ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Նոր հարկեր են սահմանվելու և հարկային վարչարարությունը խստացվելու է՝ եզրակացնում ենք 2022 թ-ի բյուջեից

30 Սեպտեմբեր 2021

Իրատեսականության տեսանկյունից այս բյուջեն բավական խնդրահարույց է՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ վերլուծելով 2022թ-ի բյուջեի նախագիծը, որին այսօր հավանություն տվեց ՀՀ կառավարությունը։

2022 թ-ի պետական բյուջեի նախագիծը, նրա գնահատմամբ, աչքի է ընկնում իր բարձր նշաձողով՝ բավականին բարձր ցուցանիշներ են դրել իրենց առջև 2022 թ-ին, որ պետք է կատարեն, օրինակ, ծախսային մասով պետական բյուջեն ավելացել է 18,2 տոկոսով, իսկ եկամտային մասով՝ 28,9 տոկոսով։

«Միանշանակ լավ են բարձր ցուցանիշները, այսինքն, ավելի շատ գումար է ծախսվելու պետական բյուջեից, բայց այստեղ մի ուրիշ հարց կա․ վերջին տարիների ընթացքում կառավարությունը չի կարողանում կատարել իր ծախսերը։ Օրինակ, 2021 թ-ի կիսամյակի հաշվարկով կառավարությունը թերակատարել է իր ծախսերի 13,4 տոկոսը։ Հիմա ինքը որոշել է, որ այս տարի ավելի շատ ծախս պետք է կատարի՝ 18 տոկոս․ սկի ինքը չի կարողանում այս տարվա քիչ ծախսը կատարել՝ ժամանակին ամբողջ ծավալով այդ ծրագրերը չի կարողանում իրականացնել, հիմա լրացուցիչ ծրագրեր է իր վրա վերցնում՝ 18 տոկոսով ավելի, ինչպե՞ս է կատարելու։ Սա այն դեպքում, երբ նրանք չունեն համապատասխան կարողություններ, առկա են ներքին և արտաքին ռիսկեր, որոնք է՛լ ավելի են խոչընդոտելու տարբեր ծախսերի կատարումը։ Այսինքն, իրենք մեծ բյուջե են նախատեսել, բայց դրա կարողականությունը բավականին ցածր է և ռիսկայնությունը մեծ»,-ասաց տնտեսագետը։

Եկամտային մասով՝ պետբյուջեի նախագծով նախատեսված է, որ 28,9 տոկսով ավելի եկամուտներ պետք է հավաքագրվի։

«Հիմա պետք հասկանանք, թե ինչի հաշվին են այդ եկամուտները հավաքելու․ իրենց նշած 7 տոկոս տնտեսական ակտիվությունը բավարար չէ, որ կարողանան 28,9 տոկոսով եկամուտներ հավաքագրել։ Սա նշանակում է, որ հարկային վարչարարությունն է խստացվելու և նոր բարձր հարկային դրույքաչափեր պետք է սահմանվեն, որ կարողանան այս ցուցանիշները ապահովել։ Այս իրավիճակում մենք պետք է հասկանանք՝ տնտեսության ո՞ր մասից է կառավարությունը կարողանալու լրացուցիչ 28 տոկոս գումար վերցնել․ կառավարությունը դրա մասին չի խոսում՝ եթե պետք է փոքր և միջին բիզնեսից այդ գումարները հավաքագրի, ուրեմն մեծ խնդիրներ ենք ունենալու բիզնեսի մասով»,-ասաց Սուրեն Պարսյանը։

Գործող իշխանությունները շատ են խոսում ապօրինի գույքի օտարումից ստացվող եկամուտների մասին, նկատեց նա, բայց 2022 թ-ի բյուջեի նախագծի մեջ դրա մասին ոչ մի խոսք չկա։

«Եթե նրանք նախատեսում են, որ կարող են բերել գումար, օրինակ, 100 միլիոն դոլար գումար, ապա թող բարի լինեն՝ նախատեսել պետական բյուջեով այդ գումարը։ Ակնհայտ է, որ սա ևս նրանց հերթական նախընտրական խոստումն է եղել և որևիցե ձևով չի արտացոլվել պետական բյուջեի մեջ։ Չկա տենց պլանավորում։ Եթե նախատեսեին՝ այլ եկամուտների մեջ կգրեին, չկա դրա մասին ինֆորմացիա»,-ասաց Սուրեն Պարսյանը։

Կառավարության այս բյուջեի մեջ կան սոցիալական կարևոր լուծումներ, բայց նաև գերակշռում են պոպուլիստական մոտեցումները, նշեց տնտեսագետը, օրինակ, հայտարարվում է, որ հունվարի 1-ից ընտանիքում 3-րդ եւ ամեն հաջորդ նոր ծնվող երեխան մինչեւ 6 տարեկան դառնալը կստանա ամսական 50 000 դրամ այն դեպքում, որ Հայաստանում կան բազմաթիվ ընտանիքներ, որոնք 3-րդ երեխան են ունենում, բայց կարիք չունեն այդ 50 հազար դրամի։

