ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

Մեր տարածքում մեր բեռների վրա «նալոգ» են դնում․ Թադևոս Ավետիսյան

13 Սեպտեմբեր 2021

Տեղի է ունենում Հայաստանի շուրջ տրանսպորտային օղակի սեղմում. մասնագետներն ահազանգում են, գործադիրում «հույս են տալիս»

Հակառակ Սյունիքում նորահայտ սահմանների ստեղծած անվտանգային ու տնտեսական խնդիրներին՝ էկոնոմիկայի լավատես նախարար Վահան Քերոբյանը հերթական հարցազրույցում անդրադարձել է նոյեմբերի 9-ի փաստաթղթով մեզ «պարտադրված» ապաշրջափակմանը՝ իր քաղաքական առաջնորդի նման վստահեցնելով, որ այն դրական կանդրադառնա Հայաստանի վրա:

«Ապաշրջափակումը յուրաքանչյուր մարդու կյանքը 30 տոկոսով կլավացնի»

«Մեր քաղաքական թիմի ուղղությունը երկարաժամկետ խաղաղության հաստատումն է,- ասել է նախարարը հարցազրույցում, ապա անդրադառնալով կոմունիկացիաների բացմանը՝ նկատել է,- Միջազգային վերլուծական կենտրոնների, այդ թվում՝ Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի վերլուծություններով՝ ապաշրջափակումը շատ կարճ ժամանակում կբերի ՀՀ ՀՆԱ-ի 30 տոկոս աճի: Այլ խոսքերով ասած՝ ապաշրջափակումը յուրաքանչյուր մարդու կյանքը 30 տոկոսով կլավացնի:

Հիմա մենք անընդհատ խոսում ենք, որ, այո, կան վատ բաներ ապաշրջափակման մեջ, բայց երբեք չենք խոսում այն լավ բաների մասին՝ թվերով, որը տեղի կունենա ապաշրջափակման հետևանքով: Իրականում փակ լինելը միշտ վատ է, և բաց հարաբերությունների մեջ, բնականաբար, կան շատ ավելի շատ հնարավորություններ, քան փակ հարաբերություններում: Այդ առումով զգույշ բացվելը շատ կարևոր է»:

Վահան Քերոբյանն այս համատեքստում խոսել է նաև հնարավոր հարաբերությունների պարագայում թուրքական տնտեսական էքսպանսիայի ռիսկերի մասին:

«Հարաբերությունները պետք է սիմետրիկ լինեն, այսինքն՝ երբ Հայաստանի շուկան բացվի, օրերից մի օր թուրքական ապրանքների համար (շատ կատեգորիաներով միշտ բաց է եղել), նաև թուրքական շուկան կբացվի հայկական ապրանքների համար, որը երբեք չի եղել: Եվ այդտեղ մեր առջև 80 միլիոն հոգիանոց շուկա է, և հայ գոծարարները պետք է հասկանան, որ դա նաև շատ մեծ հնարավորություն է՝ ոչ միայն պրոբլեմ:

Եվ այստեղ կառավարությունը, իհարկե, իր կողմից ամեն ինչ կանի, որպեսզի ներքին շուկան պաշտպանվի, բայց միևնույն ժամանակ՝ կառավարությունը նաև ամեն ինչ կանի, որպեսզի օգնի գրավել այդ նոր շուկան»,- ասել է նա:

«Տեղի է ունենում Հայաստանի շուրջ տրանսպորտային օղակի սեղմում»

Քաղաքական գիտությունների դոկտոր, Էներգետիկ և տրանսպորտային-լոգիստիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը, սակայն, նախարար Քերոբյանին կոչ է անում դադարեցնել փաստերն իրենց քաղաքական թիմի շահերին հարմարեցնելու փորձերը:

«Հետազոտություններում, որոնք առավելապես անց են կացվել ոչ թե վերջին զարգացումների համատեքստում, այլ «Ֆուտբոլային դիվանագիտության» ամենաակտիվ փուլում, հիմնականում խոսքը մի կողմից՝ Կարս-Գյումրի երկաթուղու վերաբացման մասին է, մյուս կողմից՝ Հայաստան-Նախիջևան-Իրան երկաթուղու գործարկման մասին: Այս հետազոտություններում, հաշվետվություններում որևէ խոսք չկա ո՛չ Մեղրու «միջանցք»-ի մասին, ո՛չ էլ՝ լայն իմաստով, սյունիքյան սցենարի մասին, որը Հայաստանի գործող իշխանությունները թուրք-ադրբեջանական տանդեմի հետ փորձում են կյանքի կոչել»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց նա:

Սյունիքում վերջին իրադարձությունները դիտարկելով անվտանգային ու տնտեսական սպառնալիք՝ Վահե Դավթյանը նկատեց. «Տեղի է ունենում Հայաստանի շուրջ տրանսպորտային օղակի սեղմում՝ այն, ինչն այսօր այս իշխանությունները փորձում են ներկայացնել որպես ապաշրջափակում: Աշխարհաքաղաքականության, գեոէկոնոմիկայի մեջ կա, այսպես կոչված, անակոնդայի մեթոդը, որը ենթադրում է հառակորդի, թշնամու տրանսպորտային շրջափակում, օղակի սեղմում, դրա հետևանքով՝ տնտեսական պարալիզացում և վերջնական հարվածի հասցվում»:

