ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Հայեր Բոլոր Երկիրներու, Միացէ՛ք (Ազգային Մայիս 1-ի Առիթով)

01 Մայիս 2024

Հայրենիքին դիմագրաւած գոյութենական սպառնալիքի ներկայ օրերուն, արուեստական կրնայ հնչել մայիսմէկեան խորհուրդին աւանդական հասկացողութեամբ անդրադառնալը: Դասակարգային պայքարներուն, աշխատաւորներու իրաւազրկումներուն, դրամատիրութեան յաղթարշաւին եւ ընդհանրապէս սենտիքայական շարժումներու տեղատուութիւններուն մասին գրելը կրնայ նոյնիսկ կեղծ օրակարգի տպաւորութիւն ձգել: Այլ խօսքով, պարզապէս մայիս 1-ը նշած ըլլալու եւ մամլոյ անդրադարձ կատարելու պարտականութիւն կրնայ ընկալուիլ:

Հայկական մայիս 1-ը ոչ միայն աշխատաւորներու իրաւունքներու, աշխատանքի ժամերը յարգելու, զանոնք չշահագործելու, արդար վարձատրութիւն ապահովելու կամ քաղաքացիական իրաւունքները լիարժէք յարգելուն կը վերաբերի, այլեւ ամբողջ ժողովուրդի մը իրաւազրկումին ահազանգը կը հնչեցնէ:

Արցախի ժողովուրդը իրաւազրկուած է: Ցեղային զտումի ենթարկուած է, բռնի տեղահանուած է, զրկուած է բնօրրան դառնալու իր իրաւունքէն: Իրաւազրկումը այս պարագային ոչ միայն անվտանգ, ազատ ու անկախ ապրելու սկզբունքին կը վերաբերի, այլեւ հիմա՛ վերադարձի: Անվտանգութեան նոր երաշխիքներով ապահովուած վերադարձի:

Չէ յարգուած Արցախի ժողովուրդին ինքնորոշման իրաւունքը: Անտեսուած են ժողովրդավարական հիմունքով կայացած հանրաքուէները, Սահմանադրութեան որդեգրումը, ազատ քուէարկութեամբ ընտրուած ղեկավարութիւնը առեւանգուած է ու պատանդուած: Ոտնահարուած են բոլոր տեսակի իրաւունքները:

Իրաւազրկուած կը շարունակենք մնալ մենք իբրեւ հաւաքական հայութիւն, որովհետեւ Ցեղասպանութիւնը չէ հատուցուած: Անոր հետեւանքները չեն վերացած: Հայ ժողովուրդի պատմական իրաւունքները չեն վերականգնած ու համայն հայութեան իղձերը չեն կենսագործուած:

Թէ՛ Արցախի եւ թէ՛ Արեւմտահայաստանի ուղղութեամբ մեր իրաւունքներու վերականգնումի առաջադրանքները սահմանադրական իրաւականութիւն ստացած էին Անկախութեան հռչակագիրով եւ մանաւանդ անոր յղումով Սահմանադրութեան:

Մեր գոյաբանական սպառնալիքին կը ցցուի նաեւ այսօրուան իշխանութիւնը, որ այլապէս կը նպաստէ հայութեան իրաւազրկումներու թղթածրարի ստուարացումին: Հանրային կարծիք կը փորձուի ձեւաւորել, որ Սահմանադրութիւնը պատերազմի յայտարարութեան համազօր իրաւադրոյթներ ունի, որոնք պէտք է վերացնել: Հայութիւնը կ՛իրաւազրկուի Արարատէն, իր պատմական հայրենիքէն:

Հայութիւնը այս օրերուն կը զրկուի իր բնակավայրերէն, իր գիւղերէն: Ազրպէյճանը կը շարունակէ ներխուժուած պահել հայաստանեան գերիշխան տարածքներ: Կը սպառնայ նոր իրաւազրկումներ իրականացնել, եթէ հայկական կողմը չընդունի իր թելադրած պայմանները:

Մայիս մէկը միայն իրաւազրկումներու արձանագրման օր չէ: Մայիս 1-ը իրաւունքներու վերականգնման համար պայքարելու խորհուրդ ունի: Այդ խորհուրդը միայն հարստապետական կարգերու դէմ պայքարիլը չէ: Միայն հարստութիւն կուտակած եւ ժողովուրդ շահագործած ցեցերուն դէմ մաքառիլը չէ: Միայն աշխատաւոր դասակարգի իրաւունքներու պաշտպանութեան օրը չէ:

