ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

18 Փետրուար 1921. Հայ ժողովուրդի Ըմբոստ Ոգիին Շղթայազերծումը՝ Ազատատենչ Եւ Արդարադատ

19 Փետրվար 2010

18 Փետրուարին, 89 տարի առաջ, հայ ժողովուրդը ապստամբեցաւ նորանկախ Հայաստանի Հանրապետութեան պարտադրուած խորհրդային իշխանութեան եւ համայնավար Յեղկոմի բռնատիրութեան դէմ։

Հայ ժողովուրդի ըմբոստ ոգիին հերոսական շղթայազերծումն էր Փետրուարեան ապստամբութիւնը։ Պատմութեան մէջ անիկա գրաւեց իր նշանակալից տեղը, իբրեւ Ռուսական Կայսրութեան տարածքին համաժողովրդային առաջին ըմբոստացումը՝ 1917ի Հոկտեմբերին պոլշեւիկեան յեղաշրջումով հաստատուած համայնավար բռնակալութեան եւ խորհրդային ամբողջատիրութեան դէմ։

Ժողովրդային ըմբոստացման եւ ոչ թէ պետական յեղաշրջման քայլ էր Փետրուար 18ը։ Ռազմաքաղաքական դասաւորումներու իմաստով տարածաշրջանէն ներս ոչինչ փոխուած էր 2 Դեկտեմբեր 1920էն ետք, երբ Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը, ի տես Լենին–Քեմալ գործակցութեամբ նորանկախ Հայաստանի ամբողջական պաշարումին եւ պետական կործանման վտանգին, երկու չարեաց փոքրագոյնը ընտրելու քաղաքական հաշուարկով, իշխանութիւնը զիջեցաւ խորհրդայիններու լիազօր ներկայացուցիչ Լեգրանին եւ անոր հովանաւորած Կասեանի, Նուրիջանեանի ու Աթարբէգեանի այսպէս կոչուած Յեղկոմին…

Երբ մէկ կողմէ Հայաստանի հիւսիսէն ու արեւելքէն Կարմիր բանակը, իսկ միւս կողմէ հարաւէն ու արեւմուտքէն քեմալական զօրքը կը շարունակէին զինու զօրութեամբ իրենց կամքը պարտադրել հայ ժողովուրդին, աւելի քան բնական ու հասկնալի էր, որ քաղաքականապէս միայն ինքնասպանութիւն կրնար նշանակել պետական յեղաշրջումի որեւէ քայլ։ Ճիշդ է եւ պատմական անհերքելի իրողութիւն է, որ նոյն այդ ժամանակամիջոցին Զանգեզուրն ու Լեռնահայաստանը յաղթարշաւի մէջ էին եւ, անզուգական Նժդեհի հրամանատարութեամբ, հայկական կանոնաւոր զօրքն ու աշխարհազօրայինները հերոսաբար կը դիմադրէին ու ետ կը մղէին թշնամական գրոհները, բայց տարածաշրջանային մեծ քաղաքականութեան պաստառին վրայ վճռուած էր Հայաստանի ճակատագիրը։ Լենինի Ռուսաստանը որոշած էր քեմալական Թուրքիոյ զիջիլ Արեւմտահայաստանը՝ Կարսն ու Արտահանը իբրեւ «բարեացակամութեան յաւելեալ ապացոյց» նուէր տալով, իսկ քեմալական Թուրքիան փոխարէնը խոստացած էր զօրակցիլ Անդրկովկասի երեք հանրապետութեանց մէջ խորհրդային կարգերու հաստատման եւ ռուսական տիրապետութեան վերականգնման։

Նման սատանայական գործարքի դէմ յանդիման՝ միայն կործանարար արկածախնդրութիւն կրնար ըլլալ հայ ժողովուրդին թէ անոր քաղաքական կամքը ղեկավարող Դաշնակցութեան կողմէ պետական յեղաշրջման որեւէ փորձ։ Նոյն տրամաբանութեամբ նաեւ պէտք է ընդգծել, որ արտաքին–քաղաքական օրհասական այդ պայմաններուն մէջ կատարուած Փետրուարեան ապստամբութիւնը, իբրեւ ազատութեան եւ արդարութեան ի խնդիր ծաւալած համաժողովրդային ըմբոստացում, ոչ միայն արկածախնդրութիւն չէր, այլեւ՝ պատմական անհրաժեշտութիւն էր։ Անկա վիրաբուժական նշդրակի անխուսափելի օգտագործման եւ փրկարար սրբագրումի նշանակութիւն ունեցաւ Հայաստանի եւ հայ ժողովուրդի ապագային համար։

