ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Աջակցինք Հայ Դատի զօրընտիր բանակին

13 Մայիս 2021

« Ի՞նչ է հայ ժողովուրդի քաղաքական գերագոյն նպատակը:

Կը պատասխանենք անվարան.- Հայ Դատի լուծումը»։

Սարգիս Զէյթլեան

Գանատայի Հայ Դատի յանձնախումբը, տասնամեակներէ ի վեր Գանատայի մէջ գործող ազդեցիկ այն քարոզչատար կազմակերպութիւնն է, որուն քաղաքական եւ դիւանագիտական շահաստացութիւնը ի սպաս դրուած է Հայաստանին, Արցախին, Ջաւախքին եւ գանատահայութեան։

Երկրի ամբողջ տարածքին ճիւղաւորուած իր կեդրոններով, յանձնախումբը իր գործունէութեան կիզակէտ ունեցած է հայ ժողովուրդի արդար դատն ու անոր անժամանցելի իրաւունքներու հետապնդումը, եւ այդ ծիրէն ներս գանատահայ համայքնին մէջ վառ պահած է մեր ազգային պահանջատիրութեան հանդէպ ինքնաճանաչողութիւնը։

Թրքական ուրացման քարոզարշաւներուն դէմ ճշգրտապատում կատարողն է, ատրպէյճանական հակահայ պատմական ճշմարտազանցութիւննները խափանողն է, գանատական քաղաքական բեմերուն վրայ հայանպաստ օրակարգ պարտադրող աննկուն Ճնշակն է։

Այսօր, Թուրքիոյ ուրացման քաղաքականութիւնը կը միտի բովանդակազրկել հայկական դատը, որպէսզի պատմական իր յանցագործութիւնը զերծ պահէ համաշխարհային իրաւական դաշտի դատաստանէն։ Գանատայի Հայ Դատի յանձնախումբի աշխարհակնլումը կ՚ընդգրկէ քարոզչական սպառազինուած պայքար Անգարայի եւ Պաքուի հակահայ նկրտումներուն դէմ։

Իր գործունէութեան ընթացքին, Հայ Հատի յանձնախումբը տիտանեան ձեռքբերումներ իրագործած է, 80-ական թուականներու նահանգային խորհրդարաններու Հայոց Ցեղասպանութեան ճանաչումներէն մինչեւ 2002 եւ 2004 թուականներու Գանատայի վերին պալատի եւ դաշնակցային խորհրդարանի ցեղասպանութեան ճանաչման բանաձեւերու ու օրինագիծերու իրականացումը, թուրք-ատրպէյճանական հայատեաց դաւերը սանձակոծելէն մինչեւ համայնական օրհասներու պահուն գանատահայութիւնը զօրաշարժելու պահերը։

Հայրենի պետութեան դիւանագիտական հիմնասիւները ամրագրող լծակներն են աշխարհասփիւռ ՀՅԴ Հայ Դատի յաձնախումբերը, որոնք տարբեր ցամաքամասերու վրայ անխոնջ կը մաքառին։ Ամերիկեան ցամաքամասի հիւսիսային հատուածի դարպասապահն է Գանատայի Հայ Դատի յանձնախումբը, որուն կամաւոր գործիչները անձուրացութեամբ ծառայած են ու կը շարունակեն նպատակասլաց ծառայել Հայութեան Դատին։

Գանատայի օրէնսդիր եւ տարաբնոյթ պետական մարմիններու վրայ քարոզչական ճնշամիջոցներու գործադրումով՝ յանձնախումբը հետեւողական աշխատանքներով ու ճիգերով ի վերջոյ տիրացած է վերոնշեալ մարմիններու շահաւէտ որոշումներուն եւ հայանպաստ դիրքորոշում արմատաւորած անոնց մօտ։

Արցախեան պատերազմէն ետք, Գանատայի Հայ Դատի յանձնախումբի առաքելութիւնը յաւելեալ ծաւալ ստացած է, որուն նորագոյն օրինակը՝ գանատական ընկերութիւններու կողմէ Թուրքիոյ ռազմական սարքերու արտահանման ու վաճառման խափանումն էր։

Մայիս 16-ին, Մոնթրէալի հայկական համաշխարհային աջակցութեան կեդրոնը (ՄՀՀԱԿ-CAMAM) կազմակերպած է նուիրահաւաք, որուն հասոյթը պիտի նպատակաուղուի Օթթաուայի մէջ ՄՀՀԱԿ-ի նոր կալուած-շէնքի գնման։ Այս նոյն շէնքին մէջ պիտի տեղակայուի Գանատայի Հայ Դատի յանձնախումբի նոր գրասենեակը:

Աջակցինք այս նուիրահաւաքին, թեւ ու թիկունք տանք պատնէշի վրայ մարտնչող Հայ Դատի զօրընտիր բանակին, կամաւորներու բանակին, որուն գաղափարախօսութեան ակունքը՝ համազգային շահերու եւ իղձերու ձեռքբերումն ու հայրենատիրութիւնն է։

Արցախահայութեան ոտնահարուած իրաւունքներու վերականգման համար, պահանջատիրութեան մեր երթը անխոցելի դարձնելու համար, հայութեան լինելութեան անվտանգութիւնը ամրագրելու համար, աջակցինք այս նուիրահաւաքին։

Խմբագրական «Հորիզոն»ի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company