ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Լուրեր

Հուշ-երեկո՝ նվիրված Վիգեն Գրիգորյանի 70-ամյակին

27 Օգոստոս 2021

Oգոստոսի 26-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցավ Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից, ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, Մարտական խաչ 2-րդ աստիճանի ասպեստ Վիգեն Գրիգորյանի 70-ամյակին նվիրված հուշ-երեկո:

Միջոցառմանը ներկա էին Վիգեն Գրիգորյանի ընտանիքի անդամները, հարազատները, մարտական և գաղափարական ընկերները, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամներ և կուսակցականներ, ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամներ, ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, զինվորականներ, հադրութցիներ:

Վիգեն Սամվելի Գրիգորյանը ծնվել է 1951թ. օգոստոսի 8-ին, Հադրութի շրջանի Տող գյուղում: Լեզվի և գրականության ուսուցիչը ազգային ոգու արժեքը բոլորից լավ գիտեր և որպես ուսուցիչ էլ լավ գիտեր, որ սովորեցնելու ամենակարճ և ամենահամոզիչ տարբերակը անձնական օրինակն է: Երբ սկսվեց թափ հավաքել ազգային-ազատագրական շարժումը, Վիգենը առաջին շարքերում էր և ոչ թե պարզապես սովորեցնում էր, դաս էր տալիս, այլ օրինակ էր ծառայում: Հադրութում շարժման ակտիվիստներից առաջինն էր: Նա ընդհատակում, իսկ 1988-ից արդեն հրապարակում էր: Սակայն 1988-ի սկզբին էլ արդեն իմացողները հասկանում էին, որ հայերի խաղաղ պահանջատիրությանը զենքի ուժ էր հակադրվելու:

1988-ի աշնանը Տողը պաշտպանելու համար ստեղծվեց ինքնապաշտպանական ջոկատ՝ «Վրեժ»-ը: Ուսուցիչ ընկեր Գրիգորյանը, որ այն ժամանակ արդեն շարժման ակտիվիստ Վիգենն էր, դարձավ ֆիդայի: Ավելի ուշ Վրեժը դարձավ նրա մականունը: Այսպես ծնվեց Վրեժ Վիգենը:

Նա դաշնակցական էր ու Արթուր Մկրտչյանի մտերիմ ընկերը: Միմյանց հասկանում էին կես խոսքից, շատ անգամ նույնիսկ առանց խոսքի: Եվ պայքարում էին միասին, առնվազն հանուն այն երազանքի, որը տեսանելի էր իրենց համար:

Շատերի համար դեռ պայքարը ցույցերի տեսք ուներ, երբ իրավիճակը ռեալ գնահատողները պատրաստվում էին անխուսափելի փուլին՝ պատերազմին: Ընդհատակ անցած ու հետապնդվող Վիգենը ոչ մի օր չէր կորցնում: Հայրենի Տողը վտանգված էր: Պաշտպանությունից հարձակման անցնել և պապենական օրրանը ազատագրել էր անհրաժեշտ: 1991թ հոկտեմբերի 31-ին իրականացվեց Տողի ազատագրումը: Սա սկիզբն էր: Դրան զուգահեռ քաղաքական ու պետականաշինական գործընթացն էր առաջ ընթանում: 1991թ հոկտեմբերի 28-ի ընտրություններում Վիգեն Գրիգորյանն ընտրվել է Արցախի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր:

Միջոցառման սկզբին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին բոլոր նահատակների հիշատակը:

Գաղափարակից ընկերոջ մասին խոսք ուներ ասելու դաշնակցական Լեռնիկ Հովհաննիսյանը.

«Վիգեն Գրիգորյանը դաշնակցական էր: Նրա մեջ միավորված էր մտավորականը՝ գրիչի տեսքով, սուրը՝ զինվորականի տեսքով: Նա նաև միավորեց բահը՝ աշխատավոր մարդու խորհրդանիշը: Նա այդ եռամիասնությամբ կարողացավ ազատագրել հայրենիք, որը վտանգված էր: երբ 1992թ. դեկտեմբերի 1-ին ՀՅԴ Բյուրոյի որոշմամբ ստեղշվեց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն, նրա անդամներից մեկը բնականաբար պետք է լիներ Վիգեն Գրիգորյանը: Այդ Կենտրոնական կոմիտեի համար 1993թ. ճակատագրական եղավ, որովհետև 7 անդամից 2-ը զոհվեցին. Վիգեն գրիգորյանը ապրիլի 5-ին, օգոստոսի 23-ին՝ Մերուժան Մոսիյանը: Եվ Վիգեն Գրիգորյանը իր նկարով բոլորիս պատգամում է. «Ես չթողեցի. որ իմ հայրենիքը գերի մնա և ես հաղթեցի»: Ծնունդդ շնորհավոր, հերո՛ս»:

Միջոցառմանը ելույթ ունեցավ նաև ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, ով իր խոսքում ասել է.

«ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը որոշել է նշել Վիգեն Գրիգորյանի ծննդյան 70-ամյակը, որպեսզի օրակարգ բերենք մեծ մանկավարժի և մեծ տնօրենի կերպարը: Մենք սրանով ցանկացել ենք մանկավարժի մշակույթ բերել նրա մեծատառով մարդ լինելը, նրա հայրենասիրությունը, որն իմ ընկալմամբ սոսկական զգացմունք չէ, այլ հայրենիքոտություն է, հայրենապաշտություն է, ինքնահաղթահարում է, մեծագործություն է, առաքինացում է ու այս շարքը կարելի է երկար շարունակել: Ես մեծ սիրով ու սրտի թրթիռով եմ ծանոթացել նրա կենսագրությանը՝ սկզբից մինչև վերջ, որը իմ կարծիքով խիզախումներով լի է:

Նա արժանապատվությամբ է հաղթահարել բոլոր մարտահրավերները՝ մանկավարժ, տնօրեն, քաղաքական գործիչ, ռազմիկ: Մեզ իրականում փոխառյալ արժեքներ պետք չեն: Ահա այն մնայուն, այն ստատիկ մեծ արժեքը, որով մեր ազգային դիմադրողականության ու դիմացկունության մակարդակը կարող ենք բարձրացնել:

Տողը չկա: Ցասումը հնարավոր չէ զսպել, բայց մենք Վիգեն Գրիգորյանների շնորհիվ մենք դառնում ենք Ավետիս Ահարոնյանի «հոգու գրանիտե պատը»: Մեզ իրականում հնարավոր չէ շրջանցել: Այս ամենը չար էպիզոդ է, որտեղ մենք ապրում ենք և մենք պարտավոր ենք վերադառնալ ու ապրել այն արժեքներով, ինչ մեզ փոխանցում են Վիգեն Գրիգորյանի նմանները:

Ես արժեվորում եմ այս երեկոն, որովհետև սա Վիգեն Գրիգորյանի տեսակի հետ մերձենալու, նրա պես մտածելու, հայրենիքը էություն դարձնելու հնարավորություն է:

Վիգեն Գրիգորյանի մի մասնիկը աշխատում է մեզ հետ՝ ԱՀ ԿԳՄՍ նախարարությունում և մենք ամեն օր շփվում ենք նրա տեսակի հետ:

Փա՛ռք Վիգեն Գրիգորյանին, հազար փա՛ռք»:


aparaj.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company