ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Թուրքիան պետք է վերաբերմունքը փոխի Հայաստանի նկատմամբ առանց նախապայմանների

24 Ապրիլ 2021

Հայաստանի Հանրապետության պաշտոնական կեցվածքը պետք է լինի այն, որ առանց նախապայմանի Թուրքիան իր թշնամական վերաբերմունքը փոխի Հայաստանի նկատմամբ, շրջափակումը հանի, դիվանագիտական կապեր հաստատի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, «Ծիծեռնակաբերդում» NEWS.am-ի հետ զրուցյում նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը:

«Հայաստանը չպետք է փոխի Թուրքիայի նկատմամբ իր կեցվածքը՝ Թուրքիան պետք է վերաբերմունքը փոխի Հայաստանի նկատմամբ առանց որևէ նախապայմանների։ Ուրիշները, որ խոսում են դիրքորոշման փոխվելու մասին, այս իրավիճակը չեն հասկանում և անտեսում են, որ անցած երեսուն տարիների ընթացքում Հայաստանի տարբեր վարչակարգեր, ինչ հնարավոր է փորձել են և չի ստացվել։ Ուրեմն՝ Թուրքիան է, որ իր դիրքորոշումը պետք է փոխի Հայաստանի նկատմամբ, այլապես Հայաստանը փոխելու բան չունի»,- ասաց նա։

Կիրո Մանոյանի կարծիքով՝ արտաբերելով Ցեղասպանություն բառը Բայդենը կորոշի փոխել Ամերիկայի Միացյալ Նահանգների գործադիր իշխանության կեցվածքը Հայոց ցեղասպանության նկատմամբ և որակել որպես այդպիսին։

«Թուրք-ամերիկյան հարաբերությունները բավականին վատ վիճակում են։ Այլևս Միացյալ Նահանգների գործադիր իշխանության համար Թուրքիայի շահերը սպասարկելու խնդիր չկա։ Բացի այդ՝ Միացյալ Նահանգների այժմյան նախագահը իր քաղաքական գործունեության ողջ ընթացքում կողմնակից է եղել Հայոց ցեղասպանության ճանաչմանը»,- նշեց Կիրո Մանոյանը։

Ըստ Կիրո Մանոյանի՝ դա կլինի ուղղակի ճնշում Թուրքիայի վրա, որպեսզի ինքն էլ ճանաչի Հայոց ցեղասպանությունը։

«Դա կլինի խթան Թուրիքայի ժողովրդի համար, որպեսզի վերատեսության ենթարկի պաշտոնապես իրեն ենթարկվածը։ Իհարկե, ոչ բոլորը, բայց մի հատվածը, որն համոզված է, որ եղել է Հայոց ցեղասպանությունը։ Խթան կլինի նաև այլ պետությունների համար, որոնք առայսօր չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ հաշվի առնելով Թուրքիայի հետ հարաբերությունները, օրինակ՝ Մեծ Բրիտանիա, Իսրայել, չնայած այս պետությունները կարծում եմ՝ դա որպես պատրվակ են օգտագործում, և քաղաքական լծակ է իրենց կողմից Թուրքիայի վրա»,- ընգծեց Կիրո Մանոյանը։

Կիրո Մանոյանի խոսքով՝ Հայաստանին անհրաժեշտ է այնպիսի իշխանություն, որն իր ազգային գաղափարական ուղղվածությամբ և փորձով կհասկանա, թե ինչ է տեղի ունենում մեզ հետ և տարածաշրջանում։

«Այդ վարչապետի աթոռին կպածն այսօրվա իր ուղերձում մի քիչ ուրիշ ձև է դնում։ Ավելի շատ շեշտը դնում է, որ Օսմանյան կայսրության ժամանակ եղավ Ցեղասպանություն կամ վերջին պատերազմի ժամանակ խոսելիս ասում է թուրք-ադրբեջանական տանդեմի մասին։ Ինքնին վտանգավոր է, որ քաղաքական թիվ մեկ պաշտոնը վարողն անընդհատ զիգզագ փոխում է իր դիրքորոշումները և տարբեր բաներ է ասում տարբեր առիթներով»,- ավելացրեց Մանոյանը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմ

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի հանրային կարծիքի, պաշ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company