ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրույցներ

Միայն համախմբված ուժերով է հնարավոր արդյունք ունենալ

11 Մայիս 2021

Արցախի ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանի խոսքով՝ անգամ դեռ «լավ ժամանակներում», երբ պատերազմը չկար, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսում էր, որ Արցախն իրենցն է։ Tert.am-ի հետ զրույցում նա նորություն չհամարեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցից առաջ և այդ ընթացքում Ադրբեջանի նախագահի արած հայտարարությունները, ըստ որոնց, ԼՂ հիմնախնդիրն այլևս լուծված է, իսկ ռուս խաղաղապահները ծառայություն են իրականացնում իրենց տարածքում։

«Ես անգամ նախանձում եմ նրա համառությանը։ Ցանկանում եմ, որ այդ համառությունից մեր ղեկավարությունը նույնպես ունենա»,- ասաց նա։

Վահրամ Բալայանը նշեց, որ իհարկե, Արցախյան հիմնախնդիրը լուծված չէ բոլոր առումներով․ մինչև Ացախի կարգավիճակի հարցը լուծելը, պետք է լուծվեն նաև արցախահայության անվտանգությանը և կարգավիճակից բխող բոլոր հարցերը։

«Եթե հարցը լուծված լիներ, ապա հանդիմանողական վերաբերմունք կլիներ ոչ միայն արցախահայության, երկրի նկատմամբ, նաև այն պատմամշակութային ժառանգության նկատմամբ, որոնք այսօր օկուպացված տարածքներում են գտնվում։ Կարծում եմ, որ նման վերաբերմունքը թույլ չի տալիս հարցն առաջ տանելու որոշակի եզրեր գտնել»,- ասաց նա՝ նշելով, որ դա լավ գիտակցում են նաև ԵԱՀԿ Միսկի խումբը համանախագահող երկրները, հատկապես՝ գործընթացում առավել ակտիվ Ռուսաստանը։

Նա պատահական չհամարեց, որ Ռուսաստանն այս պահին էլ հայտարարում է, որ հիմնահարցին անդրադարձ կատարվելու է։ «Եթե իսկապես երկու ժողովուրդ ցանկանում են միմյանց հետ խաղաղ ապրել, բնականաբար, հարցին պետք է լուծում տրվի։ Ճիշտ է, այս պահին Ադրբեջանը կարողացել է ռազմական տեսանկյունից թելադրողի դերը ստանձնել, բայց չպետք է մոռանալ, որ մենք էլ նման հաջողություն ենք ունեցել 1991-1994 թվականներին, բայց հարցը մնացել է բաց, այսինքն՝ ռազմի դաշտից պետք է տեղափոխվել դիվանագիտության ոլորտ և իսկապես մի փաստաթուղթ ստորագրել, որը հնարավորություն կտա, որ արցախահայությունն իր հայրենիքում ազատ, անկախ ապրելու իրավունք ունենա։ Նման պարագայում տարածաշրջանում երկարատև խաղաղության հնարավորություն կստեղծվի»,- ասաց նա։

Հարցին՝ ի՞նչ է պետք, որ Ադրբեջանը վերադառնա բանակցային սեղան, արցախցի պատգամավորը պատասխանեց՝ առաջինը՝ անհրաժեշտ է, որ հայ ժողովրդի դիմադրողականությունը բարձրացվի։

«Երկրորդը, ինչն անչափ կարևոր է, այն է, որ Հայաստանի Հարապետությունը պետք է ուժեղանա, պետք է դառնա նորից գործոն։ Վերջին տարիներին նրա հետ հաշվի էին նստում։ Վերջիվերջո, բոլորն էլ ուժը սիրում են, նրա հետ են հաշվի նստում, բայց ցավոք սրտի, այս 44-օրյա պատերազմը, Հայաստանի ապաշնորհ իշխանության քայլերը բերեցին, հասցրեցին նրան, որ մենք դուրս մղվեցինք ամեն ինչից։ Թույլ Հայաստանի պարագայում արցախյան հարցին լուծում տալուն խիստ կասկածում եմ»,- ասաց Բալայանը և հավելեց, որ մինչև Հայաստանի Հարապետությունը ոտքի չկանգնի, մինչև ՀՀ ամեն մի քաղաքացի չհասկանա, որ այստեղ հարցը Արցախի այս կամ այն տարածքի մասին չէ, խնդիրը հայ մարդու արժանապատվությունը պահելն է, մեր հաջորդ սերունդների համար գոնե եղածը պահելն ու զարգացնելն է, հնարավոր չի լինի ապագայի մարտահրավերներին դիմակայել. «Միայն համախմբված ուժերով է հնարավոր արդյունք ունենալ»:

Անդրադառնալով Իլհամ Ալիևի ռազմական հռետորաբանությանն ու մեզ սպառնացող վտանգներին՝ Վահրամ Բալայանը նշեց, որ, իհարկե, պատերազմը վատ բան է, բայց պետք չէ «կուչ եկած» վախենալ պատերազմի սպառնալիքներից։

«Մենք այդպես չենք կարող գոյատևել։ Ես կարծում եմ, որ այդ ամենին պետք է համարժեք քայլեր կատարվեն․ նկատի ունեմ՝ երկրի կառավարման համակարգի կատարելագործում, երկրի պաշտպանունակության ամրապնդում, երկրի տնտեսության, ժողովրդավարական ինստիտուտների զագացում լինի։ Բոլոր առումերով մենք պետք է զարգացում արձանագրեք, որ հակառակորդը նման լեզվով մեզ հետ չխոսի»,- ասաց նա։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company