ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Քննարկում

Սեփականության իրավունքը հարցականի տակ

29 Հունիս 2021

Հունիսի 29-ին կայացել է Ազգային Ժողովի արտահերթ նիստ՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկման օրակարգով:

Նախագծերը ներկայացրել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:

«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությամբ ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով կարող է օգտագործվել ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը (բացառությամբ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների), եթե Արցախի Հանրապետության տիրապետության ներքո գտնվող համապատասխան գույքը բավարար չէ: Ընդ որում, գույքի անբավարարությունը գնահատվում է՝ նաև հաշվի առնելով կոնկրետ իրադրությունը, խնդրի հրատապությունը, գույքի գտնվելու վայրը և էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:

Օրինագծի վերաբերյալ պատգամավորները հարցեր են ուղղել ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանին և ԱՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանին: Վերջինս չի կարողացել լիարժեք պատասխանել պատգամավորների հարցադրումներին:

Մտքերի փոխանակության ժամանակ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն», «Արդարություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունների պատգամավորները մտահոգություն են հայտնել, որ օրինագիծը անորոշություններ է պարունակում և առաջարկել են հետաձգել քվեարկությունը՝ այն բարելավելու համար:

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը նշել է, որ տեղահանվածների հարցերի լուծումը չպետք է հանգեցնի ամենաթողության: «Բազմաթիվ խնդիրներ են առաջանալու օրենքի կիրարկման ընթացքում: Չպետք է թողնել, որպեսզի լրամշակման կարիք ունեցող օրենքը հետագայում կամ կառավարության որոշմամբ կամ այլ ենթաօրենսդրական ակտերով կարգավորվի: Խնդրահարույց հարցերը պետք է առաջնահերթորեն լուծել»,- ասել է պատգամավորը:

Ընդդիմադիր երեք խմբակցությունների անունից ունեցած ելույթում պատգամավոր Գեղամ Ստեփանյանը նշել է, որ օրինագծի քննարկման էությունը ցույց է տալիս, որ այն լրամշակման կարիք ունի:

«Քննարկումների և հայտնած տեսակետների մեջ երբեմն միտում կար տպավորություն ստեղծելու, որ իշխանությունը կամ կառավարությունը այս նախագիծը բերելով նպատակ ունի մեր տեղահանված բնակիչներին բնակարաններով ապահովել և ընդդիմությունը ինչ-ինչ հարցերում փորձում է ընդդիմանալ: Ամենևին այդպես չէ: Ընդդիմության հորդորն այն է, որպեսզի ավելի առողջ և լիարժեք օրինագիծ լինի: Ինչքան էլ հասկանալի լինի առաջարկվող նախագծի հիմքում դրված գաղափարը, որը միտված է տեղահանված բնակչության բնակարանային պայմանների մասնակի լուծմանը, այնուամենայնիվ ներկայացվող նախագիծը իր մեջ պարունակում է վտանգներ: Ինչքան էլ իրավական ձևակերպումներով սա չի վերաբերում սեփականության իրավունքի խախտմանը, այնուամենայնիվ, նախագիծն այս տեսքով մեր երկրում մարդու իրավունքների՝ տվյալ պարագայում սեփականության իրավունքի ամբողջական իրացնելու սահմանափակում է պարունակում:

Ամբողջ աշխարհում ընդունված է պահպանել զգուշավոր վերաբերմունք սեփականության իրավունքի նկատմամբ և սա այն բնագավառն է, երբ մարդը լուրջ մոտիվացիա է ունենում անձնական հաջող տնտեսական գործունեություն վարելու համար: Գաղտնիք չէ նաև, որ սեփականության իրավունքի հանդեպ պետական ճիշտ վերաբերմունքը շատ կարևոր պայման է ներդրումային միջավայր ապահովելու գործում: Տեղահանված բնակչության սեփականության իրավունքն արդեն իսկ խախտված է և այս հարցի լուծումը կապել բնակչության այլ հատվածի սեփականության իրավունքի սահմանափակման հետ, կարծում եմ, լավագույն լուծման տարբերակը չէ: Հարցի քննարկման ժամանակ բազմիցս նշել ենք, որ այս ձևով օրենքի ընդունումը մարդկանց դրդելու է սեփականության իրավունքի ֆիկտիվ վերագրանցումներ անել և օրենքի թիրախային խմբերի շրջանակներից դուրս գալ:

Մենք առաջարկում ենք, որպեսզի կառավարությունը լրամշակման համար հետ վերցնի նախագիծը և այն ներկայացնի լրացուցիչ քննարկումներից և համաձայնեցումից հետո: Դրան զուգահեռ գտնում ենք, որ պետք է արագ թափով շարունակել բնակարանային շինարարությունը և լրացուցիչ միջոցներ գտնել տեղահանված բնակչության բնակարանային խնդիրների լուծման համար: Օրինագծին այս տեսքով մենք չենք կարող կողմ քվեարկել»,- իր խոսքում ասել է Գ. Ստեփանյանը:

Օրինագծի հեղինակը չի ընդունել այն լրամշակելու տարբերակը, նախագծերը դրվել են քվեարկության և ընդունվել 24 կողմ ձայնով:

Ընդդիմադիր երեք խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցել:

aparaj.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company