Իսրայելն Ադրբեջանում դեսպան է նշանակել Հայոց ցեղասպանություն վերապրած հայերի ժառանգորդին
01 Հոկտեմբեր 2021
Իսրայելը, որպես Ցեղասպանություն վերապրած պետություն, Ջորջ Դիկին, որը Հայոց ցեղասպանություն վերապրած էթնիկ հայերի սերնդից է, ուղարկում է որպես Ադրբեջանում Իսրայելի դեսպան։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը:
«Դիվանագիտության պատմության մեջ առավել ամոթալի դիվանագիտական պայմանավորվածություն է ձեռք բերվել։
Ջորջ Դիկը Հայոց ցեղասպանություն վերապրած էթնիկ հայերի սերնդից է։ Նրան Իսրայելը ուղարկում է որպես Ադրբեջանում Իսրայելի դեսպան։ Մի երկիր, որը բացահայտ աշխատում է այս հանցագործությունը ավարտին հասցնելու համար»,-նշված է հանձնախմբի հայտարարությունում: