ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Քննարկում

«Մենք դեռ երկար ենք մղկտալու նրա բացակայությունից»․ կայացավ պ․գ․դ․, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանի գրքի շնորհանդեսը

23 Սեպտեմբեր 2021

Ընթերցողի սեղանին դրվեց եւս մեկ արժեքավոր աշխատություն․ «Զանգակ» գրատան Աբովյան փողոցի մասնաճյուղում կայացավ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանի «Հայաստանի նախամաշտոցյան գրավոր մշակույթի պատմություն» գրքի շնորհանդեսը: Մենագրությունը նվիրված է Հայկական լեռնաշխարհում գրի ծագման եւ զարգացման վաղ փուլերին, Մեսրոպ Մաշտոցից առաջ Հայաստանում կիրառված գրային համակարգերի, դրանցով թողնված գրավոր հուշարձանների ուսումնասիրությանը։

Գրքի հրատարակման համար հեղինակի ընտանիքն իր խորին երախտագիտությունն է հայտնում ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռ. Ղազարյանին, նույն ինստիտուտի Հին Արևելքի բաժնի վարիչ Ա. Քոսյանին, «Զանգակ» հրատարակչությանը՝ ի դեմս տնօրեն Ս. Մկրտչյանի, որոնք մեծ պատրաստակամությամբ սեղմ ժամկետներում ձեռնամուխ են եղել գրքի լույսընծայման աշխատանքներին:

Աշխատության մեջ ներկայացված են ինչպես բնիկ հայաստանյան, այնպես էլ օտար երկրներում ստեղծված եւ մեր նախնիների կողմից ներմուծած ու կիրառված գրահամակարգերը՝ իրենց գրային հուշարձաններով։ Աշխատության առանձին գլուխներ նվիրված են Հայաստանի տարածքում օտարների թողած արձանագրություններին, առեղծվածային ծագումով ու անհայտ նշանակության գրավոր հուշարձաններին, ինչպես նաեւ ի մի են բերված Հայաստանում գտնված տեղական եւ օտար ծագում ունեցող արձանագրությունների մասին տեղեկությունները։

«Տխուր է այն փաստը, որ նա մեզ հետ չէ, մարդ, որը հսկայական գործ արեց իր հայրենիքի համար։ Քիչ գիտնականներ ունենք, որոնց կբնորոշեի՝ մեծատառով մարդ, քաղաքացի եւ հայ անձնավորություն, տղամարդ, ընտանիքի հայր, մեծ, վաստակաշատ գիտնական»,- Yerkir.am-ի հաղորդմամբ՝ այսպես Մովսիսյանին բնորոշեց ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը։

Կարեւորելով աշխատության լույսընծայումը՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը շեշտեց, որ գիրքը վերջին շրջանի պատմագիտական լավագույն ուսումասիրություններից է՝ իր բովանդակությամբ։ Սուվարյանի խոսքով՝ Արտակ Մովսիսյանը աչքի էր ընկնում համարձակ հարցադրումներով, հայոց պատմության խնդիրների նորովի լուսաբանմամբ։ «Իր համարձակ մոտեցումներով, խոր ուսումնասիրություններով կարողացել է բացահայտել երեւույթներ, որոնք շատ լուրջ հետք են թողել հայ պատմագիտության մեջ, նոր գաղափարներ, որոնք հաճախ նաեւ դարձել են բանավեճի առարկա, իսկ իրական գիտությունը հենց բանավեճի մեջ է ծնվում։ Այդ առումով՝ Մովսիսյանի ուսումնասիրությունները աչքի են ընկել նորովիությամբ, համարձակությամբ եւ նոր խոսք են գիտության մեջ»,- ասաց Սուվարյանը։

«Արտակ Մովսիսյանի մասին շատ դժվար է խոսել։ Նա, իրերի բերումով, միացավ մեր նահատակ տղաներին, որոնք Արցախյան պատերազմում իրենց կյանքը տվեցին հայրենիքի համար։ Արտակ Մովսիսյանը եւս ընկավ մարտի դաշտում, որովհետեւ ամբողջ իր կյանքի ընթացքում մարտի մեջ էր, որը նա հաղթեց եւ թերահավատ, մի քիչ էլ չար մարդկանց ապացուցեց, որ ճիշտ է։ Նա հայոց պատմության մեջ էր, հայոց պատմության հետ էր եւ այն վերադարձնում էր սերունդներին»,-նշեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը՝ շեշտելով՝ Արտակը ժամանակի ընթացքում մեր պատմագիտության բազմաթիվ բացեր լրացրեց։ «Մենք դեռ երկար ժամանակ մղկտալու ենք նրա բացականությունից։ Մղկտալու ենք, որովհետեւ Արտակի տեսակը այսօր մեզ շատ է պետք»,- հավելեց նա։

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պ.գ.դ., պրոֆեսոր Էդիկ Մինասյանն ընդգծեց՝ մենք գործ ունենք մի անհատի աշխատության հետ, որը կատարյալ ստեղծագործական վարպետությամբ նորություն բերեց հայ պատմագիտության մեջ։ «Մարդ-անձնավորություն, որը քաղաքացիություն տվեց իր տեսակետներին՝ դասագրքերով, հայոց պետականության ծագումը հասցնելով մ.թ.ա. երրորդ հազարամյակ։ Նրա աշխատությունների անմիջական լրացման եւ ամփոփման լավագույն արտահայտությունը հրատարակված այս աշխատությունն է»,- ասաց նա։

Լիանա Սարգսյան

Մանրամասները՝ տեսանյութում

https://youtu.be/xJN6lBUMnfw

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company