ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրույցներ

Եկեք հիշենք ինչ կատարվեց 1915 թվականին. Ժողովրդին զինաթափեցին, հետո եղավ Ցեղասպանություն

09 Ապրիլ 2021

lragir.am-ի զրուցակիցն է Արցախի ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանը

-Օրերս ադրբեջանցիները ներխուժել են Ստեփանակերտ տանող ճանապարհ: Ձեր կարծիքով կա՞ այստեղ ահաբեկչության դրսևորում, թե ոչ, ինչպես եք գնահատում տեղի ունեցածը:

-Այդ ամենին գնահատական տրվել է և Արցախի ԱԳՆ-ի կողմից, և նախագահի մամուլի խոսնակի կողմից: ԱԳՆ-ի կողմից դա գնահատվել է նույնիսկ որպես ահաբեկչության նման մի գործողություն:

-Ամեն դեպքում ո՞վ է պատասխանատու այս իրավիճակի համար:

-Ես կարծում եմ՝ թե խաղաղապահները, թե մեր բանակը, որովհետև վերջիվերջո, մենք բանակ ունենք: Ճիշտ է, մեր բանակը վերակազմավորման շրջան է ապրում, բայց մեր անվտանգության երաշխավորներն այս պահին խաղաղապահներն են և մեր բանակային ստորաբաժանումները: Մենք հասկանում ենք, որ ստեղծված է մի այսպիսի խառը վիճակ, երբ համապատասխան դիրքեր չկան, աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ բավական դժվար է դա վերահսկել: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այսօր որոշակի նաև տեխնիկական հնարավորություններ կան՝ թռչող սարքեր կան, նկարահանող սարքեր կան: Կարծում եմ՝ այդ ամենը պետք է ներգրավել, որպեսզի ժողովրդի անվտանգության հետ կապված հարցերը իսկապես լուծվեն, որովհետև սա հասարակության համար մտահոգող հարց է:

-Ստացվում է, որ արցախցիների անվտանգությունը դեռևս լիարժեքորեն չի՞ ապահովվում:

-Իհարկե, ես ասել եմ ու հիմա էլ եմ ասում, որ պետք է այդ ուղղությամբ ավելի լուրջ աշխատանք կատարել, որովհետև ինչքան ուզում ես լավ ճանապարհներ, գեղեցիկ տներ կառուցի, մինչև անվտանգության հստակ ռեժիմ չլինի, մարդկանց համար դժվար կլինի այստեղ ապրել: Առաջին խնդիրը անվտանգությունն է:

-Նախօրեին Մոսկվայում Պուտինի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսել է ռազմագերիների հարցից: Ձեր կարծիքով Ռուսաստանը կարո՞ղ է այս հարցում օգտակար լինել, թե ոչ:

-Ինձ թվում է, որ Ռուսաստանն այն երկիրն է, որ այդ ուժն ունի: Չեմ կարծում, թե Ադրբեջանը կդիմանա, եթե Ռուսաստանը շատ ուզի: Այս տարածշրջանով հետաքրքրվող ամենակարևոր երկիրը Ռուսաստանն է, և կարծում եմ, որ պետք է ուղղակի ճնշումները մի քիչ մեծացնել:

-Այդ դեպքում ինչո՞ւ չի հաջողվում այս հարցում հաջողության հասնել:

-Ցավոք, Հայաստանն այսօր քաղաքական գործոն չէ: Այն արհամարհանքը, որ կա և հակառակորդի կողմից, և միջնորդ երկրների կողմից, տեսանելի է: Մի տեսակ լուրջ չի ընկալվում այս ամենը: Այս պատերազմը ընթացքը, այդ ամբողջ ժամանակահատվածը, ստեղծված ամորֆ վիճակը թույլ չի տալիս, որ հարցերը կոնկրետ դրվեն և լուծումներ ապահովվեն:

-Որքանո՞վ եք հավանական և իրատեսական համարում խոսակցությունները, ըստ որոնք գերիների վերադարձի գինը կարող է լինել Կարմիր Շուկայի հանձնումը հակառակորդին:

-Իհարկե, Ադրբեջանը ձգտելու է առավելագույնը շահել դրանից, այսինքն գերիների գործոնն օգտագործել տարբեր քաղաքական խնդիրներ լուծելու համար: Դա ակնհայտ է, ուղղակի ամբողջ հարցն այն է, որ հիմա եթե իսկապես երկրները ձգտում են հասնել երկարատև խաղաղության, փոխշահավետ համագոծակցության, ապա այս վերաբերմունքը նման իրավիճակ չի ստեղծում: Հասկանալի է, որ սա բավականին զգայուն հարց է և հանրային որոշակի զգայնություն է առաջացնում: Հասկանալի է, որ նման պարագայում ի՞նչ համագործակցության մասին կարող է խոսք լինել: Այս հարցը պետք է լուծել, նոր անցնել մնացած հարցերին:

-Կարծում եք, որ ճանապարհների ապաշրջափակման հարցն այս պահին ժամանակավրե՞պ է:

-Երբ քո քաղաքացին գտնվում է գերության մեջ, տաժանակրության մեջ, ո՞նց եք պատկերացնում, որ էստեղով հակառակորդն անցնի, մյուս տարածքով էլ մյուսը: Դա հնարավո՞ր է: Եթե կողմերն իսկապես ուզում են գործնական քայլերի դիմել, համապատասխան մթնոլորտը պետք է ձևավորվի: Վախի մթնոլորտը պետք է վերանա, որ մարդիկ տեսնեն, որ այս հարցը լուծվել է, մյուս հարցը վաղը կլուծվի և այլն: Միայն այդ պարագայում կարող է վստահություն առաջանալ: Բայց երբ 200-ից ավելի գերի Ադրբեջանում է, ո՞նց կարող ես այդ հարցերը լուծել:

-Շատերը նշում են, որ բնակարանաշինությունից առաջ նախ պետք է բանակը վերազինել, որ այդ բնակարանները պաշտպանող լինի: Դուք կիսո՞ւմ եք այս մոտեցումը:

-Տեսեք, Ադրբեջանն ու Թուրքիան անընդհատ զինվում են և բացահայտ դա ցույց են տալիս: Ո՞ւմ համար են դա անում: Այն զենքերը, որ գնում է Ադրբեջանը, հո թանգարանի համար չի՞ գնում: Ամբողջ հարցն այն է, թե ինչպե՞ս կարող ես քո անվտանգությունը երաշխավորել, եթե չունենաս ուժեղ բանակ, այն էլ նման լարված տարածաշրջանում: Այլ բան է, որ եթե մյուս երկիրն էլ ասի՝ ես էլ չեմ բանակ պահում, դուք էլ մի պահեք: Բայց եթե դիմացինդ բանակ է պահում, դու չես պահում, հասկանալի՞ չէ, թե դու ինչ վիճակի մեջ կհայտնվես: Եկեք հիշենք ինչ կատարվեց 1915 թվականին. Ժողովրդին զինաթափեցին, հետո եղավ Ցեղասպանություն: Մենք ունենք դրա փորձը:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company