ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Երիտասարդական
  • Լուրեր

Աշխարհի 12 հայկական ուսանողական և երիտասարդական միություն դատապարտել է Փաշինյանի քաղաքականությունը և ողջունել Տավուշում ձևավորված շարժումը

03 Մայիս 2024

ՀՅԴ Կանադայի «Արմեն Գարո» Ուսանողական միությունը աշխարհասփյուռ հայ երիտասարդական և ուսանողական կազմակերպությունների հետ համատեղ հայտարարություն է տարածել Տավուշի մարզում տիրող իրավիճակի վերաբերյալ.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի մարտի 12-ից սկսել է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հայկական ինքնիշխան տարածքների անվերապահ և միակողմանի հանձնման վտանգավոր և ինքնաոչնչացնող գործընթաց։

«Արևմտյան Ադրբեջանի» ցեղասպանական օրակարգի վերաբերյալ Հայաստանի վարչապետի կողմից նախագահ Ալիևի պահանջների կատարումն արտացոլում է տոտալիտար, էքսպանսիոնիստական և պան-թուրքական նկրտումներին համաձայնությունը։

«Փաշինյանը ձախողվել է: Նա չի կարող ապահովել և առաջ մղել հայկական պետության ազգային շահը. Նա անօրինական կերպով հանձնել է Արցախի Հանրապետությունը՝ ճանաչելով այն Ադրբեջանի կազմում։ Երևանի ներկայիս իշխանությունը նաև ոչ լեգիտիմ և հակասահմանադրական կերպով ճանաչել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի տարբեր հատվածներ որպես Ադրբեջանի մաս։ Այս գործողությունները դե ֆակտո հիմք են ստեղծել Ադրբեջանի կողմից հայկական ինքնիշխան տարածքների «օրինական» ռազմական հարձակման և ներխուժման համար:

Այս բոլորին ի պատասխան, Տավուշի հայերը սկսել են «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժումը՝ դիմադրելու իրենց պապենական և ինքնիշխան տարածքի հանձնմանը»։

Հետեւաբար․

● Հաշվի առնելով Ադրբեջանի և Թուրքիայի բարձր մակարդակի հայտարարությունները, որոնք հավանություն են տալիս Հայաստանի ինքնիշխան տարածքների վերաբերյալ պանթուրքական և էքսպանսիոնիստական օրակարգերին, օրինակ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» և «անկլավները»

● Հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսիվ և ցեղասպան գործողությունները, որոնք հանգեցրել են Արցախի Հանրապետության բնակչության էթնիկ զտումների՝ ուժի անօրինական և անմարդկային կիրառման միջոցով։

● Հաշվի առնելով Ադրբեջանի հակված չլինելը Հելսինկյան սկզբունքներին համապատասխանող քաղաքական կարգավորման միջոցով հակամարտությունը լուծելու, որը պաշտպանում են ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը հարգելը և ինքնորոշման իրավունքը:

● Հաշվի առնելով Հայաստանի կառավարության քաղաքական անմասնությունը՝ պաշտպանելու իր ներկայիս ինքնիշխան տարածքները համապարփակ սահմանազատման և սահմանազատման գործընթացի միջոցով, ապահովելով հայ խաղաղ բնակիչների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ և ապահովելով բոլոր հայ քաղբանտարկյալների և ռազմագերիների անվերապահ ազատ արձակումը:

«Մենք՝ հայ երիտասարդական և ուսանողական միությունները և «Արմեն Գարո» ուսանողական միությունը

● Աջակցում ենք «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժմանը՝ կոչ անելով համախմբվել հայրենիքի ապագայի համար պայքարում և խրախուսելով բոլորին իրենց առավելագույն ներդրումն ունենալ պետական կառույցների ամրապնդման և Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման գործում։

●Դատապարտում ենք Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հնչող շարունակական էքսպանսիոնիստական, ռազմատենչ և ցեղասպան հռետորաբանությունը նրանց ենթադրյալ «Արևմտյան Ադրբեջանի» և «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, որոնք ոտնձգություն են անում Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Սյունիքի, Արարատի և Շիրակի մարզերն ընդգրկող տարածքների նկատմամբ։

●Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը անհապաղ հրաժարական տալ և ստեղծել ազգային միասնության անցումային կառավարություն, կայունություն և անվտանգություն ապահովելու Հայաստանի սահմանամերձ շրջաններում և դադարեցնել Երևանի պարտված և կապիտուլացված ռեժիմի զիջումները։

● Կոջ ենք անում նաև Հայաստանի և Սփյուռքի բոլոր հայկական կազմակերպություններին ներգրավվել Երևանում հայկական տարածքների հանձնման և պարտվողական իշխող վերնախավի դեմ պայքարում։

● Ողջունում ենք բոլոր բանակցային գործընթացները, որոնք նպաստում են Արցախի հակամարտության և Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վեճերի հավասար, փոխադարձ, արդար և քաղաքական լուծմանը:

Եզրափակելով՝ մենք՝ Հայ երիտասարդական և ուսանողական միությունները և «Արմեն Գարո» Ուսանողական միությունը,

Միահամուռ կանգնած ենք հայրենիքի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու մեր անսասան հանձնառության մեջ։

Կոչ ենք անում բոլոր հայկական կազմակերպություններին, Հայաստանում և Սփյուռքում՝ դիմակայելու հայկական տարածքների հանձնմանը և մարտահրավեր նետելու Երևանում իշխող վերնախավի ինքնագոհությանը։

Մենք պաշտպանում ենք քաղաքական լուծումներ՝ հիմնված հավասարության, փոխադարձության և արդարության վրա՝ Արցախյան հակամարտության և սահմանային վեճերի լուծման համար։ Եկեք շարունակենք միասին լինել Հայաստանի և մեր ժողովրդի համար լուսավոր ապագա ապահովելու մեր ջանքերում։

Հիշեցնենք
, որ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը ևս հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ տարածքների հանձնումը վերջնականապես կոչնչացնի մեր երկրի անվտանգության համակարգը։

Թարգմանությունը՝ yerkir.am-ի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company