ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Գնաճն անցնում է սահմանները․ սնունդը թանկանում է երկնիշ տոկոսներով

06 Մայիս 2021

Հայաստանում ապրիլին գրանցվել է 6,2 տոկոս գնաճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Հայաստանում սննդամթերքը ապրիլին թանկացել է 8,3 տոկոսով։ Ապրիլին, անցած տարվա նույն ամսվա համեմատ, 10,4 տոկոսով թանկացել է միրգը, 73,5 տոկոսով՝ ձեթը, 41 տոկոսով՝ շաքարավազը։ Հացաբուլկեղենն ու ձավարեղենը թանկացել են 7,5 տոկոսով։ Աշխատավարձերում եւ կենսաթոշակներում էական փոփոխություններ չեն եղել։

Նախօրեին էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը Ազգային ժողովում, պատասխանելով պատգամավորի հարցին, ասաց․«Այդ թվերը ասում են, որ մեր գնաճը նախորդ տարվա ապրիլի նկատմամբ 6,2 տոկոսով է ավելի, որը երկնիշ չէ, բայց միջակայքից ավելի բարձր է»։ Քերոբյանն ասաց՝ գնաճի պատկերը միայն Հայաստանում չէ, որ բարձր է․ այսպիսի պատկեր է նաեւ համաշխարհային շուկայում։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը Yerkir.am-ին հայտնեց՝ գնաճ, այո, կա ամբողջ աշխարհում, բայց Հայաստանում այն անհամեմատ բարձր է։ Այն պայմանավորված է տնտեսական անկմամբ, ներդրումների բացակայությամբ եւ եկամուտների կրճատումներով։ «Մեր ապրանքների գնաճը ոչ միայն օբյեկտիվ, այլեւ սուբյեկտիվ գործոններով է պայմանավորված։ Գնաճի վրա ազդում է տնտեսական անկումը․ քիչ ապրանքներ են արտադրվում։ Օրինակ կաթնամթերքի դեպքում․ արտադրության ծավալները նվազել են այս տարի, ցորենի հետ կապված խնդիր ունենք, ընդհանուր առմամբ՝ գյուղատնտեսությունը ավելի քիչ արտադրանք է տվել»։

Սուրեն Պարսյանի խոսքով՝ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողները օգտվում են այս վիճակից եւ ավելացնում գները ոչ թե օբյեկտիվ չափով, այլ՝ կրկնակի կամ եռակի։ «Այստեղ մեծ անելիք ունեն էկոնոմիկայի նախարարությունը եւ ՏՄՊՊՀ-ն, բայց, կարծես թե, նրանք անգործության են մատնվել։ Ուղղակի մատնանշելով գնաճը՝ նրանք մոռանում են իրենց հիմնական անելիքները՝ առողջ մրցակցային միջավայրի ապահովումը, տնտեսական աճի զարգացումը»։

Արցախի 70 տոկոսից ավելին կապիտուլյացիայի փաստաթղթով եւ պատերազմի պատճառով թշնամու ձեռքում է, եւ Արցախի բերրի հողը, որտեղ հազարավոր տոննաներով հացահատիկ ու գյուղմթերք էր արտադրվում, Հայաստանը կորցրեց։ «Ինչու՞ ենք մենք այսօր առաջին անհրաժեշտության ապրանքները ներկրում, ոչ թե արտադրում։ Ավելին, առանձին ապրանքների դեպքում ավելացել է մեր ներկրման ծավալը, որը ճիշտ չէ․ մենք կրճատում ենք արտադրությունը եւ այն ներկրում։ Ցորենի դեպքում ունենք լուրջ խնդիր․ տարեկան 60-70 տոննա ցորեն էինք ներկրում Արցախից, ինչը հիմա չկա, չեն էլ մտածում այդ ուղղությամբ։ Նրանց համար հեշտ է այս կամ այն օլիգարխին դիմել՝ լրացուցիչ ցորեն ներկրելու համար։ Մենք խնդիր ունենք տնտեսական համակարգը դիտել ամբողջության մեջ․ պետք է ամեն օղակ ճիշտ աշխատի»։

Հայաստանի տնտեսական տեղաշարժը, Սուրեն Պարսյանի խոսքով, պետք է տանել հյուսիս-հարավ ուղղությամբ՝ Իրան, ԵԱՏՄ, որովհետեւ այս ճգնաժամից միայնակ դուրս գալն անհնար է։

Մանրամասները՝ տեսանյութում

https://youtu.be/PLC7gf6dFmI

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company