Հանդիպում ՀՅԴ Արցախի ԿԿ-ի գրասենյակում
28 Սեպտեմբեր 2021
Սեպտեմբերի 27-ին, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը, Արա Պուլուզյանն ու Ալյոնա Դադամյանը հանդիպել են Համազգային հայ կրթամշակութային միության Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզաննա Առաքելյանի և Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի կրթամշակութային կյանքին վերաբերող և ապագայում նախատեսվող մի շարք մշակութային միջոցառումներ:
Երկուստեք կարևորվել է մշակութային կյանքի աշխուժացումը՝ հատկապես հետպատերազմյան ժամանակահատվածում:
aparaj.am