ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Կառավարման ակադեմիան քաղաքական դրդապատճառներով մաղո՞ւմ է դասախոսներին․ Արթուր Խաչատրյանի հետ ևս

01 Հոկտեմբեր 2021

ՀՀ պետական կառավարման ակադեմիայում բռնաճնշումներ են սկսվել առերևույթ այլախոհ դասախոսների հանդեպ՝ հայտնում է Yerkir.am-ը։

Կառավարման ակադեմիայի նոր ռեկտորի ԺՊ Խաչատուր Ղազեյանի՝ պաշտոնի անցնելու հետ աշխատանքից հերթով ազատում են դասախոսների, որոնք այս կամ այն կերպ ասոցացվում են ընդդիմության հետ։

Նրանցից մեկը ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն է, որն իբրև հրավիրյալ դասախոս դասավանդում էր Կառավարման ամբիոնում։ Նա սկսել էր դասավանդել այն ժամանակ, երբ ռեկտորն Արսեն Լոքյանն էր։ Արթուր Խաչատրյանը առաջին կիսամյակում դասավանդել է «Կառավարման առաջնորդություն», երկրորդում՝ «Ռազմավարական կառավարում» առարկաները։

«Ես սկսել եմ դասավանդել Պետական կառավարման ակադեմիայում անցյալ տարի, մեկ տարով քաղաքացիաիրավական պայմանագիր է կնքվել, այս տարի օգոստոսին, երբ դասացուցակն էր քննարկվում, նաև դասացուցակը քննարկեցինք, և օգոստոսի վերջին-սեպտեմբերին տեղեկացա, որ պայմանագիրն այս տարի չի նորոգվելու։ Պատճառաբանությունն այն էր, որ ծախսատարության տեսանկյունից նպատակահարմար չէ առարկան երկու ցիկլի կիսել և երկու դասախոս ունենալ, բայց այդ դեպքում տրամաբանությունն ասում է, որ նախնական համաձայնություն չպետք է լիներ։ Փաստն այն է, որ ռեկտորի նոր ԺՊ ընտրվեց, դա համընկավ այդ որոշման հետ։ Պատահակա՞ն համընկնում էր, թե՞ ոչ՝ չգիտեմ, բայց եթե մենակ ինձ չեն ազատել, ուրեմն որոշակի ողջամիտ կասկածներ ունեմ, որ դա զուտ համընկնում չի եղել»,-Yerkir.am-ին ասաց Արթուր Խաչատրյանը։

Իսկ որ միայն նրան չեն ազատել, փաստ է․ նոր ռեկտորի ԺՊ-ի պաշտոնավարման հետ Պետական կառավարման ակադեմիայից ազատել են նաև ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանին, որն, իբրև պատճառ, նշել է իր քաղաքական գործունեությունը։

«Այս իշխանությունները ունակ չեն հասկանալու, թե ինչ է նշանակում ակադեմիական էթիկա եւ պրոֆեսիոնալիզմ։ Նրանց համար իմ լսարան մտնելու փաստը քաղաքական քարոզ է, չնայած այդպիսին իմ դասերին ԵՐԲԵՔ չի հնչել»,-գրել է նա։

Մոտ մեկ ամիս առաջ նույն որոշումը կայացվել է ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի հանդեպ։

Պետական կառավարման ակադեմիայում դասավանդման պայմանագիրը չեն վերակնքել նաև Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի նախկին տեղակալ Միքայել Սահակյանի հետ։ Նա ևս այս քայլը որակել է քաղաքական դրդապատճառների հետևանք։

Աննա Բալյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Շվեյցարացի խորհրդարանականները մեկնարկո

2025 թվականի մայիսի 26-ին Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում իր աշխատանքներն է մեկ

20 Մայիս 2025
Բագրատունի. «Պէյրութը Համախոհութեան Եւ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

20 Մայիս 2025
Վիեննայի Մէջ Կատարուեցաւ Համազգայինի Ե

Համազգայինի Կեդրոնական վարչութեան կազմակերպած Եւրոպայի ուսանողական հաւաքը տեղ

20 Մայիս 2025
Շուէտի Վեսթերոս քաղաքին մէջ տեղի ունեց

Շաբաթ 17 Մայիս 2025 թուականին Շուէտի Վեսթերոս քաղաքին մէջ տեղի ունեցաւ «Հ.Մ.Ը.

20 Մայիս 2025
Պէյրութի Քաղաքապետական Եւ Թաղապետական

Կիրակի, 18 մայիս 2025-ին տեղի ունեցան Պէյրութի եւ Պեքայի քաղաքապետական եւ թաղա

20 Մայիս 2025
ՔՊ-ական մեծամասնություն ունեցող ԱԺ-ում

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ազգային ժող

19 Մայիս 2025
Պալապանեան. «ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան երէկ ՀՅԴ Լիբանա

19 Մայիս 2025
Ցեղասպանութեան Ընկերներ. Գերմանիան Ողջ

Կազայի մէջ 19 ամիս է Իսրայէլի կողմէ շարունակուող ցեղասպանութիւնը Պերլինի յայտ

19 Մայիս 2025
Ամբողջ շրջանը կ՛երթայ դէպի Իսրայէլի հե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Մայիս 2025
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company