Իրաւական պետութիւնը Սահմանադրական դրոյթներու տէր կանգնող, սահմանադրականօրէն ամրագրուած մեր իրաւունքներու վերականգնման համար պայքարող պետութիւնն է: Հայաստանի Հանրապետութեան սահմանները ամուր պահող պետութիւնն է: Ցեղասպանութեան միջազգային ճանաչման աշխատանքներուն սատարող եւ արտաքին քաղաքականութեան ճանաչումի առաջադրանքը ներառած պետութիւնն է: Արցախը Հայաստանին միաւորելու առաջադրանքով անկախացած պետութեան իրաւաժառանգորդն է:

Մայիս 1-ը ներկայ պայմաններուն մէջ կը վերիմաստաւորուի այս հրամայականներով: Իբրեւ ազգ իրաւազրկուած ենք նաեւ ազգային պետականութիւն ունենալու իրաւունքէն: Ազգային պետականութեան վերականգնման համար անհրաժեշտ է ամբողջական համախմբում:

Կարգախօսը, ուրեմն, կը վերաձեւակերպուի` «Հայեր բոլոր երկիրներուն, միացէ՛ք»:

Ազդակ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
«Դրօշակ»ի Առաջնորդող. Հաղթել կամ պարտ

2026 թ. սեպտեմբերի 1-ին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գ

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ երիտասարդների բողոքի ցույցը՝ ՀՀ Ա

Այսօր, հոկտեմբերի 2-ին, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուս

02 Հոկտեմբեր 2026
Տրոյական ձին Երեւանում

Սեպտեմբերի 27-ը պէտք է հայերին ասէր այն ամէնը, ինչ անհրաժեշտ է իմանալ 2020 թու

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և ՀՅԴ «Նիկ

Ադրբեջանցի զինծառայողն անարգել հատում է պետական սահմանը, հասնում Հայաստանի բնա

02 Հոկտեմբեր 2026
Աշխարհաքաղաքական նոր արկածախնդրnւթյnւն

Վերջին երկու ամսում (2026 օգոստոս, սեպտեմբեր) ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիա

02 Հոկտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Սեպտեմբերյան հասարակաքաղաքական տրամադրությունները յուրովի ամփոփված են «Դրօշակ»

02 Հոկտեմբեր 2026
Եւրոխորհուրդի Հնչեցուցած Ահազանգը՝ Ձայ

Աստուածաշունչին մէջ նշուած «Ձայն բարբառոյ յանապատի» խօսոյթը ոչ մէկ բան կորսնցո

02 Հոկտեմբեր 2026
Եկեղեցական Շինծու Ճգնաժամը

Սեպտեմբերի վերջին շաբթուան հայաստանեան իրադարձութիւնները ճոխ են. Եւրոպական Խոր

02 Հոկտեմբեր 2026
Ադրբեջանցու հանձնումը Բաքվին պարզապես

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների պաշտպանվածության՝ իրականում անպաշտպ

01 Հոկտեմբեր 2026
Ազգային ուժերի և կառույցների դեմ սկսվա

Սեպտեմբերի 30-ին 5-րդ ալիքի «Հարցազրույց հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայ Դատի Կե

01 Հոկտեմբեր 2026
Սփյուռքը չե՛ք լռեցնի

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ամերիկայի Հայ դատի հանձ

30 Սեպտեմբեր 2026
Ավարտվեց Հայ դատի հանձնախմբերի հերթակա

ՀՅԴ Բյուրոյի հրավերով և Հայ դատի կենտրոնական խորհրդի կազմակերպմամբ՝ 2026թ․ սեպ

30 Սեպտեմբեր 2026
Երևանում անցկացվեց «Լազարյան ճեմարանը

Մոսկվայի Լազարյան ճեմարանի հսկայական պատմամշակութային ու գիտակրթական ժառանգութ

30 Սեպտեմբեր 2026
Արցախի Նուիրուած` «Արցախ Անաւարտ Պատեր

Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատան 95-ամեակին առիթով, չորեքշաբթի, 23 սեպտ

30 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձել է այնքան վիճահարույց կերպար, որ նրա ելույթները

29 Սեպտեմբեր 2026
Երևանում տեղի է ունեցել Արցախի ԱԺ պատգ

Սեպտեմբերի 28-ին Երևանում՝ Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում, տ

29 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության ղեկավարն ու քա

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և քարտուղար Արթուր Խաչատ

29 Սեպտեմբեր 2026
Միջլիբանանեան Համագումար` Հարաւի Զօրակ

Բագրատունի. «Քրիստոնեայ Ներկայութեան Պաշտպանութիւնը Զայն Իր Արաբական Ու Միջինա

29 Սեպտեմբեր 2026
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ

Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայո

28 Սեպտեմբեր 2026
Օսմանեան Տիրապետութիւնը Վերակենդանացնե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

28 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company