Իշխան Սաղաթելյանը ընդունել է Արցախի խորհրդարանի «ԱԺԿ», «Արդարություն» և «ՀՅԴ» խմբակցությունների ղեկավարներին
15 Հոկտեմբեր 2021
Այսօր, հոկտեմբերի 15-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը ընդունեց Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «ԱԺԿ», «Արդարություն» և «ՀՅԴ» խմբակցությունների ղեկավարներ Դավիթ Մելքումյանին, Դավիթ Գալստյանին և Արթուր Մոսիյանին:
Կողմերը քննարկեցին Արցախի Հանրապետության կարգավիճակի, Արցախում ստեղծված կացության և խնդիրների կարգավորման վերաբերյալ հարցեր:
Երկուստեք կարևորվեց ՀՀ-ԱՀ միջխորհրդարանական հանձնաժողովի ձևավորման անհրաժեշտությունը և հայկական երկու պետությունների խորհրդարանների միջև սերտ և բարձր մակարդակի համագործակցության ապահովումը: