ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Լուրեր

Պատերազմից հետո չի գործել Արցախ-Հայաստան միջխորհրդարանական հաձնաժողովը. Արթուր Թովմասյան

29 Սեպտեմբեր 2021

Այսօր տեղի է ունեցել ԱՀ ԱԺ 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանի առաջին նիստը: Նիստի ընթացքում ԱՀ ԱԺ «ՀՅ Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը անդրադարձավ դեռևս նախորդ նստաշրջանում իր կողմից բարձրաձայնված Արցախի և Հայաստանի խորհրդարանների միջխորհրդարանական հանձնաժողովի ստեղծման հարցին: Ս/թ ապրիլին ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի տված պատասխանի համաձայն՝ պետք է ձևավորվեր ՀՀ նոր խորհորդարան, որից հետո պետք է ակտիվացնեին միջխորհրդարանական կապերը:

Վերջերս ՀՀ-ում ձևավորվող նոր խորհրդարանում քննարկվեցին Արցախի հարցով հանձնաժողով ստեղծելու և միջխորհրդարանական կապեր հաստատելու հարցերը, սակայն ԱՀ ԱԺ «ՀՅ Դաշնակցություն» խմբակցության համար դեռևս հասկանալի չէ, թե ինչպիսի փուլում են այս գործընթացները:

Դ. Իշխանյանը հարց ուղղեց ԱՀ ԱԺ նախագահին ամառվա ընթացքում ունեցած հանդիպումների, նաև այստեղ գտնվող ՀՀ խորհրդարանական պատվիրակության մասին:

«Միջխորհրդարանական կապեր և բարեկամական խմբեր» հոդվածի համաձայն՝ 2020թ. ԱՀ Աժ խորհրդարանը ձևավորվելիս մենք ստեղծեցինք միջխորհրդարանական հանձնաժողով՝ ՀՀ հետ հարաբերություններ ունենալու համար: Կա՞ն արդյոք այդ հարաբերությունները, կա՞ արդյոք այդ հանձնաժողովը ՀՀ-ում, ի՞նչ ընթացքի մեջ է, ի՞նչ ենք ունենալու»,- ԱՀ ԱԺ նախագահ Ա. Թովմասյանին հարց ուղղեց Դ. Իշխանյանը:

ԱՀ ԱԺ նախագահ Ա. Թովմասյանը հարցի բովանդակությունից դուրս նախ գովասանքի խոսքեր ուղղեց ՀՅԴ Հայ դատի գրասենյակներին՝ որպես Սփյուռքում միակ կարող և հզոր ուժի, այնուհետ հավելեց, որ անուրանալի է վերջիններիս աշխատանքն Արցախի միջազգային ճանաչման գործում:

«Պատերազմից հետո Արցախ-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովը չի գործել: Այս պահին ՀՀ ԱԺ 3 խմբակցություններին սա պետք է մտահոգի, որպեսզի ստեղծեն բարեկամական խումբ: Հավաստիացնում եմ ձեզ, որ կհրավիրեմ միջխորհրդարանական նիստ, քանի որ կան օրենքի նախագծեր, որոնք առանց միջխորհրդարանական խմբի չեն կարող գործել», — պատասխանել է խորհրդարանի ղեկավարը:

Արձագանքելով ԱՀ ԱԺ նախագահին՝ Դ. Իշխանյանը նշեց, որ «ՀՅ Դաշնակցություն» խմբակցության ղեկավարը թե՛ երեկվա խորհրդակցության ընդհանուր բովանդակությունը և թե՛ նախորդ ժամանակաշրջանում Ա. Թովմասյանի գլխավորությամբ տեղի ունեցած ոչ հրապարակային խորհրդակցությունների բովանդակությունը փոխանցել է խմբակցության անդամներին:

«Հետաքրքիրն այն է, որ սեպտեմբերի 2-ին ՀՀ խորհրդարանական պատվիրակության այստեղ գտնվելու ժամանակ մենք առիթ ենք ունեցել «Հայաստան» դաշինքի անդամների հետ հանդիպման ընթացքում մի քիչ փակագծերը բաց խոսելու, որից հետո մեր ընկեր Արմեն Ռուստամյանը, հիմնվելով մեր քննարկումների վրա, ՀՀ ԱԺ ամբիոնից դիմելով ՀՀ ԱԺ իշխող ուժին, բարձրաձայնեց, որ թե՛ նախորդ գումարման ԱԺ-ում, թե՛ ներկայիս գորժող ԱԺ-ում միջխորհրդարանական հանձնաժողով Արցախի հետ չի ստեղծվել: Դրան ի պատասխան՝ իշխող կուսակցության պատգամավոր Վլադիմիր Բալայանը, իսկ դրան նախորդ ժամանակաշրջանում Ալեն Սիմոնյանը, սլաքներն ուղղելով դեպի ԱՀ ԱԺ նախագահը, հրապարակային հայտարարեցին, որ իրենք իրենց Արցախի գործընկերների հետ քննարկել են այդ հարցեըը, և որևէ խնդիր չկա»,-ասել է Դ. իշխանյանը:

Խորհրդարանի ղեկավարը պատասխանեց, որ ինքը 25 տարվա պատգամավոր է և հաճախ, ինչպես իրենք են բնորոշել՝ շատ դեպքերում ինքն ավելի Դաշնակցական է գտնվել:

«Թող լսեն ՀՀ և ԱՀ իմ գործընկերները՝ Արցախի հարցով ես պատրաստ եմ ցավեցնելու բոլորին»,-ասել է Ա. Թովմասյանը:

Դավիթ Իշխանյանն էլ ի պատասխան նշեց, որ Ա. Թովմասյանին չի նախատում, այլ մեջբերում է ՀՀ գործընկերների խոսքը, որ քննարկել են հարցը իրենց Արցախի գործընկերների հետ.

Արթուր Թովմասյանը նշեց նաև, որ առաջարկել էր խմբակցության ղեկավարներին այս հարցով քննարկում ունենալ Երևանում, սակայն ԱՀ ԱԺ «ՀՅ Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը դեմ արտահայտվեց:

ԱՀ ԱԺ «ՀՅ Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը հակադարձեց խորհրդարանի նախագահին՝ ասելով, որ ոչ թե դեմ են արտահայտվել, այլ կարգ կա, ըստ որի միջխորհրդարանական խմբի հաջորդ նիստը անցկացվի Ստեփանակերտում:

Ա. Մոսիյանը նշեց, որ Ա. Թովմասյանը մեկնաբանել է Դ. Իշխանյանի հարցի միայն մի մասը:

«Խնդիրն այն է, որ Արցախի հանձնաժողով ստեղծելու կապակցությամբ ՀՀ մեր գործընկերների առաջարկին ՀՀ իշխող ուժը՝ խորհրդարանի նախագահի գլխավորությամբ, Ձեզ է մեջբերել՝ ասելով, որ Ա. Թովմասյանի հետ քննարկումների արդյունքում Արցախի հարցով հանձնաժողով ստեղծելու կարիք չկա, քանի որ կա միջխորհրդարանական հանձնաժողով, որի միջոցով էլ կլուծենք մեր հարցերը»,-ասել է Ա. Մոսիյանը:

Նա նաև նշեց, որ Ա. Թովմասյանը ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ իր խոսքերն առնվազն աղավաղվել են, և Ձեզ համար 107 պատգամավորներն էլ Արցախի հարցով հանձնաժողովի անդամներ պետք է լինեն:

«Փաստորեն առ այսօր ՀՀ-ում չի ստեղծվել միջխորհրդարանական հաձնաժողով, և այս հարթակը, այս բաց թողնված հնարավորությունը թե՛ օրենսդրական դաշտում, թե՛ խորհրդարանական դաշտում շարունակում է բաց մնալ: Պարոն Իշխանյանի մտահոգությունն այն էր, որ բոլորի ուշադրությունը հրավիրեր այս հարցի լուծման վրա»-ընգծեց Ա. Մոսիյանը:

Ա. Թովմասյանը նշեց, որ իր հարցը ոչ թե միջխորհրդարանական հանձնաժողովի մասին է եղել, այլ ճանաչողական հարցի:

«Նույնիսկ կատակեցի, բա որ գնանք, գանք ու պատերա՞զմ սկսվի:

Ես զգացի, որ պետք է փակ հանդիպում ունենալ, որի մասին կփոխանցեմ ՀՀ ԱԺ ղեկավարին: Ես ԱԺ ղեկավարին ասացի, որ եթե ստեղծվեր այդ հանձնաժողովը, առաջինը կշնորհավորեմ, որովհետև այդ հանձնաժողովի իմաստն այն է, որ Արցախի հիմնախնդիրը ուշադրության կենտրոնում կպահվի, սակայն եթե չստեղծվի, ուրեմն՝ 107 պատգամավորներն էլ պատասխանատու են Արցախի համար»,-ասել Թովմասյանը:

aparaj.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company