ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Դուք եք որոշում

14 Նոյեմբեր 2018

ԷԴԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Գնում ենք ԱԺ արտահերթ ընտրությունների: Այս ընտրություններով է ձևավորվելու ՀՀ առաջիկա 5 տարիների իշխանությունը, որ պատասխանատվություն է կրելու երկրի արտաքին քաղաքականության, տնտեսական առաջընթացի, մարդկանց սոցիալական խնդիրների լուծման, սերունդների համերաշխության ամրապնդման, ժողովրդավարության խորացման, օրենքների գերակայության և, իհարկե, պետության և ժողովրդի անվտանգության համար:

Ո՞րն է այսօր ձեր պատկերացմամբ այն ուժը, որ կկարողանա միայնակ լուծել բոլոր հարցերը: Հայաստանում կա՞ այդպիսի ուժ: Կարծում եմ` չկա:

Նայենք քաղաքական դաշտի քարտեզին: Այսօր ընտրությունների գնացող գրեթե բոլոր թիմերը լիբերալ (ազատական) ուժեր են: Նրանց համար առաջնայինը շուկայական հարաբերություններն են, իսկ մարդկանց սոցիալական խնդիրները վերջին տեղում են (հմմտ. չեն սիրում աշխատել, դրա համար էլ խիյարը թարս է աճում, գնացեք ոչխար պահեք, պետությունը չի կարող ձեզ պահել, նստած եք փոքրամասնության վզին, և այլն): Սերունդների համերաշխություն ասվածը լիբերալների համար օդեղեն մի բան է (անցում կուտակային կենսաթոակային համակարգի, ավագ սերնդի զանգվածային դուրսմղում գիտական, տնտեսական մշակութային կյանքից):

Բանկը լիբերալների աստվածն է, փողն է, ըստ ազատականների, որոշում ամեն ինչ: Լիբերալները նաև շատ գեղեցիկ ճառեր են ասում արդյունքի արդար բաշխման մասին, բայց խիստ վիճելի պատկերացումներ ունեն արդարության մասին: Հայաստանում լիբերալ (ազատական) ուժերի այս առատությունը ցույց է տալիս մեզանում համաշխարհային ֆինանսական կենտրոնների և զանազան այլ շրջանակների ազդեցության աստիճանը: Որքան աղքատ է երկիրը, այնքան շատ են լիբերալ ուժերը: Նշված կենտրոնները, Հայաստանից զատ, ունեն շատ այլ ազդեցության գոտիներ, և, բնական է, աշխատում են, որ իրենց ֆինանսական ծրագրերը չվտանգվեն ազդեցության գոտիների միջև եղած հակասությունների պատճառով: Պատահական չէ, որ մեր արևմտյան բարեկամները ցանկանում են արագ կարգավորել Արցախի հարցը` թեկուզ կողմերից մեկի հաշվին: Ինչո՞ւ են Հայաստանին ավելի շատ ճնշում: Պատասխանը հստակ է` Ադրբեջանում ավելի մեծ ներդրումներ կան, որոնք չպետք է վտանգվեն: Հայաստանյան լիբերալ ուժերի համար այդ մեծ խաղի այլ կանոններ պարզապես չկան:

Հայաստանում լիբերալներին հակակշռող միակ ուժն այսօր սոցիալիստական Դաշնակցությունն է: Դաշնակցությունն էլ ասում է արդար բաշխում: Բայց արդարություն չի կարող լինել մի տեղ, որտեղ առնվազն չի երաշխավորվում նվազագույն կենսապահովման զամբյուղը: Արդար չէ, երբ պետությունը աշխատատեղ չի ստեղծում, բայց մարդուց պահանջում է աշխատել: Արդար չէ, երբ պետությունը մասնավոր բիզնեսի առաջ աշխատատեղ ստեղծելու նվազագույն պահանջներ չի դնում: Արդար չէ, երբ պետություն կառավարող լիբերալ ուժն այդ երկրի քաղաքացիների համար աշխատաշուկա հանդիսացող երկրների հետ հարաբերությունները ենթարկում է փորձության` հանուն ֆինանսական կենտրոնների հետ իր վտանգավոր խաղի: Վերջապես արդար չէ, երբ որևէ երկրում հարստանում են միայն բանկերը և մի խումբ մարդիկ, որոնք հասցրել են որոշակի դրամագլուխ կուտակել:

Ազգային հարցերում լիբերալները հետևողական չեն, թեև Հայաստանում չկա մի լիբերալ ուժ, որ ասի` ես ազգային չեմ: Բայց լիբերալի «ազգայինն» ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է ֆինանսական շուկան` տնտեսությունը դեֆոլտից փրկելու ազատականների վերջին հույսը: Ոչինչ, որ ազգի կեսը աղանդավոր դառնա, միայն թե վարկ տան, ոչինչ, որ ԼԳԲՏ համայնքի գոյությունը քարոզվի և պաշտպանվի օրենքով, միայն թե դրամաշնորհային ծրագրեր իրականացվեն, ոչինչ որ ժողովրդավարության անվան տակ երկրում հազարավոր կասկածելի ՀԿ-ներ գործեն, միայն թե դրանցում ընդգրկված զանգվածները ընտրություններում ձայն ապահովեն իրենց համար: Հեշտ է ասել` ես ազգային եմ և ջերմ ընդունելության արժանանալ սփյուռքահայ գաղթօջախներում: Իսկ ո՞ւր է այդ նույն գաղթօջախի համար արածդ գործը: Ի՞նչ ազգային լինելու մասին է խոսքը, երբ պատրաստ ես հրաժարվել ազգային տարածքներից` հանուն խաղաղություն և ադրբեջանի ժողովրդի իրավունքների:

Շուկայական հարաբերությունները, եթե դրանք որևէ կերպ չեն վերահսկվում պետության կողմից, կարող են պատճառ դառնալ կենտրոնի և ծայրամասերի, ինչպես նաև տարբեր մարզերի անհամաչափ զարգացման: Հայաստանում մարած հարյուրավոր գյուղերը, ծաղկուն արդյունաբերական քաղաքների (Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Չարենցավան, Կապան) թուլացումը շուկայական տնտեսության մեջ պետության դերի անտեսման հետևանք են:

Գնում ենք ԱԺ արտահերթ ընտրությունների ինչ-որ հեղափոխության ազդեցության տակ, որի արդյունքում մի լիբերալ ուժը մյուսից խլել է իշխանությունը և հայտարարում է, որ Հայաստանում բան է փոխվել: Նման բան չի կարող լինել, ֆինանսական շուկան պարզապես թույլ չի տա: Այս իմաստով Հայաստանում տեղի ունեցածը կոսմետիկ վիրահատություն է ընդամենը, որի հաջող ելքի մասին դեռ վաղ է խոսելը:
Հստակ է, որ երկրում խախտված է հավասարակշռությունը: Բանավեճը, որ պետք է տեղի ունենար ազատական և սոցիալիստական գաղափարախոսությունների միջև, արհեստականորեն տեղափոխվել է լիբերալ գաղափարախոսության դաշտ և, ըստ էության, վերածվել այդ դաշտի ուժերի միջև լեզվակռվի:

Գնում ենք ԱԺ արտահերթ ընտրությունների: Սա այն պատեհ առիթն է, որն օգտագործելով` մենք կարող ենք վերականգնել հավասարակշռությունը լիբերալ և սոցիալիստական գաղափարախոսությունների միջև: Ամբողջ աշխարհում չկա մի երկիր, որի օրենսդիր մարմնում ներկայացված լինի մեկ գաղափարախոսություն, մեկ ուժ իր տարբեր դրսևորումներով:
Ո՞րն էր ասվածի միտք բանին:

Թույլ չտանք, որ Հայաստանում լիբերալ ուժերի ներքին պայմանավորվածությունների և քարոզչական ճնշումների արդյունքում ձևավորվի մի իշխանություն, որ նույնիսկ ամենավեհ ձգտումներից խոսելով՝ կարող է խորացնել անարդարությունը, նպաստել աղքատության աճին, արտաքին նոր սպառնալիքներ ստեղծել պետության համար ու դառնալ համատարած արտագաղթի պատճառ:


yerkir.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company