ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Ադրբեջանին ռազմական օգնությունից զրկելու վերաբերյալ բանաձևը
29 Հուլիս 2021
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Ադրբեջանին ռազմական օգնությունից զրկելու վերաբերյալ բանաձևը: Այս մասին տեղեկացնում է Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը։
Կոնգրեսական Փալոնի ներկայացրած փոփոխության մեջ ասված է. «Միջազգային ռազմական կրթություն և ուսուցում», ինչպես նաեւ «Արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրի» միջոցով հատկացվող որեւէ ֆինանսավորում չի տրամադրվելու Ադրբեջանին: