Մենք զենքի պակաս չենք ունեցել, ունեցել ենք ապաշնորհ ղեկավարություն․ Արմեն Ռուստամյան
16 Հունիս 2021
ՀՅԴ Բյուրոյի նախագահ, «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի 7-րդ հորիզոնականը զբաղեցնող
Արմեն Ռուստամյանը a1plus.am-ի հետ հարցազրույցում խոսել է արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի մասին։
Անդրադառնալով 44-օրյա պատերազմին և ՌԴ-ի կողմից զենքի գնման մատակարարումն ուշացնելու վերաբերյալ դիտարկումներին՝ ասել է, տվյալներ կան, որ գնված զենքը թողնվել է Կովկասի հյուսիսում և մինչև պատերազմը չի ներկրվել։
Ինչ վերաբերում է երեկ Էրդողանի և Ալիևի՝ Շուշի կատարած այցին, Արմեն Ռուստամյանն ասել է որ այդ քաղաքը մեզ համար դառնալու է նույնը, ինչ Մասիս սարն է։
«Շուշին մերն է, բայց թուրքերի ձեռքում է։ Շուշին բարձունքի վրա ճոխացնելու են, դարձնելու են ծաղկող մի տարածք, և մենք կողքով անցնելու ենք ու ողբալու, թե ինչպես կորցրեցինք մեր քաղաքը»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։