Հակառակ Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան հետ Լեգրանի կնքած Համաձայնագրին, որ կը նախատեսէր Պաշտպանութեան նախարար Դրոյի հետ նորահաստատ Յեղկոմի գործակցութիւնը եւ կը բացառէր ինքնակամ հրաժարած կառավարութեան անդամներուն դէմ հալածանքը, Կասեաններու Յեղկոմը լրիւ հակառակ ուղղութեամբ գործեց 4 Դեկտեմբեր 1920էն սկսեալ, երբ Երեւան գալով իշխանութիւնը ձեռք առաւ։

Դրոն հսկողութեան տակ առնուեցաւ, Համօ Օհանջանեանի եւ Համազասպի տարողութեամբ կառավարական եւ ազգային գործիչներ բանտ նետուեցան, Զօր. Նազարբէգեանի գլխաւորութեամբ Հայկական բանակի ամբողջ սպայակազմը, 1200 սպաներ, հետիոտն աքսորուեցան դէպի Ռուսաստան։ Իսկ Սիմոն Վրացեանի օրինակով պետական–կուսակցական գործիչներ ընդյատակ անցան՝ խոյս տալով նորակազմ Չեկայի հետապնդումներէն։

Հաւանաբար այս բոլորը բաւարար չըլլային, որպէսզի մեր ժողովուրդին համբերութեան բաժակը յորդէր։ Ի վերջոյ արտաքին–քաղաքական ծանրակշիռ պայմաններու տակ իշխանութիւնը ինքնակամ յանձնուած էր պոլշեւիկեան Ռուսաստանի դրածոներուն եւ հարկ էր ակռաները սեղմել ու դիմանալ, մինչեւ որ կործանարար փոթորիկը խաղաղէր ու անցնէր։ Բայց Նուրիջանեաններու Յեղկոմը դժգոհ էր, որ առանց քաղաքացիական արիւնահեղ պատերազմի Հայաստան ընտրած էր խորհրդայնացման ուղին եւ հարկ էր… օրինաչափութիւնը կիրարկել։ Եւ թալանն ու հալածանքը տարածուեցաւ նոյնինքն ժողովուրդին դէմ՝ յատկապէս գիւղական շրջաններու մէջ դասակարգային շինծու պայքարի մթնոլորտ հրահրելով։ Սեփականազրկումի եւ ինչքերու բռնագրաւման մեծ խրախճանք մը սկսան նորահաստատ իշխանութեանց վերին թէ ստորին մակարդակի պաշտօնատարները։ Եւ ահա այդ ատեն յորդեցաւ հայ ժողովուրդին համբերութեան բաժակը։

Եւ երբ 16 Փետրուարին ժողովրդային ըմբոստացման առաջին խմորումները սկսան եւ շրջաններէն ժողովուրդը, դաշնակցական երբեմնի խմբապետներու գլխաւորութեամբ, սկսաւ շարժիլ դէպի Երեւան, Յեղկոմը ինքնսրբագրման ելքեր փնտռելու փոխարէն աւելի կատաղի դարձաւ իր բռնութեանց մէջ։ Նոյնինքն 18 Փետրուարի վաղ առաւօտեան ժամերուն Երեւանի բանտերուն մէջ բառացիօրէն խոշտանգուելով սպաննուեցան Համազասպի նշանակութեամբ հայ հերոսներ…

Այս իմաստով պատմական անհրաժեշտութիւն եղաւ 18 Փետրուար 1921ի արեւածագին Երեւանի մէջ հայ ժողովուրդին իրագործած ապստամբութիւնը, որ ոչ միայն բանտերէն ազատեց իր հերոսական զաւակներն ու քաղաքական կամքին ներկայացուցիչները, այլեւ՝ իշխանութենէն խուճապահար փախուստի մղեց Կասեանները…

Մինչեւ Ապրիլ 2 ապստամբութիւնը Հայաստանի պետական ղեկէն հեռու պահեց խորհրդայինները, որոնք թէեւ ի վերջոյ վերատիրացան իշխանութեան, բայց արդէն Ալ. Միասնիկեանով փոխարինուած Յեղկոմով մը վերադարձան՝ ունենալով… Հայաստանի մէջ քաղաքացիական պատերազմի հրահրումէն խուսափելու լենինեան յանձնարարականը։ Տարբեր հարց է, որ այդ յանձնարարականը եւս դատապարտուեցաւ մեռեալ տառ մնալու եւ Հայաստան աստիճանաբար թաւալեցաւ ստալինեան մաքրագործումներու ահաւոր անդունդը։

Բայց Փետրուարեան ապստամբութիւնը կատարեց իր պատմական դերը եւ սեփական ժողովուրդին համբերութեան բաժակը յարգելու հասունացման մղեց խորհրդային սուիններով հայոց պետական ղեկին տիրացած գործիչները։

ՆԱԶԱՐԷԹ ՊԷՐՊԷՐԵԱՆ
ԱՍՊԱՐԵԶ, 19 Փետրուար 2010

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մի քանի կարևոր արձանագրում Վաղարշապատի

Նախ, պետք է արժևորել շուրջ 15000 (47 %) քաղաքացիների դիրքորոշումը, ովքեր տեղի

17 Նոյեմբեր 2025
ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարարութ

Վաղը՝ նոյեմբերի 18-ին մարտի 1-ի թեմայով հերթական ձեռնածությունն է  բեմադրելու

17 Նոյեմբեր 2025
Վաղարշապատը դաս էր

Վաղարշապատում 50 տոկոսից պակաս մասնակցությունը ցույց է տալիս, որ ընտրողների զգ

17 Նոյեմբեր 2025
Հայ Յեղափոխական Դաշնակցության Կենտրոնա

ՀՅԴ Բյուրոյի հրավերով` նոյեմբերի 15–16-ը Երևանում տեղի է ունեցել Հայ Յեղափոխակ

17 Նոյեմբեր 2025
Միավորված կերտենք մեր հաղթանակները, որ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ելույթը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսա

15 Նոյեմբեր 2025
Ընդլայնե՛ք ձեր շարքերը, կառչե՛ք ձեր ար

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ելույթը ՀՅԴ «Նի

15 Նոյեմբեր 2025
Դաշնակցության համար միշտ ուսանողական ե

Այսօր` նոյեմբերի 15-ին Հայաստանի կինոգործիչների միության տանը տեղի ունեցավ ՀՅԴ

15 Նոյեմբեր 2025
Միջոցառում ՝ նվիրված ՀՅԴ «Նիկոլ Աղբալյ

Այսօր` նոյեմբերի 15-ին Հայաստանի կինոգործիչների միության տանը (Կինոյի տուն) տե

15 Նոյեմբեր 2025
Ուրախացէ՜ք, Նոր Հող Պիտի Նուիրենք…

Այս քարտէսը տարածած է Հայ Դատի Յանձնախումբը Աչքալուսա՜նք՝ հայրենի ու համայն հ

15 Նոյեմբեր 2025
Կամաւորներու Յիշատակի Օրուան Նուիրուած

11 Նոյեմբեր 2025-ին, ՀՅԴ-ի Գանատսյի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան Շրջանի եւ

15 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Դաշնակիցներ Եւ Տարբեր Մօտեցում

Ուաշինկթըն-Դամասկոս յարաբերութիւնները նոր շրջափուլ կը թեւակոխեն հիմնական երկու

15 Նոյեմբեր 2025
Արցախը որպես իրողություն չընդունելն առ

Նոյեմբերի 13-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Արցախի ԿԿ նե

14 Նոյեմբեր 2025
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստ

14 Նոյեմբեր 2025
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հայտա

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը խոր մտահոգություն և վրդովմունք է հայտնում Հ

13 Նոյեմբեր 2025
Մարդ մը, Որ Արարատ Չունի Իր Հոգւոյն Խո

Վազգեն Շուշանյան (Հատուած) Ատելութիւնը, որ պորտիդ եօթը կարելի սերունդներ

13 Նոյեմբեր 2025
Չհամաձայնելու անխախտելի իրաւունքը

Ժողովրդավարութեան հիմնական սկզբունքներէն մէկն է, թերեւս՝ ամենէ՛ն հիմնականը, «ո

13 Նոյեմբեր 2025
Տիգրան Ավինյանն ընդդեմ Իշխան Սաղաթելյա

Փաստաբան Վահե Գրիգորյանը տեղեկացնում է, որ Երևանի քաղաքապետն ընդդեմ Իշխան Սաղա

13 Նոյեմբեր 2025
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը և “A N

“A New Policy”-ն և Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ձևավորել են 18 ամերիկյան կա

13 Նոյեմբեր 2025
Թրամփեան ԱՄՆ-ի անբարոյ հեգեմոնիան̷

Մերօրեայ միջազգային դիւանագիտական-քաղաքական փոխյարաբերութիւնները այլ կերպ քան

13 Նոյեմբեր 2025
Պետք է այնպես անենք, որ մեր ժողովուրդն

Այս իշխանության վերարտադրությունը հղի է մի շարք վտանգներով ու կորուստներով։ Փա

12 Նոյեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company