ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրույցներ

Երբ արյամբ շաղախված հողը ձրի տալիս են, մատաղ սերնդի արժանապատվությունն է խոցվում․ Վիգեն Ավագյան

19 Հոկտեմբեր 2021

Վտանգը Արցախից արդեն փոխադրել ենք Սյունիք, Սյունիք նշանակում է մեր շնչերակը դեպի Հարավ, սա Հայաստանի ներկային և ապագային սպառնացող մեծ վտանգ է՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Բեյրութի «Վանա ձայն» ռադիոկայանի տնօրեն Վիգեն Ավագյանը։

«Սա միայն ճանապարհի հարց չէ, այդ ճանապարհով անցնող տնտեսության հարց է, որով պիտի շնչեր Հայաստանը դեպի Հարավ Հյուսիսից իր ճամփան ապահովելու համար, այդ ճանապարհը գնում է նաև դեպի Արցախ՝ ռազմավարական ուղի է, մեծ նշանակություն ունի, հետևաբար, ադրբեջանցիների մուտքը Կապան և դեպի Հայաստանի մարզեր լուրջ խախտում է ինքնիշխանության, որի դիմաց զարմանում ենք հատկապես Սփյուռքի մեջ, թե ինչո՞ւ աղմուկ չի բարձրանում»,-ասաց Վիգեն Ավագյանը։

Եթե այլ երկրներում նման բաներ պատահեին, նվազագույն ոտնձգությունը կատարվեր, մարդիկ կդիմեին ՄԱԿ-ին, տարակուսեց նա, մինչդեռ մեր պարագայում կառավարական մակարդակով որևէ արձագանք չկա, ժողովուրդն էլ կարծես հաշտված է և ընդհանուր հոլովույթ է կարծես՝ տևական զիջումների, պարտվողականության, որ այսօր հանձնեցինք այս, վաղը պիտի հանձնենք այն, փոխարենը, սակայն, ոչինչ չստանալով։

«Թշնամին գոհացնելու ընթացքը մինչև ո՞ւր կրնա հասցնել, այս պարտվողականությունը, նահանջականությունը մեզի ո՞ւր կրնա հասցնել․ անկախ նրանից, որ հող ենք տալիս, մենք հողից ավելի արժանապատվություն ենք տալիս, ազգային հպարտություն ենք տալիս»,-նկատեց նա։

Յուրաքանչյուր նահանջի քայլ, Վիգեն Ավագյանի խոսքով, անկախ հողաշերտի արժեքից, բարոյական և ազգային իմաստով մեծ վնաս է հասցնում մեր մատաղ սերնդին։

«Մեր այն դպրոցականներին, մեր նորահաս սերնդին, որ անցնող 30 տարիներին սովորել էր, որ հայը հաղթական ժողովուրդ է, այն սերունդը, որ սովորել էր, որ բեկորների, աշոտների, թաթուլկրպեյանների արյամբ ազատագրված հողը սրբազան է, և այսօր, երբ տեսնում է այդ սրբազան հողը, արյամբ շաղախված հողը, որի համար ինքը սովորում է, որ այդ հողի համար պիտի քրտինքը թափի, և եթե պետք լինի՝ մի օր էլ արյունը թափի, այդ հողի այսպես ձրի տալը, անհատույց տալը իր ազգային արժանապատվությանը մեծ հարված է հասցնում, ազգային հպարտությունն է խոցում։ Եվ հպարտությունը, արժանապարտվությունը վերականգնելը, հավատացեք, շատ ավելի դժվար և վտանգավոր է, քան հողը․ թերևս, հողը հնարավոր լինի վերականգնել, բայց արժանապատվությունն ու հպարտությունը վերականգնելու համար տասնամյակներ են պետք»,-ասաց Վիգեն Ավագյանը։

Ընդհանուր ապազգային տեղեկատվական համակարգ է գործում, որ մեզ մղում է՝ հաշտվելու իրականության հետ, նշեց նա, պիտի հաշտվենք նոյեմբերի 9-ի համաձայնության հետ, պիտի հաշտվենք Հադրութի կորստի հետ, պիտի հաշտվենք Շուշիի կորստի հետ, պիտի հաշտվենք այսինչ գյուղի կամ ճանապարհի կորստի հետ, լավ, մինչև ե՞րբ։

