ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Լուրեր

Աղավնոյում շահագործման է հանձնվել 12 տուն

10 Մայիս 2021

Մայիսի 9-ին Արցախի Հանրապետության Աղավնո համայնքում կայացել է 12 բնակելի տների հանձնման արարողություն: Տները կառուցվել են մինչև պատերազմը, որոշներում դեռևս հարդարման աշխատանքների կարիք կա:

Կարմիր ժապավենի կտրման պատիվը տրվեց 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված, Աղավնոյի բնակիչներ Արմեն Իսախանյանի և Սասուն Առաքելյանի մայրերին: Իր խոսքում Արմենի մայրը՝ տիկին Էմման նշեց, որ 1994թ. հաստատվել է Աղավնոյում և ամբողջ կյանքի ընթացքում պայքարել: Նա կոչ արեց ներկաներին լինել զգոն, շարունակել պայքարը՝ հանուն այս հողի համար թափված արյան:

«Ապառաժ»-ի հետ զրույցում Աղավնո համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը նշեց, որ բնակարանների բաշխումը մշտապես ապրող բնակիչների միջև է կատարվել: «Այնուհետև մինչև մայիսի 28-ը ժամանակ ենք տվել, որ գյուղից հեռացածները վերադառնան: Եթե չվերադառնան, երկրորդ փուլով բաշխելու ենք նաև այն տները, որտեղ մարդ չի ապրում: Եթե չեն մնում, տունը՝ ապրողին, հողը՝ մշակողին»,- ասել է Ա. Չավուշյանը:

Ըստ համայնքի ղեկավարի՝ այս թիվը մշտապես փոխվում է, բնակիչները գալիս-գնում են:

Անդրանիկ Չավուշյանի խոսքով՝ ԱՄՆ Արևելյան շրջանի Հայ Մշակութային Ընկերակցության «Արցախ ֆոնդ»-ի հանձնախումբ միջոցներով ավարտվել է դպրոցի մի մասի վերանորոգումը, այժմ ընթանում են բուժկետային կենտրոնի կառուցման աշխատանքները, այնուհետև խաղահրապարակ կկառուցվի: Համայնքի ղեկավարը դրանցից զատ կարևորում է բնակիչների զբաղվածության հարցի լուծումը, որի համար ակնակալում է բոլոր հայերի աջակցությունը:

Մի քանի ամիս առաջ բնակիչները տարակուսանքի մեջ էին՝ կմնա՞ գյուղը հայկական թե ոչ: «Հայկական մնալը կապված է այստեղ ապրող հայերի հետ: Եթե մնանք ոչ մի ուժ չի կարող մեզ հանել այստեղից: Մենք ձեռքներս ծալած չենք նստի, պաշտպանելու և պաշտպանվելու իրավունք ունենք: Մեր տղաների արյամբ գծված սահմները մենք պետք է որոշենք»,-ասել է դաշնակցական գոյւղապետը:

Մայիսի 9-ին՝ Եռատոնին, կայացած տների բաշխման արարողությունն էլ իր խորհուրդն ունի. «Մեզ համար «Հարսանիք լեռներում»-ը նորից գալու է: Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք: Մենք մնալու ենք այս հողի վրա և նշելու ենք այդ օրը: Իհարկե, ոչինչ առաջվա պես չէ, վիրավորված ենք, բայց հաստատ նշելու ենք հաղթանակների օրը: Հայը իրավունք չունի գաղթական վիճակում ապրել»:

Նոր բնակարանամուտ տոնած Քնարիկ Կարապետյանը մինչ պատերազմը Մարտակերտի շրջանի Նոր Հայկաջուր համայնքում էր ապրում: Գյուղի հանձնումից հետո ամուսնու և երկու երեխաների հետ հաստատվել է հայրենի Աղավնոյում: «Երեխաների համար այստեղ ապագա տեսնում եմ, գյուղում դպրոց, մանկապարտեզ է գործում ու ՀՀ-ին էլ մոտիկ է»,- նշել է Քնարիկ Կարապետյանը:

2016թ. Աղավնոյում բնակվող Թամար Թիթիզյանն էլ հարազատ դարձած բնակավայրի զարգացման իր ծրագրերն ունի. «Մտադիր եմ խանութ բացել, որովհետև այստեղ չկա և մարդիկ Տեղ գյուղից են առևտուր կատարում: Առաջիկայում գյուղում նաև հաց թխելու հնարավորություն կունենանք: Կարծում եմ, բնակչությունը սրանով ավելի կքաջալերվի, մենք վախենալու, վհատվելու իրավունք չունենք»:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company