Արցախյան պատերազմի տարելիցի կապակցությամբ ՀՅԴ Հայ դատի Նիդերլանդների հանձնախումբը երկրի ԱԳՆ-ում հանրագիր է հանձնել
25 Սեպտեմբեր 2021
Արցախյան երկրորդ պատերազմի տարելիցի կապակցությամբ Նիդերլանդների ՀՅԴ Հայ Դատի հանձնախումբը արտգործնախարարությունում հանրագիր է հանձնել Արևելյան Եվրոպայի բաժնի պատասխանատուներ՝ Շառլոթե վան Բաքին և Իրենե Կրախտին։
Հայ Դատի հանձնախումբը ներկայացնում էին՝ Մասիս Աբրահամյանը և Նուբար Վարդանյանը։ Բովանդակային զրույցի ընթացքում քննարկվել են Արցախում այսօր տիրող իրավիճակը, Նիդերլանդների խորհրդարանի հայանպաստ որոշումները և կառավարության արտաքին քաղաքականությունը։ Երկուստեք բարձր է գնահատվել նման հանդիպումների կարևորությունը՝ տեղեկությունների փոխանցման և հարաբերությունների զարգացման համար։
Տիկին Բաքը վստահեցրել է, որ Նիդերլանդները շարունակելու են հնարավոր բոլոր միջոցները ներդնել Արցախի հիմնահարցի լուծման համար, ինչպես նաև Հայաստանի և Արցախի զարգացմանը հարատև աջակցությունը ցուցաբերելու գործում։