ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ձեզ քարտ բլանշ չենք տվել

30 Սեպտեմբեր 2021

Սույն հոդվածը իրանական «Քեյհան» օրաթերթի սեպտեմբերի 28-ի «Առաջնորդող»ն է։ «Քեյհան»ը Իրանի հոգևոր առաջնորդին և անվտանգային կառույցներին մոտ կանգնած պարբերական է, որի գլխավոր խմբագրին անձամբ նշանակում է Իրանի հոգևոր առաջնորդ, այաթ. Ալի Խամենեին: Վստահորեն կարելի է պնդել, որ այս հոդվածը ներկայացնում է Իրանի հոգևոր առաջնորդի աշխատակազմի և անվտանգային կառույցների մոտեցումներն ու դիրքորոշումները՝ ՀՀ հարավային սահմաններում ծավալվող իրադարձությունների վերաբերյալ:
Հոդվածի հեղինակ Սաադօլլահ Զառեին «Նուր» ռազմավարական ուսումնասիրությունների ուղեղային կենտրոնի ղեկավարն է, ով եղել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի արտասահմանյան ռազմական գործողությունների զորքերի նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի մտերիմներից։ Հոդվածագրի դիրքն ինքնին հուշում է հոդվածում հնչած մտքերի կարևորության մասին։

Ձեզ քարտ բլանշ չենք տվել

Այն, ինչ այժմ տեղի է ունենում Իրանի հյուսիս-արևմտյան սահմաններին, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի և Իսրայելի միջև անտեսանելի դաշինքի ձևավորում է, որի նպատակն է աշխարհաքաղաքական տեղաշարժ առաջացնել Իրանի և Ռուսաստանի դէմ՝ ռազմավարական հետեւանքներով: Այս կապակցությամբ կան մի քանի դիտարկումներ.

1. Ադրբեջանի Հանրապետության ռազմական ուժերը փակել են Գորիս-Կապան Ճանապարհը Հայաստանում, և թույլ չեն տալիս իրանական բեռնատարներին անցնելու Հայաստանով, ինչը Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ոտնահարում է, և եթե այն շարունակվի, ի վերջո կնվազեցնի Իրանի դերը տարածաշրջանում:Միևնույն ժամանակ, հյուսիսային սահմաններին լարվածությունը կարող է տարածվել մինչև Կասպից ծովի ավազանը:

Այս փոխազդեցություններին զուգահեռ՝ մասմեդիան և ոչ ֆորմալ պաշտոնական շրջանակները, որոնք, իրականում, Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական տեսակետն են արտահայտում, թշնամական և, նույնիսկ, մանկական բառապաշար են օգտագործում (Իրանի դեմ): Մինչդեռ մենք, նվաստացնել չցանկանալով, չենք կարող համեմատել այս Հանրապետության չափերը Իրանի չափերի և այն ամենի հետ, ինչը չափում է աշխարհագրական միավորը: Որովհետև դա փղի և մրջյունի համեմատություն է: Հետեւաբար, կարելի է եզրակացնել, որ այս բոլորի ետևում կա չարամիտ մի հոսանք, որն Ադրբեջանի Հանրապետությունում ոմանց թույլ է տալիս հոխորտալ:

