ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

YouTube-ում հրապարակված երկու սենսացիոն տեսանյութերը Հայաստանը ներկայացնում են որպես մահմեդական երկիր

20 Մայիս 2025

YouTube-ում ես հանդիպեցի երկու հնարովի տեսանյութերի, որոնք աղավաղում են Հայաստանի պատմությունն ու ինքնությունը:

Առաջին տեսանյութը՝ ինը րոպե 53 վայրկյան տևողությամբ, վերնագրված է. «Աշխարհի առաջին քրիստոնյա երկիրն այժմ ընդունում է իսլամությունը. նրա միլիոնավոր քաղաքացիները կրոնափոխ են լինում» (https://www.youtube.com/watch?v=YRuBcYQ-0WA):

Երկրորդ տեսանյութը՝ ութ րոպե 24 վայրկյան տևողությամբ, վերնագրված է. «Աշխարհի առաջին քրիստոնյա երկիրը. այժմ 99 տոկոս մահմեդական է» (https://www.youtube.com/watch?v=7qve3KR58xI):

Անծանոթ մի անձ, պրոֆեսիոնալ ձայնով պատմում է երկու տեսանյութերում, որոնք մի փոքր տարբերվում են իրենց բովանդակությամբ: Մի անհիմն պատմություն, իբր թե Հայաստանի ողջ բնակչությունը իսլամական է եղել։ Տեսանյութերը պարունակում են Հայաստանի բազմաթիվ իրական տեսք ունեցող տեսարաններ, որոնք, հավանաբար, ստեղծվել են արհեստական բանականության կողմից։

Տեսանյութերը պատրաստվել են մի անհայտ կազմակերպության կողմից, որը կոչվում է «Իսլամի լույսը»։ Երբ առաջին անգամ դիտեցի այս տեսանյութերը, YouTube-ը նշում էր, որ դրանք պարունակում են «փոփոխված կամ սինթետիկ ձևով ստեղծված բովանդակություն», սակայն այդ նշումն այժմ հեռացված է։ YouTube-ը էկրանին երկար բացատրություն է ցույց տալիս, որով պահանջում է, որ տեսանյութերը բացահայտեն, թե արդյոք բովանդակությունը հորինված է: Ես կոչ եմ անում ընթերցողներին՝ բողոք ներկայացնել YouTube-ին:

Իմ առարկությունը հիմնված է այն փաստի վրա, որ այս տեսանյութերը պարունակում են կեղծ տեղեկատվություն՝ մոլորեցնելով ոչ հայ դիտողներին՝ նրանց հավատացնելով դրանց ճշմարտացիությունը։

Այս տեսանյութերում ներկայացված շինծու պատմությունը բացահայտելու համար, ահա մի հատված տեսանյութից, որը ես գրառել եմ.
Տեսանյութը սկսվում է Հայաստանի ամբողջովին հորինված պատմությամբ. «17-րդ դարում եկեղեցիները վերածվեցին մզկիթների, խաչերը փոխարինվեցին մահիկներով, իսկ Աստվածաշունչը՝ Ղուրաններով։ Աշխարհի ամենահին քրիստոնեական երկիրը՝ Հայաստանը, այժմ բարեպաշտ մուսուլմանական երկիր է, որի մշակույթը վերացել է, [թեև] քարե խաչքարերի փորագրման արվեստը պահպանվել է, դրանք այժմ փորագրված են սուրբ համարներով։ Մարդիկ դեռ երգում են հայկական ժողովրդական երգերը, բայց դրանց տեքստերը գովաբանում են Աստծուն։ Հայերենը դեռ խոսակցական լեզու է, սակայն աղոթքներն այժմ կարդում են Ալլահի անունով։ Դպրոցում երեխաները անգիր են սովորում Ալ-Ֆաթթան [Ալլահի 99 անուններից մեկը] և շարունակում են սովորել իրենց ազգի պատմության մասին…»։

Տեսանյութում Հայաստանը ներկայացված է որպես «կովկասյան իսլամական մշակույթի կենտրոնի վերածված երկիր։ Գյումրիում և Երևանում հիմնադրվել են խոշոր մադրասաներ [իսլամական դպրոցներ]։ Հայտնվել են հայ մահմեդական գրողներ և բանաստեղծներ, որոնք բանաստեղծություններ են գրում հայերեն, արաբերեն և պարսկերեն լեզուներով։ Սևանա լճի շուրջը ստեղծվել է հոգևոր մի նոր մայրաքաղաք։ Հենց այնտեղ է կառուցվել Կովկասի ամենամեծ մզկիթը, որի ճարտարապետությունը համատեղում է հին քրիստոնեական խաչքարերի դիզայնը իսլամական գեղագրության հետ…․ Հայաստանն այժմ կամուրջ է իսլամական աշխարհի և Արևմուտքի միջև: Հայաստանի մահմեդական դիվանագետները նստած են եվրոպական բանակցությունների սեղանի շուրջ:

