ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Շուետիոյ արտաքին նախարարը խիստ քննադատութեան տակ

07 Մայիս 2021

Կառավարութիւնը պարտաւոր է ճանաչել՝ Ցեղասպանութիւնը ցեղասպանութիւն է. Այսպէս է Էքսպրեսըն թերթի խմբագրականի խորագիրը 3 մայիսի 2021համարին մեջ։

Արտաքին գործոց նախարար Անն Լինտէի տարօրինակ յայտարարութեան հետ կապուած քննարկումները կը շարունակուին Շուէտիոյ մէջ. Նախարարը թուիթերեան մէկ գրառութեամբ ցեղասպանութիւնը կը փոխարիներ խոշտանգում բառով, Ես կը փորձեմ կարճ ակնարկ մը կատարել Բայդընի կողմէ ցեղասպանութիւն բառի օգտագործման և Շուետիոյ մէջ անոր ստեղծած արձագանքներու մասին:

Երկար ժամանակ ես համոզուած էի, որ Շուետիոյ մեջ ոչ մէկը հետաքրքրուած է ցեղասպանութեան թեմայով աւելին ճանաչման պահի կարեւորութեամբ… ուստի կառավարութիւնը կրնար երկար տարիներ շարունակ իր սիրախաղը հանգիստ տանիլ Թուրքիոյ հետ:

Ես հաճելիօրէն զարմացած եմ առաջացած հակազդեցութեամբ. այս վերջին օրերու ընթացքին մենք տեսանք թէ ինչպէս շարքային քաղաքացիներ, ակտիւ անհատներ, զանգուածային լրատուամիջոցներ, խոշոր թերթեր, կարծիք գրողներ, փորձագէտներ և մտաւորականներ սկսան դատապարտումի մեծ արշաւ արտգործնախարարին ցուցաբերած վատ դատողութեան դէմ։

Այսօր երկրի կարեւորագույն թերթերէն մէկուն մէջ լոյս տեսաւ խումբ մը սոցիալ-դեմոկրատ կուսակցութեան պատկանող քաղաքական գործիչներ, Örebro, Norrköping , Eskilstuna, Södertälje, Botkyrka շրջաններէն ուր անոնք կոչ կուղղեն իրենց կուսակցութեան ղեկավարութեան եւ անդամներուն ճանաչել հայկական ցեղասպանութիւնը. այնտեղ կը կարդանք՝ «Այնպես որ, յոյսը մեր կուսակցութեան հետ է: Առանց Սոցիալ-դեմոկրատներու մասնակցութեան ճանաչում պիտի չըլլայ: Այժմ, երբ ԱՄՆ նախագահ Բայդենը առաջ քաշեց այդ հարցը, պէտք է ակնյայտ ըլլայ , որ Շուետիան եւս հետեւի անոր օրինակին: Հիմա ժամանակն է: Սոցիալ-դեմոկրատներու միջազգային խիղճը, ճնշումներու դէմ ուղղուած մեր աշխատանքը և պատմութենէն դասեր քաղելու մեր ձգտումը, որպեսզի այն չկրկնվի, պէտք է արտացոլուին կառավարութեան որոշման մէջ։

Ընդունէք եւ ճանաչէք ցեղասպանութիւնը հիմա: Ոչ միայն այն պատճառով, որ մեր երկրին մէջ կան ու կապրին ցեղասպանութենէն տուժած շատ մարդիկ, կամ այն որ ճանաչումի համար աշխատող շատ ուժեղ ձայներ կան, այլ այն պարզ պատճառով, որ այն ճիշտն է, արդարն է»։

Ամէն ինչ սկսաւ թուիթերի վրայ, երբ ապրիլ 24ին մի քանի ժամ Շուեդիոյ մէջ Տրենդինգ էր massövergrepp արտայայտութիւնը… անգլերէնով մօտաւորապես mass abuse, զանգուածային չարաշահումներ… զայրացած ձայներ կուգային ամէն կողմէ.

Արդէն երկու օր է, ինչ Շուէդիան զայրացած է Ան Լինդի թվիթէն, ուր ան անխոհեմօրէն ցեղասպանութեան փոխարեն օգտագործեց շուէտացիներու համար անծանօթ # Massövergrepp- բառը: Նախարարը մի նոր բառ հօրինեց խուսափելու համար իր պատասխանատւութենէն.

Գրեթէ բոլոր խոշոր լրատուամիջոցները անխտիր կը քննարկէին այդ հարցը, եւ կեղծաւորութեան մէջ կը մեղադրեն արտգործնախարարին:

Իսկ Արտաքին գործերու նախարարը բացակայ է … ան կը հրաժարի տէր կանգնիլ իր իսկ բառերու ընտրութեան:

Ժամանակին Շուէտիոյ մէջ ոչ մէկը գիտեր թէ ինչ է Հայոց ցեղասպանութիւնը: Մեր գաղութը երկար տարիներ փորձած է հասարակական կարծիք ստեղծելու կողքին նաեւ հասնիլ քաղաքական շրջանակներու. ես իմ կարգին Հայոց ցեղասպանութեան թեմայով նկարահանած եմ 4 ֆիլմեր որոնք ցուցադրուած են շուետական հեռուստատեսուտեամբ։

Իսկ այսօր նունիսկ Շուեդական պետական ռադիոն լուրերու իր ծրագրէն 15 րոպե տևողութեամբ քննարկեց Հայոց ցեղասպանութեան հարցը…. 15 րոպեն երկար ժամանակ է… հրաւիրուած էր նաեւ պրոֆեսոր պատմաբան իրաւագէտ Օվե Բրինգը, որ պարզաբանեց, որ միակ խնդիրն այն է, որ կառավարութիւնը չի ցանկանար առճակատումի երթալ Թուրքիոյ հետ … Եւ այսպիսի բառախաղերով խուսափիլ քաշքշուկներէ ու հնարաւոր հետեւանքներէ, որ բոլորը գիտեն որ պատմական իրականութիւնը Ցեղասպանութիւն է եւ միայն ու միայն Ցեղասպանութիւն.

Այսօր իշխանութեան է Սոցիալ-դեմոկրատական կառավարութիւն, մի կուսակցութիւն, որու բարձրագոյն համագումարը յստակ դիրքորոշում ընդունած է խնդրի վերաբերեալ և կառավարութեան յանձնարարած ոչ միայն ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը, այլև աշխատիլ և աջակցիլ անոր ճանաչմանը ամբողջ աշխարհի մէջ:

Երկարատև ջանքերն արդիւնք կուտան…

Բայց դեռ շատ ընելիքներ կան:

Ահա մի քանի վերնագիր խոշոր լրատուամիջոցներէն

*Հանրային ճնշումը խստանում է Էն Լինդի դեմ
* Տիկին արտգործնախարար Սա Ցեղասպանութիւն է
* Այլեւս յիմար խաղերու տեղ չկայ
* Անն Լինդի թվիթին դէմ ուժեղ հակազդեցութիւններ
* Շուետիան պէտք է խօսի բարձր և պարզ եւ հետեւի Բայտընի օրինակին
* Դա ցեղասպանութիււն էր Ann Linde
* Ի՞նչով է զբաղուած արտաքին գործերու նախարարը
* Քննադատութեան փոթորիկ Արտաքին գործերու նախարարի հասցէին

Սիւզան Խարտալեան
Շուէտիոյ հայ դատի յանձնախումբ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմ

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի հանրային կարծիքի, պաշ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company