ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Մեր պարտության պատճառներից է մեր գերագույն անկազմակերպվածությունը Դավիթ Իշխանյան

23 Ապրիլ 2021

ՍիվիլՆեթի արցախյան թղթակից Հայկ Ղազարյանը զրուցել է Հայ Յեղափոխական Դաշնակցության՝ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանի հետ՝ արցախյան երկրորդ պատերազմում պարտության պատճառների, ստեղծված կացությունից դուրս գալու ուղիների և հետագա անելիքների մասին:

– Սեպտեմբերի 27-ից և նոյեմբերի 9-ից հետո ժամանակ է անցել: Փորձենք վերլուծել ու հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել: Որո՞նք են մեր պարտության խորքային պատճառները:

– Նախ, չեմ կարծում, թե ժամանակագրական առումով բավարար է ամբողջական վերլուծություններ անել և ըստ այդմ՝ նաև համապատասխան եզրահանգման գալ: Բայց մենք վերջին չորս ամիսների ընթացքում տեսանք, թե ինչ գնահատականներ և ինչ ծավալի վերլուծություններ կատարվեցին: Օտարերկրյա մամուլում հրապարակված վերլուծականները նաև մեզ հնարավորություն են տալիս եզրահանգելու, որ պատերազմը սանձազերծվեց ոչ միայն Ադրբեջանի, այլ թուրք-ադրբեջանական արդեն իսկ վերջին տարիներին ի հայտ եկած տանդեմի կողմից, որից անմասն չէր նաև, կարծես թե, Ռուսաստանը:

Իհարկե, անցած տարիներին նաև նկատելի էր մեր հայկական կողմի դիվանագիտական ասպարեզում տեղապտույտը, և Հայաստանի իշխանությունների կողմից, հատկապես Հայաստանի վարչապետի կողմից վարվող քաղաքականությունը ակնհայտորեն քայքայիչ միջավայր էր ստեղծում, որի մեջ նաև կարող ենք տեսնել պատերազմում ունեցած մեր պարտությունը: Տարբեր նախադրյալներ ունենալով հանդերձ, կարծում եմ, շատ ճիշտ ժամանակ էր ընտրել Ադրբեջանը ռազմական գործողությունները սկսելու համար: Բայց խորքային առումով այս պատերազմի և պատերազմի հետևանքների պատճառը ավելի շատ պետք է փնտրել մեր մեջ և մեր պետական, քաղաքական, ռազմաքաղաքական ոլորտներում:

Ի՞նչ կարող էինք մենք հակադրել: Պատերազմում ունեցած մեր հիմնական անհաջողությունների և մեր պարտության պատճառների մեջ, իմ անձնական գնահատականն է, մեր գերագույն անկազմակերպվածության դրսևորումն է և պետական ինստիտուտների ոչ լիարժեք գործունեության արդյունքը: Իսկ այդ ինստիտուտների մեջ մտնում են նաև Զինված ուժերը: Ես հեռու եմ մտքից, որ մենք կարող էինք ունենալ հաջողություններ կամ հաղթանակ, բայց նաև համոզված եմ, որ կարող էինք նվազ կորուստներով դուրս գալ այս պատերազմից:

– Դուք նշում եք նաև Ռուսաստանի գործոնը: Կմեկնաբանե՞ք, թե ինչ նկատի ունեք:

– Կարծում եմ՝ Ռուսաստանը որոշակիորեն ներքաշված էր այս պատերազմի մեջ: Եվ ռուս-թուրքական ինչ-որ համաձայնություններ կարելի է ենթադրել, որ հավանաբար եղել են: Գուցե սա պայմանավորված է նաև ռուս-թուրքական հակադրությամբ կամ նաև փոխգործակցությամբ Միջին Արևելքում, ես նկատի ունեմ Սիրիան, գուցե սա նաև փոխկապակցված է Ղրիմի կամ ուկրաինական ճակատում տեղի ունեցող զարգացումներով, այնուհանդերձ, ռուսական կողմը որոշակիորեն նահանջ է արձանագրել և զիջել է իր դիրքերը:

Բայց այն, որ մինչև թուրքական գործոնի ակտիվացումը՝ լինի դա Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքում, թե Ադրբեջանի այլ հատվածում, չէր կարող Ռուսաստանի ուշադրությունից դուրս լինել: Համենայնդեպս, ռուսական գործոնը և Ռուսաստանի դերակատարությունը որպես ազդեցության գոտի Կովկասում բավականին մեծ էր, ռուսական կողմը կարող էր իր ազդեցության լծակները ավելի շատ օգտագործել: Այն, ինչ մենք տեսանք նոյեմբերի 9-ին, կարող էլ լինել այլ իրավիճակում և այլ պայմաններում: Որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ ռուսական կողմը իր լայն հնարավորությունը կարող էր օգտագործել այս պատերազմի ընթացքը այլ ճանապարհով տանելու: Այլ հարց է, թե այստեղ հայկական կողմը ինչ ջանքեր է գործադրել և ինչպիսի դերակատարություն է ունեցել:

– Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ի՞նչ քայլեր մենք պիտի ձեռնարկենք: Օրինակ, մի շարք սոցիալական ծրագրեր են իրականացվում, բայց մի օր այդ գումարները վերջանալու են: Ի՞նչ պիտի անենք մենք մոտ պագայում:

– Ցավոք սրտի, իմ գնահատմամբ, անցած տարիներին կամ անցած տասնամյակներին մեզ մոտ գրեթե միշտ բացակայում էր ռազմավարական մտածելակերպը: Այսինքն, մենք ծրագրեր ենք փորձում իրականացնել, որոնք իրենց մեջ ենթադրում են մարտավարական ուղղություն և մարտավարություն: Ռազմավարական ծրագրերի և ռազմավարական մտածելակերպի արմատավորումը մեր պետական ինստիտուտներում և պետության կողմից վարվող քաղաքականության մեջ ակնհայտորեն պետք է գերակայի և գերիշխի: Մենք պետք է հաշտվենք և հաշվի առնենք իրողությունները և այս իրողություններից բխող համապատասխան քայլեր ձեռնարկենք:

Թիվ մեկ խնդիրը ռազմավարության մշակումն է տարբեր ուղղություններով՝ անվտանգային համակարգի, տնտեսական, սոցիալական ծրագրերի, կրթամշակութային և այլ ոլորտներում, որովհետև ռազմավարություն նշանակում է նաև բարոյահոգեբանական վիճակի փոփոխություն:

Ռազմավարական ծրագրերի իրականացումը կամ այդ տեսլականը կարող է հասու չլինել մեր բոլոր շերտերի համար: Սա բնական է: Որովհետև հասարակությունը չունի այն քաղաքական ինքնագիտակցությունը, չունի այն մակարդակը, որ նրան կարող են այս ծրագրերը ամբողջապես հասու լինել: Բայց հանրությունը ինչ-որ ժամանակ անց արդեն շոշափելի դարձած այդ ծրագրերի արդյունքները կարող է տեսնել և տալ իր գնահատականը: Ես սա ոչ թե բարձրաձայնում եմ ընդդիմադիրի կեցվածքով, այլ նաև մտահոգությամբ, որը պետք է դառնա մեզ համար ազդակ, որպեսզի կարողանանք այս ծանր կացությունից դուրս գալ:

– Կարծիք կա, որ ուսումնական տարվա ավարտից հետո արտագաղթի հոսք է սկսվելու Արցախից: Այս միտման դեմն առնելու ի՞նչ մեխանիզմներ կան:

– Մենք նման իրավիճակում եղել ենք 1995 թվականին՝ պատերազմի ավարտից հետո: Այն պայմաններում, երբ ունեինք հաղթանակ և հաջողություններ: Այդ երևույթները տեղի են ունեցել 2016 թվականի ապրիլի իրադարձություններից հետո: Եվ բնական է, որ ռազմական գործողությունների և պատերազմական գործողություններից հետո հասարակության մեջ առաջանում է նաև այդ հոգեբանական մթնոլորտը: Ի վերջո, անվտանգության և ապագա խաղաղ պայմաններում ապրելու երաշխիքները որտե՞ղ են: Եվ քանի՞ տարով, քանի՞ տասնամյակներով, հարյուրամյակներով:

Դարերի պատմություն ունի և պատահական չէ, որ Արցախը միշտ էլ ժողովրդագրական առումով չի կարողացել ամբողջապես իր ներքին կարիքներն ապահովել, բայց ես չեմ կապում ուսումնական տարվա հետ:

Այստեղ կան համաճարակի խնդիրները: Համաճարակի պայմանները նաև որոշակի արգելք են ստեղծում արտագաղթի, բայց մենք չպետք է նաև մեզ համար շատ լուրջ բացասականմթնոլորտ ստեղծենք: Մենք պիտի ունենանք ռազմավարություն վերաբնակեցման և ժողովրդագրական իրավիճակի փոփոխության առումով:

Ես նաև չանդրադարձա, բայց, բնականաբար, այստեղ շատ կարևոր է խոսել մեր օկուպացված տարածքների վերադարձի և այդ ուղղությամբ համապատասխան ջանքեր գործադրելու մասին։ Ի վերջո, հասարակությունը պետք է նաև «համեմված» լինի այդ գաղափարներով: Ինչ ճանապարհով և ինչ մեխանիզմներով՝ սա այլ հարց է:

– Օկուպացված տարածքներ ասելով՝ նկատի ունեք ԼՂԻՄ-ի՞ տարածքը, թե՞ Արցախի Հանրապետության:

– Ես նկատի ունեմ Արցախի Հանրապետության ամբողջական տարածքը: Եվ ես զերծ եմ այն տեսակետից, որ ԼՂԻՄ-ի խնդիրը պիտի դարձնենք մեզ համար հիմնականուղղություն: Իհարկե, տարբեր հանգրվաններ կարող են լինել այդ ուղղությամբ տարվող աշխատանքների, բայց կա երկու ճանապարհ՝ մեկը դիվանագիտական, մյուսը՝ ռազմական: Մենք, իհարկե, այս հարցերը բարձրաձայնելու և բաց քննարկումների դաշտ բացելու անհրաժեշտություն չունենք, բայց նաև պիտի հրապարակային խոսենք, որ ունենք Արցախի Հանրապետության ամրագրված սահմաններ, որոնք ամրագրված են մեր Սահամանադրությամբ: Դրանք մեր ժողովրդի և անկախ պետության լինելիության գաղափարի շրջանակներում են տեղավորվում:

– Դիվանագիտության առումով: Հայ Յեղափոխական Դաշնակցության կառույցներն արտերկրում ինչպե՞ս կարող են նպաստել արտաքին քաղաքականության կառուցման հարցում:

-Մեր կուսակցական կառույցները և նաև ուղեկից միությունները, ինչպես նաև Հայ Դատի գրասենյակներն ու հանձնախմբերը բավականին աշխատանքներ են տարել անցած տասնամյակների ընթացքում: Դաշնակցության ցանցային կառույցը կարող է իր դերակատարությունն ունենալ, ինչպես անցած տասնամյակների ընթացքում: Ի վերջո, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը՝ որպես գերակա ուղղություն, նաև ամրագրված է մեր արտաքին քաղաքականության համապատասխան բնագավառում: Եվ այստեղ խնդիրը ոչ միայն միջազգային ճանաչման, այլ նաև տարածքային ամբողջականության վերականգնման և դրան ուղղված միտումներն են: Ի վերջո, մենք չպետք է մոռանանք, որ Ղարաբաղի հիմնահարցը հանգուցալուցված չէ, և այդ հանգուցալուծման մանդատը ամբողջապես տրված է Մինսկի խմբին: Վերջերս հնչեցված հայտարարությունը համանախագահների կողմից ևս մեկ անգամ փաստում է, որ մենք այդ ուղղությամբ ունենք դեռևս կատարվելիք աշխատանքներ:

– Դուք ի՞նչ կարծիք ունեք քաղաքացիներին զինվելու վերաբերյալ:

-Հավանաբար, ես առաջիններից մեկն էի, որ բարձրաձայնեցի, որ եթե իրավիճակը այսպես շարունակվի, մենք պետք է որոշ միջոցներ ձեռնարկենք հասարակությանը ինքնապաշտպանության մղելու և հասարակության ինքնապաշտպանության միջոցները ավելի հզորացնելու: Գիտեք, հասարակությանը զինելու հասկացությունը մի քիչ այլ բնույթ ունի: Բնականաբար, պետք է հասարակությանը այդ հնարավորությունները տալ:

Ես կարծում եմ, որ մեր հասարակության ինքնագիտակցության մակարդակը այդ առումով բավարար է, որպեսզի օրենսդրական փոփոխությունների իրականացման միջոցով հնարավորություն ընձեռվի յուրաքանչյուրին զենքի միջոցներ ունենալ: Այդպիսի իրավիճակներ մենք ունեցել ենք 90-ական թվականներին և տեսել ենք, որ հասարակության մեջ հանցագործությունների թիվը չի ավելացել:

– Դաշնակցությունը այն չորս խմբակցություններից մեկն է, որն անմիջապես պատերազմից հետո պահանջում էր Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Այս հարցը օրակարգի մե՞ջ է, թե՞ հանվել է: Կարծես թե, չի քննարկվում այն հիմա:

– Մենք այդ մասին նաև դեկտեմբերի վերջերին տվեցինք հայտարարություն, երբ որ քննարկումների դաշտ բացվեց նոյեմբերի կեսերին: Այնուհետև, սկսվեցին որոշակի կոնսուլտացիաներ՝ կառավարման համակարգի, նաև ստեղծված իրավիճակից դուրս գալու համապատասխան քննարկումներով: Դեկտեմբերի վերջերին երկու կուսակցությունների՝ «Դաշնակցության» և «Արդարության» կողմից հնչեցվեց հայտարարություն, որ այդ խորհրդատվությունները արդյունք չեն տվել և մենք դադարեցնում ենք քննարկումները, որը չի նշանակում հրաժարվել մեր տեսակետներից ու մեր պահանջներից:

Այնուհանդերձ, կան մի շարք խնդիրներ, հատկապես ապագա ընտրությունների հետ կապված, նաև կառավարման համակարգի հետ, որ որոշակիորեն մեզ զերծ են պահել այդ պահանջները հետևողականորեն իրականացնելուց: Սակայն նախագահի հրաժարականի և նոր ընտրությունների անցկացման հնարավորության պարագայում, բնականաբար, այդ պահանջը մեզ համար եղել և մնում է օրակարգի կարևոր հարցերից մեկը:

Զրուցեց Հայկ Ղազարյանը

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմ

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company