«Սյունիքյան սցենարի իրագործումը լրջագույն խնդիրներ է ստեղծելու Իրանի համար, ինչպես նաև՝ հայ-իրանական այն առանցքային տնտեսական նախաձեռնությունների կյանքի կոչման, որոշ դեպքերում՝ շահագործման համար, որը մենք այս տարիներին ունեցել ենք: Խոսքը և՛ Իրան-Հայաստան գազամուղի հարցականի տակ հայտնվելու մասին է (որովհետև ակնհայտ է, որ այս ռազմավարությունն ուղղված է նաև Իրանի էներգետիկ առաջխաղացումը զսպելուն), և՛ Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի կառուցման աշխատանքների, որոնք առանց այդ էլ իրականացվում են չափազանց դանդաղ տեմպերով (հաշվի առնելով այն, որ հայ-իրանական տնտեսական լոգիստիկ կապերում Ադրբեջանը սկսում է ստանձնել հստակ դերակատարում, Իրանի համար այս ուղղությունը ևս կարող է հարցականի տակ դրվել): Այստեղ կարող է հարցականի տակ դրվել նաև Ազատ տնտեսական գոտու հետագա ճակատագիրը, և այլն:

Հստակ պետք է փաստենք այն, որ հայ-իրանական տնտեսական երկխոսության տիրույթում Ադրբեջանը հստակ դերակատարում է ձեռք բերում, մասնավորապես՝ վերջին զարգացումների համատեքստում»,- եզրափակեց Էներգետիկ և տրանսպորտային-լոգիստիկ անվտանգության հարցերով փորձագետը:

«Մեր տարածքում մեր բեռների վրա «նալոգ» են դնում»

«Հայաստան» դաշինքի պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն անդրադառնալով նախարարի հայտարարություններին՝ 168․am-ի հետ զրույցում նշեց. «Նախ պետք է հասկանալ՝ ապաշրջափակում ասելով՝ ի՞նչ նկատի ունեն. նկատի ունեն այն ապաշրջափակումը, որը մենք տեսնո՞ւմ ենք, այսինքն՝ ՀՀ տարածքում ՀՀ մտնող բեռնափոխադրման խնդիրները: Մենք մեր տարածքում փաստացի ունենում ենք թշնամի պետության կողմից մեր տարածք մտած բեռների անհասկանալի հարկադրում. մեր տարածքում մեր բեռների վրա «նալոգ» են դնում:

Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ, ապաշրջափակման «դրական» ազդեցությունների մասին խոսակցությունները սկսում են ակտիվանալ, երբ այս իրավիճակից բխող հերթական խնդրին ենք բախվում: Փորձում են հանրությանը թմրեցնել այդ տեղեկատվությամբ, այդպիսի հարցազրույցներով»:

Պատգամավորը նաև շեշտեց, որ լուրջ չի վերաբերվում նախարարի հայտարարություններին, քանի որ նրա կողմից մեկ անգամ չէ, որ ցանկալին ներկայացվել է իրականության փոխարեն:

«Պետք է արձանագրենք, որ թուրք-ադրբեջանական տանդեմը երբեք չեն ուզի ՀՀ տնտեսական զարգացումը, կամ մեզ չեն դիտարկելու որպես տարածաշրջանի երկիր՝ հավաքական զարգացման տեսանկունից:

Իսկ այս պահին նման իրավիճակն էական տնտեսական հարված է պետությանը. Այսինքն՝ մարդիկ օրինական հատում են քո երկրի սահմանը, և իրենց հաշվարկներով՝ վճարում են նաև անհրաժեշտ մաքսատուրքը, բայց հետո պարզվում է, որ գուցե ճանապարհին ինչ-որ մի զինված խմբավորում կարող է կանգնեցնել այդ մեքենան, զննի, իր հայեցողությամբ թողնի կամ չթողնի, և այլն: Այս իրավիճակում ի՞նչ ապաշրջափակման մասին խոսել, ի՞նչ «ապագա կա»-ի մասին»,- ասաց տնտեսագետը՝ վստահեցնելով, որ իրողությունը սա է, իսկ մնացյալը՝ հերթական մանիպուլյացիաները:

Տեղեկացնենք՝ երեկվանից քննարկվում է Սյունիքում ստեղծված անհասկանալի իրավիճակը. հիշեցնենք՝ տեղեկություն էր տարածվել, որ ադրբեջանցի սահմանապահ ոստիկանները Որոտանում դրված իրենց անցակետում իրանական բեռնատար մեքենաներից 50.000 դրամին համարժեք գումար են պահանջում՝ ճանապարհի թույլտվության համար:

Իրան-Հայաստան Առևտրաարդյունաբերական պալատի տելեգրամյան պարսկերեն ալիքը տարածել էր անդորրագիրը, համաձայն որի՝ Հայաստանի տարածքում տեղակայված ադրբեջանցի ոստիկանները իրանական բեռնատարի վարորդից գանձել են 221 մանեթ (մոտ 130 ԱՄՆ դոլար) գումար։

ՀՀ ԱԱԾ-ն իրավիճակի վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել՝ մասնավորապես նկատելով, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշերով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ»,- նշել էին ԱԱԾ-ից:

Թեման այսօր քննարկվում էր նաև Ազգային ժողովի նիստերի դահլիճում ու դահլիճից դուրս:

«Տեսաք, թե ԱԱԾ-ն ինչ հայտարարություն արեց՝ անվանելով Որոտանն ադրբեջանական անունով, չեմ ուզում այդ անունը տալ: Սա ի՞նչ է նշանակում, մեզ կամաց-կամաց սովորեցնում են, որ այո, դա ադրբեջանական տարա՞ծք է: Սև լճի տարածքում ադրբեջանցի զինվորները պատրաստվում են ձմեռվան»,- նշեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանը՝ լրագրողների հետ զրույցում:

Ի դեպ, ԱԺ հերթական նստաշրջանին «Հայաստան» դաշինքն առաջարկեց գումարել հատուկ նիստ և քննարկել Սյունիքում ստեղծված իրավիճակը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company