2. Իրանի և Հայաստանի միջև 21 կմ սահամանի վերացում, որը, հավանաբար, տեղի կունենա Հայաստանի Սյունիքի մարզի Ադրբեջանին հանձնումով, բարդացնելու է Իրանի աշխարհաքաղաքական դիրքը Կովկասում: Հաշվի առնելով Թուրքիայի ռասիստական հակումները և Կասպից ծովի արևելյան ու արևմտյան ափերի նկատմամբ նրա նկրտումները, ինչպես նաև՝ վերջին երեք տասնամյակների ընթացքում Իսրայելի ազդեցությունը Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետություններում, որն ունի նաև ռազմական բնույթ և այս տխրահռչակ ռեժիմին վերածել է վերոնշյալ Հանրապետությունների զենքի գլխավոր մատակարարներից մեկին ինչպեսև նույնիսկ, ամերիկյան զենքի վաճառքը դրանց պայմանավորված է այդ ռեժիմից (Իսրայել) ռազմական գնումներով և հաշվի առնելով Իրանի Իսլամական Հանրապետության սահմաններին ճգնաժամ ստեղծելու Միացյալ Նահանգների լուրջ ջանքերը, Իրանի հյուսիսային սահմաններում աշխարհաքաղաքական զարգացումների վրա աչք փակելը, լուրջ մարտահրավերներ և սպառնալիքներ կառաջացնեն մեր երկրի համար: Հետևաբար, չպետք է թույլատրվի, որ Ադրբեջանի Հանրապետությունը մեկնաբանի այս անհամաչափ և դավադրական զարգացումները «երկու պետությունների միջև համաձայնություն» սահմանումով և հավակնի այս հարցում սեփական ինքնիշխանության դրսևորմանը: Որովհետև՝ բարիդրացիական հարաբերությունները և երրորդ կողմի շահերը, որոնք միջազգայնորեն ընդունված սկզբունք են և ամրագրված են բոլոր կոնվենցիաներում, այստեղ լիովին խախտված են:

Երկար ժամանակ է ինչ ԱՄՆ-ը ձգտում է տարածաշրջանի որոշակի շրջանում աշխարհքաղաքական առանցքային փոփոխություններ իրականացնել և այնուհետև այն կյանքի կոչել տարածաշրջանի այլ հատվածներում։ Ուստի, եթե այստեղ փոփոխություններ տեղի ունենան, ապա ամբողջ տարածաշրջանը բախվելու է աշխարհաքաղաքական սպառնալիքների:

3. Այս համատեքստում ՀՀ կառավարությունը և անձամբ Փաշինյանը, որը նախորդ կառավարության համեմատ համարվում է արևմտամետ, միացել է ԱՄՆ-Թուրքիա նախագծին՝ հույս ունենալով, որ քաղաքական և տնտեսական օգուտներ կստանայ, մինչդեռ սա դավաճանություն է երկրին:

Փաշինյանի կառավարությունը, կառչելով ԱՄՆ-ի և Թուրքիայի խոստումներից առ այն, որ եթե Սյունիքի մարզը զիջի Ադրբեջանին, ապա կարող է խաղաղ և սերտ հարաբերություններ ունենալ Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի հետ՝ Սյունիքի փոխարեն ստանալով ԼՂՀ-ն, միացել է այս դավադիր ծրագրին՝ հույս ունենալով ամրապնդել սեփական իշխանությունը:

Սա այն դեպքում, երբ հայերի և թուրքերի միջև կան հարյուրամյա հարցեր, որոնք չեն կարող լուծվել մեկ քաղաքական համաձայնությամբ և, մյուս կողմից, այս համատեքստում Հայաստանը տալիս է աշխարհաքաղաքական նշանակության երկու կետ՝ ստանալով իրագործաման որևէ երաշխիք չունեցող խոստում՝ ամրապնդելու այն աշխարհագրական դիրքը, որն արդեն ունի: Այս գործարքում Հայաստանը կորցնում է իր հարևանությունն Իրանի հետ, որը կարող է օգտագործել Թուրքիայի, Ադրբեջանի կամ Վրաստանի կողմից սպառնալիքի դեպքում և, նաև, թշնամուն է զիջում ռազմավարական նշանակության մի մարզ, որն ունի տարանցիկ նշանակություն: Մինչդեռ այս աշխարհաքաղաքական և աշխարհառազմավարական վնասը չի կարող փոխհատուցվել որևէ տնտեսական կամ քաղաքական խոստումով: Հայաստանն, ի դիմաց, ստանում է Հյուսիսային Ղարաբաղի (ԼՂՀ-ի տարածքի 1/3-րդ մասը) կայացման խոստումը, մինչդեռ, երբ Սյունիքն ամրագրվի որպես Ադրբեջանի Հանրապետության նահանգ, ապա Հյուսիսային Ղարաբաղի վրա Բաքվի հարձակումն անխուսափելի է լինելու, և Հայաստանը հեշտությամբ կորցնելու է հայաբնակ այս տարածքը, և ամբողջությամբ ու վերջնականապես շրջափակվելու է թշնամիներով:

Փաստորեն, Փաշինյանը իրականացնում է պատմական դավաճանություն և մշտական ​​ճգնաժամ Հայաստանի Հանրապետության դեմ:

4. Շատ վերլուծաբաններ պնդում են, որ Էրդողանն ու իր կուսակցությունը, իսլամիստական ​​ և ռուսոֆիլական մանևրների ժամանակաշրջանից հետո, աստիճանաբար ցույց են տալիս իրենց իրական դեմքը, որը ոչ մի կապ չունի իսլամիզմի կամ արևելասիրության հետ: Այս տեսարանում թուրքական կառավարությունը, որպես ՆԱՏՕ-ի անդամ, իրականում իրականացնում է ավանդական առաքելությունը` ևրոպաամերիկյան այս դաշնագրի ազդեցությունը տարածել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի ազդեցության տիրույթների՝ այսինքն Կենտրոնական Ասիայի վրա: Իսկ այս ընթացքում, ԱՄՆ-ն, հենվելով Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռասիստական գաղափարների վրա և փաստորեն շահագործելով նրան, փորձում է ռազմավարական դիրքի հասնել Կասպից ծովի արեւմուտքում և, իրականում, Հարավային Կովկասում: Միացյալ Նահանգները՝ ընդլայնելով գաղտնի հարաբերությունները Ադրբեջանի ու Հայաստանի Հանրապետությունների հետ, և ժամանակավորապես լուծելով նրանց միջև թշնամական հարաբերությունները (Ադրբեջանին ժամանակավոր զսպման եւ Հայաստանին գայթակղման մեթոդով), ձգտում է թուլացնել իր երկու թշնամիների (Իրանի և Ռուսաստանի) դիրքերը Հարավային Կովկասի տարածաշրջանում և Կասպից ծովի արևմտյան ափին:

Այս համատեքստում ԱՄՆ-ն ուղղակի և ակնհայտ ներկայության փոխարեն, օգտագործում է Իսրայելի մոտ 30 տարվա անվտանգային հարաբերությունների ներուժը Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետությունների հետ: Թեև ստույգ տվյալներ չկան, սակայն բազմաթիվ զեկույցներ վկայում են Իսրայելի ռեժիմի ՝ հատկապես Ադրբեջանի Հանրապետությունում անվտանգային աճող ներկայության մասին, որը կենտրոնացած է «Գաբալայի ավիաբազայի» առանցքի շուրջ: Ադրբեջանում Իսրայելի անվտանգության ուժերի թիվը 500-ից 1000 է, մինչդեռ այս հանցավոր ռեժիմը վերջին տասնամյակում զգալի ազդեցություն է ձեռք բերել Ադրբեջանի Հանրապետության և Իլհամ Ալիևւի ընտանիքի վրա: Այնպես, որ սիոնիստ առաջնորդները Ադրբեջանն անվանել են «Իսրայելի Լիբանան» և հայտարարել, թե այս կերպ իրենք կարող են Իրանի Իսլամական Հանրապետությանը ներգրավել սահմանների անվտանգության երկարաժամկետ մարտահրավերի դաշտ և նվազեցնել նրա ազդեցությունը տարածաշրջանում: Իհարկե պարզ է, որ այդ պնդումները սկզբունքորեն հեռու են իրականություն դառնալու հնարավորությունից:

5. Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունները մեծ ռիսկերի են դիմում, որոնք կարող են առաջինը հենց իրենց ներքաշել գոյության ճգնաժամի մեջ: Ալիևի կառավարությունը վեց միլիոն շիա բնակչության դեմ-հանդիման է կանգնած, որոնք, անկասկած, սերտորեն կապված են շիայական կենտրոնի (Իրան) հետ, իսկ Էրդողանի կառավարությունը Թուրքիայում՝ մոտ 23 միլիոն ալավի շիայի: Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի ցանկացել օգտագործել այդ հնարավորությունները`Էրդողանին կամ Ալիևին պատժելու համար: Ի տարբերություն նրանց, և հիմնվելով մեր բարոյական սկզբունքների վրա, մենք մշտապես հարգել ենք բարիդրացիական հարաբերություններն այն աստիճան, որ երկու անգամից ավելի փրկել ենք այս երկու ընտանիքների իշխանությունը կործանումից:

Իլհամ Ալիևը, անշուշտ, հիշում է, որ Իրանի և Ռուսաստանի անվտանգության համատեղ համագործակցությունը տապալեց Ջորջ Սորոսի գլխավորած՝ Ադրբեջանի կառավարության դեմ ամերիկյան թավշյա հեղափոխությունը, և, հիմնականում, ձախողեց տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի կառավարությունների փոփոխության ամերիկյան նախագիծը: Էրդողանը ևս հիշում է, որ Իրանն ու գեներալ Սոլեյմանիի անձն էին, որ կանխեցին ԱՄՆ-ի աջակցությամբ իր և իր գլխավորած կուսակցության դեմ հեղաշրջումը:Այնպես, որ մենք ոչ միայն երբեք որևէ գործողություն չենք ձեռնարկել Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունների դեմ, այլ, ընդհակառակը, միշտ աջակցել ենք նրանց:

Թե՛ Էրդողանը, թե՛ Ալիևը գիտեն, որ Իրանի ձեռքերը փակ չեն այս դավադրությունը տապալելու համար, և Իրանի Իսլամական Հանրապետության մատի մեկ շարժումը կարող է նրանց համար ցավալիորեն տապալել այս դավադրական նախագիծը:

Իրանի հյուսիսային սահմանին տեղի ունեցող իրադարձություններից ամերիկա-իսրայելական դավադրության հոտ է գալիս, որոնցում Էրդողանը մի կերպ, իսկ Ալիևը` մեկ այլ կերպ, խաղի են բռնվել: Բայց սա խաղ չէ Իրանի և Ռուսաստանի համար, որը կարող են անտեսել: Նրանք (Ալևը եւ Էրդողանը) պետք է իմանան, որ «եղբայրներին հարգելը» Էրդողանին եւ Ալիևին տրված, քարտ բլանշ չէ:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
YouTube-ում հրապարակված երկու սենսացիո

YouTube-ում ես հանդիպեցի երկու հնարովի տեսանյութերի, որոնք աղավաղում են Հայաստ

20 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պէյրութի եւ Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւնները տեղի ունեցան 18

20 Մայիս 2025
Շվեյցարացի խորհրդարանականները մեկնարկո

2025 թվականի մայիսի 26-ին Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում իր աշխատանքներն է մեկ

20 Մայիս 2025
Բագրատունի. «Պէյրութը Համախոհութեան Եւ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

20 Մայիս 2025
Վիեննայի Մէջ Կատարուեցաւ Համազգայինի Ե

Համազգայինի Կեդրոնական վարչութեան կազմակերպած Եւրոպայի ուսանողական հաւաքը տեղ

20 Մայիս 2025
Շուէտի Վեսթերոս քաղաքին մէջ տեղի ունեց

Շաբաթ 17 Մայիս 2025 թուականին Շուէտի Վեսթերոս քաղաքին մէջ տեղի ունեցաւ «Հ.Մ.Ը.

20 Մայիս 2025
Պէյրութի Քաղաքապետական Եւ Թաղապետական

Կիրակի, 18 մայիս 2025-ին տեղի ունեցան Պէյրութի եւ Պեքայի քաղաքապետական եւ թաղա

20 Մայիս 2025
ՔՊ-ական մեծամասնություն ունեցող ԱԺ-ում

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ազգային ժող

19 Մայիս 2025
Պալապանեան. «ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան երէկ ՀՅԴ Լիբանա

19 Մայիս 2025
Ցեղասպանութեան Ընկերներ. Գերմանիան Ողջ

Կազայի մէջ 19 ամիս է Իսրայէլի կողմէ շարունակուող ցեղասպանութիւնը Պերլինի յայտ

19 Մայիս 2025
Ամբողջ շրջանը կ՛երթայ դէպի Իսրայէլի հե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Մայիս 2025
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company