ԱԱԾ պահեստազորի սպաների միության ներկայացուցիչները հանդիպել են Իշխան Սաղաթելյանի հետ
18 Հոկտեմբեր 2021
«ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության համահիմնադիրներ Հրանտ Եպիսկոպոսյանը, Վրեժ Արզումանյանը, Միքայել Համբարձումյանը հանդիպում են ունեցել ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի հետ:
Քննարկվել են երկրի անվտանգային խնդիրներին, տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելուն, երկրի ներսում առկա լարված բարոյահոգեբանական մթնոլորտը կարգավորելուն, Սփյուռքի ներուժն արդյունավետորեն օգտագործելուն առնչվող հարցեր:
Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի հետ հանդիպումը Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների նախկին ու գործող ղեկավարների հետ նախատեսված հանդիպումների շարքից հերթականն էր: