ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • ՀՅԴ Հայաստան

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամի հետ քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունների առաջնահերթությունները

13 Հոկտեմբեր 2021

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, հայ համայնքի վաղեմի բարեկամ Դեյվիդ Սիցիլինին (Դեմոկրատական կուսակցություն, Ռոդ Այլենդ նահանգ) 2021 թ. հոկտեմբերի 11-ին ընդունել է ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին և ՀՅԴ Բյուրոյի անդամ Արամ Գալուստյանին (ԱՄՆ)՝ քննարկելու հայ-ամերիկյան քաղաքական հարաբերությունների առաջնահերթությունները։

ՀՅԴ անդամները շնորհակալություն են հայտնել կոնգրեսական Սիցիլինիին՝ իր քաղաքական քաղաքական գործունեության ընթացքում (Ռոդ Այլենդի Ներկայացուցիչների պալատի անդամ, նահանգի մայրաքաղաք Փրովիդենսի քաղաքապետ և վերջերս՝ ԱՄՆ Կոնգրեսի անդամ) Հայաստանին, Արցախին և Հայ դատի աշխատանքներին ցուցաբերած աջակցության համար։

Արթուր Խաչատրյանը կոնգրեսական Սիցիլինիին է ներկայացրել 2020 թվականի աշնանն Ադրբեջանի սանձազերծած պատերազմի, պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտումների հետևանքով Արցախում և Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի միջև սահմանին ստեղծված իրավիճակը։ Հայաստանի խորհրդարանի անդամն ընդգծել է, որ հնարավոր չէ Հայսստանի ու Ադրբեջանի միջև հասնել արդար և կայուն խաղաղության, առանցԱրցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման: «Խաղաղություն կհաստատվի միայն եթե նախ արդարությունը հաղթանակի։ Ադրբեջանական պատերազմական հանցագործություններն ապացուցում են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի մաս»,- նշել է նա։

Խոսելով սահմանին տիրող իրավիճակի մասին՝ Արթուր Խաչատրյանը տեղեկացրել է, որ ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք և պարբերաբար սադրանքներ են իրականացնում սահմանի երկայնքով։ «Հայ զինվորականները հարձակման են ենթարկվում և զոհվում Հայաստանի մայրաքաղաք Երևանից ընդամենը 60 կմ հեռավորության վրա»,- ասել է Արթուր Խաչատրյանը:

ՀՅԴ Բյուրոյի անդամ Արամ Գալուստյանը նշել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը շարունակում ավելի քան մեկ դար առաջ սկսած Հայոց ցեղասպանությունը։ «Հայաստանը թուրքերի համար մի սեպ է՝ խրված Թուրքիայի և թյուրքական աշխարհի միջև։ Այս պատճառով է, որ նրանք ձգտում են ոչնչացնել հայ ժողովրդին ու հայոց պետականությունը։ Եթե նրանք չկանգնեցվեն, հայերի գույությունն իրենց պատմական հայրենիքում վտանգված կլինի»,- ասել է նա։

Առանձին անդրադարձ է եղել նաև հայ ռազմագերիների խնդրին։ ՀՅԴ Բյուրոյի անդամ Գալուստյանը փոխանցել է, որ ավելի քան 200 հայ զինվորական և քաղաքացիական անձինք են պահվում ադրբեջանական գերության մեջ։ Նրանք կտտանքների են ենթարկվում, արձանագրվել են նաև արտադատական մահապատիժների դեպքեր։ «Չնայած նոյեմբերի 9-ի հայտարարությանը, որը պահանջում էր ռազմագերիների փոխանակում «Բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով, անտեսելով ամերիկյան և միջազգային կոչերն անհապաղ և առանց նախապայմանների վերադարձնել ռազմագերիներին՝ Ադրբեջանը շարունակում է նրանց որպես պատանդ պահել՝ Հայաստանից հավելյալ զիջումներ կորզելու նպատակով»,- ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամը։ Նա նաև մտահոգություն է հայտնել ամերիկյան կառավարության կողմից 907 բանաձևի կասեցման վերաբերյալ, ինչը հնարավորություն է տալիս Ադրբեջանին բազմամիլիոն դոլարների ռազմական աջակցություն տրամադրել։ «Ինչպես համոզվել ենք, Ադրբեջանն իրեն հասանելի ամբողջ ռեսուրսներն ուղղում է Հայաստանի դեմ, հայերին սպանելու համար»,- եզրափակել է Արամ Գալուստյանը։

Կոնգրեսական Սիցիլինին շնորհակալություն է հայտնել ՀՅԴ անդամներին այս խնդիրներն իրեն ներկայացնելու համար և հավաստիացրել, որ շարունակելու է իր ամբողջական զորակցությունն ու աջակցությունը Հայաստանին և Արցախին։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապար

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների 2026թ․ գնա

16 Հոկտեմբեր 2026
Նորացուած Համայնավարութեան Կեղծիքը

«Պատմութիւն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցեալում

16 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Մեր պատասխանը՝ գործն է

Մեր ժողովուրդի պատմութիւնը լաւագոյն վկան է այն իրողութեան, որ ազգային իտէալներ

16 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company