարմացնել, ո՛չ էլ զայրացնել, բայց արի ու տես, որ այդպես չէ: Հիմա էլ նիկոլը նոր բան է մտածել, կամ էլ հուշել են՝ «ուսա­նողական քաղաք» կառուցել, և լուրջ մարդիկ (իսկապես լուրջ մարդիկ) բացատրում են, թե ինչու հիմա հնարավոր չէ Հայաստանում այդպիսի ծրագիր իրականացնել: Ես այլ կերպ կվարվեի: Կասեի՝ ասա՛ ժամկետները, թե երբ ես մտադիր կառուցել: 2050-ի՞ն, 2100-ի՞ն, իսկ գուցե ավելի՞ ուշ:

Ժողովո՛ւրդ, մի՞թե ակնհայտ չէ, որ նիկոլը հերթական շոուն է անում, այս անգամ՝ ընտրական: Հայաստանում «Ուսանողական քաղաք» կա­ռու­ցելու գաղափարը խայծ է, ուտոպիա է` առաջիկա առնվազն 50 տարվա կտր­ված­քով, իսկ եթե նկատի ունենանք, որ այդպիսի շռայլություն իրենց թույլ են տվել աշխարհի միայն մի քանի հզոր երկրներ (ԱՄՆ, Ռուսաստան և այլն), անիրատեսական է` շատ ավելի հեռավոր ժամանակների հաշվարկով: Հետևաբար, պետք չէ դրան նշանա­կու­թյուն տալ՝ որպես այդպիսին:

Բայց, ա՛յ, այդ «հանճարեղ» տեսիլքն ունի երկրորդ բա­ղա­դրիչ, որին իսկապես պիտի լուրջ վերաբերվել. «ուսանողական քա­ղաքի» անվան տակ ուսապարկերի վարչապետը կփորձի միավորել որոշ բուհեր և նրանց շենքերը հանել վաճառքի, ապա չնչին գներով նվեր տալ, թերևս, իրեն «թևու­թի­կունք» ձեռն­երեց­ներից մեկին, որպեսզի վերջինը հայ-թուրքական նոր բիզնեսի հիմքերը դնի: Այսինքն՝ նիկոլը կփորձի քան­դել կայացած պետական ինստիտուտներից ևս մեկը (չմո­ռա­նանք հան­րա­կրթական չափորոշիչների հարցը և վերջերս ԱԺ-ի կողմից ընդուն­ված «Բարձ­րա­գույն կրթության մասին» տխրահռչակ օրենքը), որովհետև նրա «առաքե­լու­թյունը» քանդելն է, բայց, ինչպես բոլոր քանդիչները, դա անում է բարեփոխելու անվան տակ: Հայրս, որ 87 տարեկան մարդ է, նիկոլին նմանեցրեց Մ. Գորբաչովի հետ (ի դեպ, նրան միշտ համարել է «դատարկ մարդ»), որը «վերակառուցման» (հայտնի перес­трой­ка-ի) անվան տակ կործանեց ԽՍՀՄ-ը: Նիկոլը կործանում է հայկական պետա­կա­նու­թյունը, և դա հասկացել են բոլոր` շատ, թե քիչ մտածող ու պարկեշտ մարդիկ: Կար­ծում եմ՝ դա հասկանում են նաև նրա շուրջը գտնվողներից ոմանք, որոնց, սակայն, պակասում է պարկեշտությունը, որովհետև նրանք առնվազն կարող էին նպաս­տել, որ նիկոլ կոչվող տեսակը առ այսօր չզբաղեցներ ՀՀ վարչապետի պաշտոնը և չշարունակեր կործանել մեր պետականությունից դեռևս մնացած վերջին բեկոր­նե­րը, սակայն այդպես էլ դա չարեցին: Ավելին` այդ մարդկանց պակասում է նաև բարոյա­կա­նությունը, իրենց ճղճիմ «ես»-ից ու «բիզնես շահերից» գոնե այս օրհասական ժամա­նակ­ներում վեր կանգնելու խելամտությունը: Նրանցից ոմանք, ըստ իս, ավելի մեծ պատասխանատվություն են կրում ներկա վիճակի համար, քան նույնիսկ նիկոլը: Դրանք նիկոլիզմի իրական կրողներն են:

Կարելի է հասկանալ, որ նույնիսկ ցեղասպանությունը վերապրածների ժա­ռանգ­ները կարող են գիտակցության մթագնում ունենալ և հավատալ նիկոլիզմի մտա­սևեռումներին՝ իբրև թե թուրք-ազերիների հետ կոմունիկացիաների վերաբացումը Հայաս­տանի փրկության, ավելին՝ զարգացման միակ ճանապարհն է, բայց դժվար է հաս­կա­նալ և առավել ևս արդարացնել, թե նրանք ինչպես կարող են հավատալ թուրքի հետ բարիդրա­ցի­ա­կան հարաբերություններ կառուցելու ցնդաբանությանը: Ինչ է, մի՞թե նրանց հավաքական հիշո­ղությունը զրոյացել է, և վերածվել են մանկուրտների: Մի՞թե սասուն­ցի­ների, մշեցի­նե­րի, վանեցիների, ալաշկերտցիների նոր սերունդն այլևս մոռացել է, թե իրենց նախ­նի­ները երբ և ինչու են հայտնվել Արևելյան Հայաստանի տարածքում:

Մարդի՛կ, սթափվե՛ք, նիկոլիզմը ձեզ վերածում է ամբոխի, որովհետև ամ­բո­խը կառավարելն առայժմ նրա մոտ ստացվում է: Դուք սկսել եք դատել ամբոխային տրամա­բա­նու­թյամբ: Իսկ թե ինչ է ամբոխային տրամաբանու­թյու­նը, դի­պուկ կերպով բնութագրել է բոլոր ժամանակների Մեծ հայերից մեկը՝ Քրիս­տա­փոր Միքայելյանը, իր «Ամբոխային տրամաբանություն» մեծատաղանդ աշ­խա­տու­թյան մեջ՝ շուրջ 125 տարի առաջ: Եթե երկու խոսքով բնորոշենք ամբոխին, կարելի է ասել հետևյալը. ամբոխը մարդկանց այնպիսի հավաքականություն է, որն անկարող է տարբերել իրադար­ձու­թյուն­ների պատճառահետևանքային կապերը, որը հաղթա­նա­կի էյֆորիայի պահին դառնում է նախահարձակ վայրենի՝ կորցնելով գութն ու բանա­կա­նությունը, իսկ պարտության ժամանակ խուճապահար դիմում է փա­խուս­տի՝ իր փր­կու­­թյունը տես­նե­լով միայն փախչելով ազատվելու մեջ: Գիտակից հասարա­կու­թյուն­ները ամբոխի հետ հաշվի չեն նստում, ամբոխին չեն հարգում և չեն խղճում, որովհետև նրանք գիտեն, որ ամբոխի մեջ իշխում են բնազդները, այլ ոչ թե բանականությունը: Ըստ իս՝ ամբոխի հիմնական հատկանիշները բնորոշ են թուրք-ազերիական ցեղախմբերին, բայց, ի տար­բերություն թուրքական ցեղախմբերի, որոնց առաջնորդները շուրջ հինգ հարյուր տարի ստեղծում են չարիքի կայսրություններ՝ իրենց հայրե­նա­կից­նե­րին մղե­լով «ան­հա­վատներին» իշխելու և ոչնչացնելու, նիկոլիզմը ուզում է մեզանից ստեղծել հոգով ճորտերի ամբոխ, որին իշխում են և ստորացնում, և նա անտրտունջ հնազանդվում է: Նիկոլիզմը առաջարկում է, որ գլուխներս դնենք մեր ոխերիմ թշնամու կացնի տակ և ողորմություն աղերսենք նրանից:

Ժողովրդին ամբոխի վերածելու ուղիղ և ամենակարճ ճանապարհը նրան հա­վա­քական հիշո­ղու­թյու­նից զրկելն է:

Հա՛յ ժողովուրդ, նիկոլիզմը փորձում է քեզ զրկել հավաքական հիշողությունից` արմատներիցդ կտրելու և քո իսկ պատմությունը նենգափոխելով վերաիմաստավո­րե­լու միջոցով: Նի­կո­լիզ­մը փորձում է քեզ համոզել, որ դու կարող ես խաղաղ կյանք ունե­նալ, եթե մոռանաս ծագումնաբանությունդ և բավարարվես կուշտ փորով անկողին մտնելու ցան­կու­թյամբ: Նիկոլիզմի կենսագործումը քեզ կդարձնի անհայ­րե­նիք գնչու­ների մի թափոր, նույնիսկ քեզ համար աննկատ կերպով դու կկորցնես ամե­նից թանկը՝ քո պատմական հիշողության և գոյատևման հոգևոր ու կենսական տարածքը, որը վե­րագտնելու, մոխիրների տակից վեր խոյացնելու համար դարեր շարունակ զոհաբերվել է ազգի սերուցքը:

Նիկոլիզմը ամբոխային տրամաբանության արդիականացված դրսևորումն է հայ իրականության մեջ և ճանապարհ է դեպի ինքնաոչնչացում: Ես հասկանում եմ, որ 44-օրյա աղետալի պատերազմի հետևանքները հաղ­թահարելը հեշտ չէ, բայց, միև­նույն է, դժվարանում եմ հավատալ, որ դո՛ւ` հա՛յ ժողովուրդ, իբրև հավաքակա­նու­թյուն, որդեգրել ես նիկոլիզմի, այսինքն՝ ինքնաոչնչացման ուղին:

Վարդան Պետրոսյան

30. 03. 2021 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմ

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի հանրային կարծիքի, պաշ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company