ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

ՊՇՌ թեստավորման ծախսը պետությունը վերցնի իր վրա՝ տվյալ աշխատողի եկամտահարկի վերադարձման միջոցով

09 Հոկտեմբեր 2021

Շարունակելով ՊՇՌ թեստերի ծախսերի բեռը աշխատավորների ուսերից թեթեւացնելու իր նախաձեռնությունը, ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտեն ս.թ. հոկտեմբերի 8֊ին նամակ է փոխանցել ՀՀ կառավարությանը․

ՀՀ կառավարություն

Սույն գրությամբ ներկայացնում ենք մեր ամփոփ առաջարկությունը, որը աշխատանքային կարգով ներկայացրել և քննարկել ենք 2021 թվականի հոկտեմբերի 7-ին՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Արթուր Ֆիդանյանի հետ հանդիպման ընթացքում։

Խնդիրը վերաբերում է COVID-19 համավարակի դեմ պատվաստում չստացած աշխատողներին պարտադիր թեստավորման վճարման համար։

Մասնավորապես, գործող օրենսդրության համաձայն՝ պատվաստում չստացած աշխատողը պարտավոր է ամսական առնվազն երկու անգամ հանձնել ՊՇՌ թեստ՝ իր միջոցների հաշվին։ Սա աշխատողների, հատկապես աշխատող աղքատների համար էական լրացուցիչ ծախս է, հետևաբար նաև՝ նոր սոցիալական բեռ։ Փաստորեն, ամսական 68 հազար դրամ նվազագույն աշխատավարձ ստացողը պետք է իր համախառն աշխատավարձի շուրջ 20 տոկոսի չափով կատարի լրացուցիչ ծախս։

Մեր համոզմամբ այս բեռն ամբողջությամբ աշխատողների վրա դնելը բացարձակ արդար չէ և չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ սոցիալական պետության սկզբունքներին։

Իհարկե, հասկանալի է նաև հանրային առողջության տեսանկյունից COVID-19 համավարակի դեմ պատվաստման կարևորումը։ Սակայն ընդունելի չի կարող լինել պատվաստում չստացած աշխատողներին ՊՇՌ թեստավորման ծախսը միայն աշխատողների վրա թողնելու՝ գործող կարգավորումը։

Հանրության շրջանում լայն քննարկվող այս խնդրի արդարացի լուծման նպատակով առաջարկում ենք, որ ՊՇՌ թեստավորման ծախսը պետությունը վերցնի իր վրա՝ տվյալ աշխատողի եկամտահարկի վերադարձման միջոցով։

Մասնավորապես, առաջարկում ենք․

– առանց հարկերի և պարտադիր սոցիալական վճարների մինչև 280 հազար դրամ աշխատավարձ ստացող աշխատողի ՊՇՌ թեստավորման ամսական ծախսը կատարի գործատուն, իսկ պետությունը ամսական կտրվածքով գործատուին վերադարձնի այդ ծախսի չափով գումար՝ տվյալ աշխատողի եկամտահարկից։
– Ամսական 280 հազար դրամ շեմն առաջարկում ենք՝ հաշվի առնելով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը՝ 70 հազար դրամ և այն հանգամանքը, որ մեկ միջին ընտանիքը բաղկացած է չորս անդամներից։

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ պատրաստ ենք ըստ անհրաժեշտության՝ ցուցաբերել մասնագիտական աջակցություն՝ մեր ներկայացրած առաջարկությունը ՀՀ օրենսդրությամբ իրացնելու գործընթացներում։

ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ
Սարգիս Կարապետյան
2021 թվական, հոկտեմբերի 8

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company