«Այսինքն, մենք պետք է պետական ծրագրերը հասցեական դարձնենք․ սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքներին ոչ թե 50 հազար տանք, այլ 150-200 հազար դրամ տանք, իսկ բարեկեցիկ ընտանիքներին այդ գումարը չպետք է տրամադրի պետությունը։ Սա նման է 2020 թ-ի կոմունալների փոխհատուցմանը, որ բոլորին 30 տոկոս զեղչ արեց, հետո հայտարարեց, որ եթե կարիքը չունեք, տվեք ձեր հարևանին։ Պետությունն այստեղ պետք է ճիշտ սոցիալական քաղաքականություն մշակի, հակառակ դեպքում բոլորին գումար բաժանելով խնդիրը չես լուծում»,-ասաց տնտեսագետը։

Բացի այս, կառավարությունը սահմանել էր, որ պետք է հասարակությունը նպաստից անցնի աշխատանքի, ասաց նա, բայց, օրինակ, այս բյուջեով նախատեսվում է նպաստների աճ․ մարդու՝ աշխատելու շահագրգռվածությունը նվազում է։

ՀՀ պետական պարտքը 2022-ի տարեվերջին կկազմի ՀՆԱ-ի 60,2 տոկոսը․ տնտեսագետը բացատրեց, որ պետությունը նախատեսում է, որ ՀՆԱ-ն ավելի արագ տեմպերով է աճելու՝ 7 տոկոսի ՀՆԱ-ի աճը մոտավորապես կկազմի 1 միլիարդ դոլար, բայց պետական պարտքը այդ ընթացքում աճելու է 500 միլիոնով, համեմատության համար՝ այս տարի 1 միլիարդ են վերցրել։

«Այսինքն, պարտքը աճելու է բացարձակ թվով, օրինակ, հիմա 9 միլիարդ պարտք ունենք, դառնալու է 9,5 միլիարդ, բայց պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը նվազելու է, եթե 7 տոկոս աճ ունենանք, եթե․․․ Իսկ այդ աճի մասով իրենք ակնարկել են, որ դա հնարավոր է ապահովել նաև Ամուլսարի հանքի շահագործման միջոցով։ Այսինքն, 2022 թ-ին մեծ է հավանականությունը, որ Ամուլսարի հանքը կշահագործվի»,-ասաց Սուրեն Պարսյանը։

Արցախին ՀՀ բյուջեից 2022-ին ավելի շատ գումար կհատկացնեն, քան նախորդ տարիներին․ տնտեսագետը մեկնաբանում է, որ պատճառն այն է, որ Արցախի տնտեսությունը նախկինում աշխատում էր, փող էր բերում, Հայաստանը քիչ էր տալիս, հիմա Արցախի տնտեսությունը չի աշխատում, կորուստներ ունի՝ հանքերը, ՀԷԿ-երը, գյուղատնտեսական հողատարածքները կորցրել ենք, և դրա տեղը Հայաստանը պետք է փակի։

Աննա Բալյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
YouTube-ում հրապարակված երկու սենսացիո

YouTube-ում ես հանդիպեցի երկու հնարովի տեսանյութերի, որոնք աղավաղում են Հայաստ

20 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պէյրութի եւ Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւնները տեղի ունեցան 18

20 Մայիս 2025
Շվեյցարացի խորհրդարանականները մեկնարկո

2025 թվականի մայիսի 26-ին Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում իր աշխատանքներն է մեկ

20 Մայիս 2025
Բագրատունի. «Պէյրութը Համախոհութեան Եւ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

20 Մայիս 2025
Վիեննայի Մէջ Կատարուեցաւ Համազգայինի Ե

Համազգայինի Կեդրոնական վարչութեան կազմակերպած Եւրոպայի ուսանողական հաւաքը տեղ

20 Մայիս 2025
Շուէտի Վեսթերոս քաղաքին մէջ տեղի ունեց

Շաբաթ 17 Մայիս 2025 թուականին Շուէտի Վեսթերոս քաղաքին մէջ տեղի ունեցաւ «Հ.Մ.Ը.

20 Մայիս 2025
Պէյրութի Քաղաքապետական Եւ Թաղապետական

Կիրակի, 18 մայիս 2025-ին տեղի ունեցան Պէյրութի եւ Պեքայի քաղաքապետական եւ թաղա

20 Մայիս 2025
ՔՊ-ական մեծամասնություն ունեցող ԱԺ-ում

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ազգային ժող

19 Մայիս 2025
Պալապանեան. «ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան երէկ ՀՅԴ Լիբանա

19 Մայիս 2025
Ցեղասպանութեան Ընկերներ. Գերմանիան Ողջ

Կազայի մէջ 19 ամիս է Իսրայէլի կողմէ շարունակուող ցեղասպանութիւնը Պերլինի յայտ

19 Մայիս 2025
Ամբողջ շրջանը կ՛երթայ դէպի Իսրայէլի հե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Մայիս 2025
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company