«Մինչև ո՞ւր այդ հաշտվողականությունը․ ինքնին մեր ազգային տենչերի, երազանքների իրականացման դեմ է։ Մենք ժողովուրդ ենք, որ ձգտում ենք ազատ, անկախ, միացյալ Հայաստանի, կերազենք միացյալ Հայաստանը և այդ ազատ, անկախ, միացյալի ճամփի վրա մենք հանգրվաններ ենք կերտել, զոհողություններ ենք արել՝ ազատագրելով Արցախը, կերտելով հզոր Հայաստան, հզոր Արցախ, բայց ահա 3 ու կես տարի է՝ կտեսնենք, հատկապես վերջին 1 տարին՝ ինչպես մեր տասնամյակների ձեռքբերումները հօդս ցնդեցին, և մեր նվաճումներից բացի մեր ազգային երազանքներն են, որ մեզանից հեռանում են, այնտեղ է, որ մենք մեծ հարված ենք ստանում, երբ տեսնում ենք մեր երազանքների չքացումը»,-նշեց Վիգեն Ավագյանը։

Լիբանանի «Վանա ձայն» ռադիոկայանի տնօրենն ասաց՝ դրսից իրենք խորը մտահոգությամբ են հետևում Հայաստանի քաղաքական իրադարձություններին, հատկապես, ազգային անվտանգության հետ կապված հարցերին։

«Համայն հայությունն այսօր աշխարհով մեկ շատ լավ գիտի, թե այն, ինչ արցախյան պատերազմում կորցրինք, դրա հետևանքների շարունակությունն է, որ կրում ենք այսօր։ Ճակատամարտը վերջացավ, բայց պատերազմը վերջացած չէ և, փաստորեն, թշնամին կանգնած է դռան շեմին՝ հայրենիքի շեմին և մենք դրան խորը մտահոգությամբ ենք հետևում»,-ասաց նա։

Վիգեն Ավագյանը փաստեց, որ մտահոգ են, որովհետև «սահմանագծում», «սահմանազատում» ասված խոսքերը, որ անցած ամիսներին լսեցին, և որոնք կատարվեցին ինչ-ինչ խորհրդավոր պայմաններում, իրենց համար տարօրինակ թվացող իրականություններ էին։

«Սահմանագծում, սահմանազատում կատարվում է միջպետական համաձայնություններով, համապատասխան մարմիններով և բանակցություններով, ո՛չ Գուգլով, ո՛չ գյուղացիներին սպանելով։ Նաև մեկ այլ իրողություն․ այս սահմանները ճշտելու հարցը, երբ ազերիները ավելի համարձակ և լկտի քայլեր են անում, գալիս է այն իրողությունից, թե ով և ինչպես է այդ սահմանները ճշտել։ Որպես պատմական գիտություններին ծանոթ մարդ մենք գիտենք, թե Խորհրդային Հայաստանի ժամանակվա այս սահմանները միջազգային ընտանիքի կողմից ընդունված, ճանաչված, իրավական հիմք ունեցող սահմաններ չէին, կային Խորհրդային Միության սահմանները, որոնց մեջ կային ազգային ինքնություներ, որոնց համար դրված էին վարչական սահմաններ, այդ սահմանները վարչականորեն ճշտված սահմաններ էին, և գալ ու ասել՝ Խորհրդային Հայաստանի ժամանակ սահմաններն այս էին, պիտի վերադառնանք այստեղ և այս անցակետը մերն է, այս ճամփան մերն է՝ վտանգավոր է»,-ասաց Վիգեն Ավագյանը։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում

https://youtu.be/LteMgOql5P0

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՔՊ-ական մեծամասնություն ունեցող ԱԺ-ում

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ազգային ժող

19 Մայիս 2025
Պալապանեան. «ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան երէկ ՀՅԴ Լիբանա

19 Մայիս 2025
Ցեղասպանութեան Ընկերներ. Գերմանիան Ողջ

Կազայի մէջ 19 ամիս է Իսրայէլի կողմէ շարունակուող ցեղասպանութիւնը Պերլինի յայտ

19 Մայիս 2025
Ամբողջ շրջանը կ՛երթայ դէպի Իսրայէլի հե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Մայիս 2025
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company