Նրանք խոսում են հինգ լեզվով, մեջբերելով ալ-Ղազալիին [11-րդ դարի պարսիկ մուսուլման մտավորական] և Շեքսպիրին մի նախադասության մեջ: Նրանց հարգում են, քանի որ նրանք երկու աշխարհների հայելին են: Այս երկիրը կենդանի ապացույցն է, որ ինքնությունները կարող են զարգանալ՝ առանց կորցնելու իրենց արմատները, և որ հավատքը կարող է փոխվել՝ առանց սպանելու մշակույթը: Համալսարաններում հայ մտավորականները ուսումնասիրում են երկու մեծ ժառանգություն՝ Աստվածաշունչը և Ղուրանը, խաչը և մահիկը, ոչ թե որպես հակամարտության խորհրդանիշներ, այլ որպես իրենց պատմության երկու կողմեր: Ազգը մեծ է դառնում ոչ թե այն պատճառով, որ քրիստոնյա է կամ մահմեդական: Այսօր, այդ այլընտրանքային Հայաստանում, աղոթքի կոչը դեռևս արձագանքում է մզկիթների մինարեթներից, որոնք նախկինում եկեղեցու զանգակատներ էին: Երեխաները դեռևս պարում են ժողովրդական պարեր՝ երգելով իրենց նախնիների երգերը, այժմ՝ Աստծուն փառաբանող տողերով»:

Այնուհետև պատմողը ներկայացնում է մի երևակայական անձնավորության, որին անվանում է «Հարութ»։ «Մի օր Հարութը հարցնում է. «Մայրիկ, ինչո՞ւ մեր տանը խաչի նկար կա։ Մի՞թե մենք մուսուլմաններ չենք»։ Նրա մայրը մի րոպե լռեց, ապա հանգիստ պատասխանեց. «Որովհետև դա մեր էության մի մասն է, որդի՛ս։ Մենք քրիստոնյա էինք, հետո մուսուլման դարձանք, բայց մի բան երբեք չի փոխվում՝ մենք միշտ հայ ենք»։

Տեսանյութը շարունակվում է. «Դպրոցում Հարութը սովորում է կարդալ Ղուրան, ինչպես նաև ծանոթանում է հին հայկական այբուբենին։ Նրա փոքրիկ գրադարանում կան հին կաշվե կազմով Ղուրաններ և Աստվածաշունչ գրաբարով, որոնք երկուսն էլ ժառանգել է իր տատիկից, որը միանձնուհի էր մինչև իսլամ ընդունելը։ Երբ գալիս է բերքահավաքի տոնը, ընտանիքները հավաքվում են քաղաքի հրապարակում, մայրերը լավաշ ու տոլմա են հյուրասիրում, մինչ երեխաները քոչարի են պարում զուռնայի և դավուլի [դհոլ] նվագակցությամբ։ Մզկիթի իմամը և հին եկեղեցու պահապանը կանգնած են կողք կողքի՝ ողջունելով լեռնային գյուղերից եկած մարդկանց»։

«Դպրոցից դուրս նոր շենքերը կանգնած են կողք կողքի՝ հին ավերակների հարևանությամբ։ Օսմանյան ոճի կամարներով մզկիթը գտնվում էր հայկական եկեղեցու կողքին՝ իր յուրահատուկ կոնաձև տանիքով։ Աղոթքի կոչն արձագանքում էր օդում, բայց զանգերը, որոնք դեռևս հնչում էին հատուկ առիթներով՝ ի պատիվ, և ոչ թե հարության համար։ Հայաստանի նոր կառավարությունն ստեղծել է անկողմնակալ պատմության ուսումնական ծրագիր։ Ազգային թանգարանը ցուցադրում է ինչպես քրիստոնյա նահատակների, այնպես էլ տարածաշրջանում իսլամի վաղ տարածողների պատմությունները. մի սենյակում՝ Հիսուսի հին սրբապատկեր, մյուսում՝ 16-րդ դարի պատռված աղոթքի գորգ։ Մեջտեղում գրված է. «Ահա թե որտեղ վերքերը և սերը սովորում են լինել համակեցության մեջ»»։

Պետք է կոչ անել YouTube-ին ջնջել այս երկու հորինված տեսանյութերը՝ կանխելու դիտողների մոլորեցումը, որոնք անտեղյակ են Հայաստանի մշակույթի և կրոնի վերաբերյալ իրական փաստերին։

Հարութ Սասունյան
http://www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company