Մեկնարկել է Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը
19 Հոկտեմբեր 2021
Այսօր, հոկտեմբերի 19-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է «Հայաստանը և տարածաշրջանը. դասեր, արժևորումներ, հեռանկարներ» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը՝ նվիրված 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին:
Գիտաժողովին օրհնության խոսք են ուղղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսը:
Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը և ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր- Խաչատուրյանը:
Գիտաժողովի երկու նիստերի ժամանակ՝ «Մոսկվայի և Կարսի պայմանագրերը. դասեր 100-ամյա հեռավորությունից» և «Արժևորումներ պատմաիրավական և քաղաքական տեսանկյունից», զեկույցներով հանդես կգան անվանի պատմաբաններ, հայաստանյան և միջազգային փորձագետներ, ՀՀ ԳԱԱ գիտաշխատողներ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ:
Գիտաժողովը կշարունակվի հոկտեմբերի 20-ին և 21-ին՝ ՀՀ ԳԱԱ-ի նախագահության շենքում: