Փաշինյանը Հայաստանը դարձնում է ոստիկանական պետություն․ Գեղամ Մանուկյան
14 Հոկտեմբեր 2021
«Պատրաստվում ենք Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այս հարցը բարձրացնել, որովհետև այն ինչ տեղի է ունեցել ուղղակի աննախադեպ է և միակ դեպքը չի․ շարունակական բնույթ է կրում, երբ ոստիկաններն ուղղակի շրջանցում են օրենքը՝ կարծելով , եթե նրանք այս ամիսների ընթացքում ծառայել են վարչապետի աթոռը զբաղեցնողին, ապա իրենց ամեն ինչ կարելի է մեր երկրում, այդպես չի՛ լինելու, պետք է բոլոր պատասխանատուները պատիժ կրեն դրա համար , այն ինչ որ արվում է քաղաքացու նկատմամբ անթույլատրելի է։ Անօրինական շինարարություն քանդելը կամ դեմն առնելը չպետք է հանգեցնի ոստիկանական բռնություններին, այն էլ՝ երեխաների աչքի առջև»,-նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով երեկ երեկոյան կատարված աղմկահարույց դեպքին, երբ ոստիկանության ծառայողները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել տղամարդուն՝ երեխաների աչքերի առաջ։
« Այսօր կարելի է արձանագրել, որ իշխանության հենարանը մնացել են իրավապահները․ իրենց հսկա պարգևավճարներով, կոմֆորտ վիճակով ծառայելով մեկ անձի դադարել են օրենքի պաշտպանը լինել»,-ասաց Գեղամ Մանուկյնաը։
Մանրամասները՝ տեսանյութում։