ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՎԷՄ

Լույս է տեսել «Վէմ» հանդեսի 2021 թ. երրորդ համարը

05 Հոկտեմբեր 2021

ԱԶԴ

Ընթերցողի դատին ենք ներկայացնում «Վէմ» համահայկական հանդեսի 2021 թ. 3-րդ համարը` 335 էջ ծավալով ու հարուստ բովանդակությամբ, որն արդեն տեղադրված է հանդեսի կայքէջում , իսկ առաջիկա օրերին պատրաստ կլինեն նաև տպագիր օրինակները։

Նրա «Քաղաքակրթական միջանցքների բախումը» վերտառությամբ Խմբագրականում փորձ է արվել բացելու ներկայումս մեր շուրջն ընթացող վտանգավոր զարգացումների վարագույրն ու բացահայտելու Հայաստանի միջանցքայնացման փորձերի տեսքով դրսևորվող քաղաքակրթական խորքային գործընթացները։

Հիմնարար բնույթ ունեն «հյուսիս-հարավ» աշխարհագրական կոորդինատների վերաբերյալ մեր նախնիների հնագույն պատկերացումներն ամփոփող Սարգիս Գ. Պետրոսյանի ուսումնասիրությունը և «աղջիկ» բառի ծագումը բացահայտելով՝ հայկական հնագույն առասպելների խորքը թափանցած Լուսինե Ա. Ավետիսյանի` գրաբարով շարադրված հոդվածը։

Մեր հանդեսը չէր կարող մոռացության մատնել հայ ժողովրդի հայրենազրկման փաստն արձանագրած Կարսի պայմանագրի 100-րդ տարելիցը, ուստի համեմատաբար փոքր ծավալով, բայց խիտ շարադրանքով Արարատ Մ. Հակոբյանը «Վէմ»-ի ընթերցողին է ներկայացրել այդ ողբերգական իրադարձության ամբողջական պատմությունը՝ մեկ առ մեկ քննելով պայմանագրի առանձին հոդվածները։

«Վէմ» հանդեսի 2021 թ. 3-րդ համարում շարունակվել է 44-օրյա պատերազմից հետո Արցախի հայկական հուշարձանների հանդեպ իրականացվող բարբարոսությունները բացահայտող Արմինե Հ. Տիգրանյանի հոդվածաշարի տպագրությունը, որը զուգահեռաբար թարգմանվում է նաև անգլերեն և շուտով լույս կտեսնի առանձին գրքույկով։ Դա անհրաժեշտ է այն պատճառով, որ, ադրբեջանական իշխանությունների բարբարոսությունների բացահայտմանը զուգահեռ, հեղինակը ներկայացրել է նաև արդի միջազգային-իրավական համակարգում արցախահայության մշակութային ժառանգության պաշտպանության մեխանիզմները:

Գեներալ Թովմաս Նազարբեկյանի անտիպ հուշերի վերջին՝ 11-րդ տետրի տպագրությամբ Ռուբեն Օ. Սահակյանն ավարտել է մեր հանդեսի խմբագրակազմի հետ միասին իր կատարած հիրավի տաժանակիր աշխատանքը, որը նույնպես առանձին գրքով տպագրության կարիք է զգում։ Ընթերցողների նախնական արձագանքներն ցույց են տալիս, որ մինչ օրս անտիպ մնացած այս հուշերը բազմաթիվ գաղտնիքներ են բացահայտում Առաջին աշխարհամարտի Կովկասյան ճակատի հետնաբեմում ծավալված քաղաքական խաղերի վերաբերյալ։

Կարծում ենք՝ «Վէմ» հանդեսի 2021 թ. 3-րդ համարն այնքան է հագեցած ընթերցողի հետաքրքրությունը շարժող հոդվածներով, որ, առանց չափազանցության, լավագույններից մեկն է հանդեսի հրատարակության ողջ պատմության մեջ, ուստի «Ազդ»-ը շարունակելու փոխարեն ներկայացնենք դրա Բովանդակությունն ու Խմբագրականը։

___________________________________

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ
ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՆՑՔՆԵՐԻ
ԲԱԽՈՒՄԸ

ՀԻՄՆԱՔԱՐԵՐ
Արարատ Մ. Հակոբյան
ԿԱՐՍԻ 1921 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՃԱԿԱՏԱԳՐՈՒՄ
Քննական հայացք
100-ամյա հեռավորությունից

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Սարգիս Գ. Պետրոսյան (Գյումրի)
ՀԱՐԵՎԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ
«Հյուսիս-հարավ» հակադրամիասնական հասկացությունների լույսի ներքո

ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Աշոտ Ն. Հայրունի
ՐԱՖՖՈՒ ԼՈՒՍԱՎՈՐԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ

Հայկ Ա. Հովհաննիսյան
ԵՐԳԻԾԱԿԱՆՆ ՈՒ ՈՂԲԵՐԳԱԿԱՆԸ
ԶԱՊԵԼ ԵՍԱՅԱՆԻ «ԿԵՂԾ ՀԱՆՃԱՐՆԵՐ» ՎԻՊԱԿՈՒՄ….

ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Լուսինէ Ա. Աւետիսեան
«ԱՂՋԻԿ» ԲԱՌԻ ԾԱԳՈՒՄԸ

ՀՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Արսեն Է. Հարությունյան
ՏԱԹԵՎԻ ՎԱՆՔԻ ՆՈՐԱՀԱՅՏ ԾԱԾԿԱԳԻՐԸ
Եվ համանման մյուս վիմագրերը
ՄՇԱԿՈՒՅԹ
Արմինե Հ. Տիգրանյան
ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ
Արդի միջազգային-իրավական
համակարգում

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
Անուշ Ա. Սաֆարյան
ԱՎԱՆԴՈՒՅԹԸ ԵՎ ՎԱՐՊԵՏԸ
Արցախի արդի խաչքարային մշակույթն ըստ Ռոբերտ Ասկարյանի ստեղծագործությունների
ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
Գեղամ Մ․ Բադալյան
ԿԵՂԻԻ ՍԲ ԿԱՐԱՊԵՏ ՎԱՆՔԻ
1475 Թ. ԿՈՆԴԱԿԸ
Որպես Հայաստանի պատմական աշխարհագրության սկզբնաղբյուր

ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ
Մարիամ Մ․ Մարգարյան
Գևորգ Մ․ Ղուկասյան
ԷԹՆԻԿ ԼՈԲԲԻՆԳԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ
Որպես ՀՀ քաղաքական զարգացման և արդիականացման դերակատար

ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Արմեն Ց. Մարուքյան
ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԱՌԱՋԻՆ ՎԱՎԵՐԱԳՐՈՂԸ. ՇԱՒԱՐՇ ՄԻՍԱՔԵԱՆ,
խմբ. Ե. Փամպուքեան

ԱՐԽԻՎ
Ռուբեն Օ. Սահակյան
ԹՈՎՄԱՍ ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆԻ ԱՆՏԻՊ ՀՈՒՇԵՐԸ
Ռազմական գործողությունները Կովկասյան ճակատում 1914 թ. հուլիսից մինչև 1916 թ. ապրիլի 26-ը
Տետր 11։ 1916 թ. մարտի 13-ից մինչև
ապրիլի 2-ը

ՀԱՎԵԼՎԱԾ
Ավագ Ա. Հարությունյան
ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԿՈՄԿՈՒՍԻ ՊԱՅՔԱՐԻ ՈՒՇԱԳՐԱՎ ԴՐՎԱԳՆԵՐԸ
1920-ական թվականների խորհրդային գաղտնի փաստաթղթերում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայտարարություն Սյունիքի մարզի նկատմամ

Հայ Դատի կենտրոնական խորհուրդն իր խոր մտահոգությունն է հայտնում, տարածաշրջանայ

16 Հունիս 2025
Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիսը

Հունիսի 16-ին ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի Գերագո

16 Հունիս 2025
Հ.Օ.Մ.-ի Կեդրնական վարչութեան յայտարար

Հայ Օգնութեան Միութեան Կեդրոնական վարչութիւնը խոր մտահոգութեամբ կը հետեւի Հայա

16 Հունիս 2025
Հայկական Գաղութները Միջին Արեւելքի Մէջ

1- Հայկական գաղութները Միջին Արեւելքի մէջ` պատմական շարունակականութիւն եւ ներկ

16 Հունիս 2025
ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գե

ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գերագույն ժողովը գումարվեց Հայաստանի Հանրա

16 Հունիս 2025
Ակնարկ.- Իրանի վրայ յարձակումին յայտար

Աշխարհը արդէն սկսած է հաշուել Իրանի վրայ Իսրայէլի յարձակման եւ Իրանի ինքնապաշտ

16 Հունիս 2025
Ավարտվել է ՀՅԴ Հայաստանի կազմակերպությ

Հունիսի 15-ին Հայաստանում իր աշխատանքներն է ավարտել ՀՅԴ Հայաստանի կազմակերպութ

15 Հունիս 2025
Թեհրանի ռմբակոծությունից վնասվել է հայ

Իրանում, իհարկե, փաստացի պատերազմական իրավիճակ է, բոլորը սպասողական վիճակում ե

15 Հունիս 2025
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Հունիսի լույս 13-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային հարվածներ են

14 Հունիս 2025
Սարգիս Ազնաւորեանի Նահատակութեան 40-Ամ

Կազմակերպութեամբ ՀՅԴ «Նիկոլ Դուման» կոմիտէին, ուրբաթ, 6 յունիս 2025-ի երեկոյեա

13 Հունիս 2025
Իրանում հայեր չեն տուժել, զոհեր և վիրա

Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածներն ունեցել են կոնկրետ թիրախային բնույթ,

13 Հունիս 2025
Իրանը լուրջ պատասխան է պատրաստում

Իսրայելն այս գիշեր հարվածներ է հասցրել Իրանին: Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ

13 Հունիս 2025
Եթե ԱՄՆ–ն չզսպի Իսրայելին, ռիսկային վի

Հերթական անգամ փորձում են հարվածել Իրանին. վիճակը դեռ անորոշ է, այս պահին հնար

13 Հունիս 2025
ՀՕՄ-ը հաստատ քայլերով կը շարունակէ իր

Ամեակներու նշումը վերանորոգումի, ՀՕՄ-ի հիմքերը ամրացնելու եւ նոր ուժերով շարու

13 Հունիս 2025
Ազգային Կեդրոնական Վարչութեան Կրօնական

Նախագահութեամբ Արամ Ա. վեհափառ հայրապետին, երեքշաբթի, 10 յունիս 2025-ին սկսան

13 Հունիս 2025
«Ռազմիկ» Կը Շարունակէ Մնալ Երիտասարդու

Այսօր մեզի համախմբողը «Ռազմիկ» պաշտօնաթերթն է: Հաւաքուած ենք այսօր հաղորդակից

12 Հունիս 2025
Հայոց Ցեղասպանութեան 110-Ամեակին Նուիր

Ահաւասիկ քանի մը տարիներու տպագիր ձեւաչափով բացակայութենէն ետք, այս տարի տպագի

12 Հունիս 2025
Տեղի կունենա ՀՅԴ Հայաստանի 28-րդ Գեր

2025 թվականի հունիսի 13-15-ը տեղի է ունենալու ՀՅԴ Հայաստանի 28-րդ Գերագույն ժո

12 Հունիս 2025
Խմբագրական. Պատերազմ, որում պէտք է յաղ

Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ նրա սպասաւորների դէմ ՀՀ վարչապետի աթ

12 Հունիս 2025
Ակնարկ. Նախաձեռնութիւնը Եւ Հետագայ Միա

Հայաստանի Հանրապետութեան վարչապետին անվստահութիւն յայտնելու կամ պաշտօնանկ ընել

12 Հունիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company