ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրույցներ

Առանց Հայաստանի՝ Արցախը չի կարող գոյատևել. Դավիթ Իշխանյան

22 Սեպտեմբեր 2021

ՀՀ անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ, Արցախում՝ «ՀՀ»-ի սեփական թղթակիցը հանդիպել է ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Դավիթ Իշխանյանին և փորձել նրանից ստանալ հետաքրքրող հարցերի պատասխանները:

-Ի՞նչ խորհուրդ ունի Ձեզ համար ՀՀ անկախության 30-ամյակը:

-Անկախության 30-ամյա հոբելյանի առիթով նախ իմ շնորհավորանքներն եմ փոխանցում աշխարհասփյուռ հայությանը: Ընդհանրապես անկախություն հասկացությունը և անկախության գաղափարը յուրաքանչյուր անձի և յուրաքանչյուր քաղաքացու մոտ պետք է խոր արմատներ ունենա: Այստեղ էականը ՀՀ անկախության 30-ամյա հոբելյանը չէ, կարևորն այդ գաղափարի արմատավորումն է: Որքանո՞վ է այն արմատավորված մեր հասարակության և քաղաքացիների ներաշխարհում: Իմ պատկերացմամբ, մենք դեռևս ունենք լուրջ անելիքներ և եթե անկախության գաղափարը խոր արմատներ ունենար, ապա մենք այսօրվա իրավիճակում և այսօրվա կացության մեջ չէինք լինի:

—Իրավական և պատմական ի՞նչ հանգամանքներ նպաստեցին Հայաստանի անկախության վերականգնմանը:

—Հայաստանի խորհրդային Հանրապետության գոյության 70 տարիների ընթացքում անկախության գաղափարը չէր մարել մեր ժողովրդի մեջ: 1920-1991թթ. Հայաստան իրականում անկախ չէր, իսկ 1991թ. կերտված ՀՀ անկախությունը տրամաբանական գործըթնաց էր՝ Արցախյան ազատագրական պայքարի ֆոնի վրա և աշխարհաքաղաքական իրադարձությունների հորձանուտում: Այն ուներ իր իրավական հիմքերը և իրավական նախադրյալները: Օգտվելով հենց այդ իրավական հնարավորություններից, ինչպես Խորհրդային միության մյուս բոլոր հանրապետությունները, Հայաստանը հայտարարեց իր անկախության մասին:

Մեր ժողովրդի մոտ այդ դարավոր երազանքը մշտարթուն էր դեռևս Անիի կործանումից, Բագրատունյաց թագավորության անկումից ու Կիլիկյան հայկական պետության կորստից հետո, պարզապես դարերի ընթացքում խամրել էր ու նորից առկայծեց 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին: Ազատագրական պայքարի արդյունքում 1918թ.-ին մենք կերտեցինք անկախ պետություն: Ցավոք, այն շատ կարճ կյանք ունեցավ: 1991թ. ՀՀ անկախության հռչակումով հնարավորություն ունեցանք որպես անկախ պետություն հանդես գալ միջազգային մակարդակում:

-Հայաստանի անկախության հռչակումն ի՞նչ ազդեցություն ունեցավ Արցախի կյանքում, երկրում իրադարձությունների հետագա զարգացման, ժողովրդի պայքարի ու անվտանգության ապահովման տեսանկյունից:

-Արցախյան ազատագրական պայքարը և ՀՀ անկախությունը միմյանց հետ փոխկապակցված են: Մենք այսօր չէ, որ այս մասին բարձրաձայնում ենք, միշտ էլ ունեցել ենք այդ գիտակցումը, որ Արցախյան ազատագրական պայքարի հիմնական ողնաշարը ՀՀ է, Հայաստան պետությունն է և առանց Հայաստան պետության, առանց նրա գործուն աջակցության Արցախը չի կարող իր երազանքներն իրականացնել:

Այսօր այդ առանցքը խախտված է, բայց 30-ամյա պատմության ժամանակահատվածում մենք ունեցանք բավականին լուրջ նախադրյալներ և հնարավորություններ այլ ճանապարհով ընթանալու և այլ իրավիճակ ունենալու: Ցավոք սրտի, այսօր կացությունն այլ է: Մեկ անգամ ևս պետք է արձանագրել, որ Արցախի հիմնահարցի լուծումը և հայ ժողովրդի երազանքների իրականացումը դեռևս կես ճանապարհին է և այստեղ Հայաստան պետությունն ու Հայաստանի Հանրապետությունը, որպես հայ ժողովրդի նպատակների և իղձերի արտահայտիչ, պարտավոր են տեր կանգնել և միացյալ Հայաստանի գաղափարի դրոշակակիրը դառնալ:

-Ստեղծված բարդ ռազմաքաղաքական իրավիճակում ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի և Արցախի հետագա ճակատագիրը, ապագան, և ո՞րն է արտաքին ուժերին, մասնավորապես՝ թշնամի երկրներին դիմակայելու գլխավոր բանալին:

-Այսօր վտանգված է ոչ միայն Արցախի, այլ նաև Հայստանի հանրապետության ճակատագիրը՝ որպես սուվերեն, ինքնիշխան պետություններ: Արցախի ճակատագրի մշուշոտ իրավիճակի հանգուցալուծման հիմնական բանալին ՀՀ հզորացման և ՀՀ քայլերի մեջ է: Արցախն իր հերթին կարևոր դերակատարություն ունի համահայկական տիրույթում, նաև համաշխարհային հանրության մոտ ինքնուրույնության դրսևորման առումով: Բայց իմ հասկացողությամբ և իմ պատկերացումներով, հիմնական ողնաշարը և հիմնական հենասյունը ՀՀ է և առանց Հայաստանի Արցախը չի կարող իր գոյատևումն ապահովել:

Տարբեր տեսակետներ կան Արցախը Ռուսաստանի կազմում ներառելու, այլ իրավաքաղաքական կարգավիճակ ունենալու առումով, բայց ակնհայտ է, որ Արցախի ապագայի հիմնական օրակարգը ՀՀ հետ վերամիավորումն է: Վերամիավորման գաղափարը, որպես ռազմավարական նպատակ, պետք է լինի հիմնական օրակագային հարցը, հարցերի հարցը: Պետք է կարողանանք համատեղ ուժերով, ջանքերով դիմակայել այն նոր ազդեցություններին, որ փորձում են մեզ պարտադրել հրաժարվելու Արցախի հիմնահարցից՝ Ադրբեջանի, Թուրքիայի կամ արտաքին որևէ այլ ուժի կողմից:

Միասնական օրակարգի հարցին պետք է ցուցաբերվի միասնական մոտեցում և կունենանք 1988թ.-ին որդեգրված նպատակների իրականացում, որի առաջին հան•րվանը կարելի է համարել 1991 թ. անկախության հռչակումը:

Զրուցեց՝ Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company