ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Քայլ առ քայլ գնում ենք դեպի Հայաստանի թրքացում և պետականության անկում․ Հակոբ Տեր-Խաչատուրյան

20 Հոկտեմբեր 2021

ՀՀ իշխանությունները ոչ միայն պետք եղածը չեն անում Հայաստանի ինքնիշխանությունը պահելու համար, այլ ընդհակառակը շատ արագ և հապճեպ որոշումներով և միակողմանի զիջումներով է առաջնորդվում այս ամբողջ գործընթացը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, որը Երևանում մասնակցում է ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախաձեռնած՝ Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին նվիրված «Հայաստանը եվ տարածաշրջանը. դասեր, արժևորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովին։

«Դա է մեր մեծագույն մտահոգությունը, որ քայլ առ քայլ մենք գնում ենք դեպի Հայաստանի թրքացում և պետականության անկում։ Ինչպե՞ս այսպիսի վտանգ իշխանությունները չեն տեսնում, մեզ համար ուղղակի զարմանք է, և մենք ամեն ինչ անելու ենք, որ այդպիսի արդյունքի չհասնենք»,-ասաց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

Նա փաստեց, որ իշխանությունները Գեղարքունիքում, Սյունիքում փոքր-փոքր տարածքների զիջումով արդեն որոշ կացություններ են ստեղծում, որը կնախապատրաստի ավելի մեծ «համաձայնագրի» հավանականությունը, և ասաց, որ ՀՅԴ-ն ամեն ինչ անելու է, որ այդպիսի արդյունքի չհասնենք։

«Սա շատ լուրջ խնդիր է և մենք էլ մտավախություն ունենք, որ սահմանագծման, սահմանազատման հարցով արդեն գաղտնի բանակցություններ սկսել են, և բանակցությունների ընթացքում հանկարծ մի նոր անակնկալ կպատրաստվի հայ ժողովրդի համար, որ մեզ լավատեսություն չի թելադրում։ Այդ ուղղությամբ շատ մտահոգ ենք»,-ասաց նա։

1921թ-ի իրավիճակի հետ, երբ ստորագրվեցին Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, այսօր էլ զուգահեռներ տեսնում է Հակոբ Տեր-Խաչատուրյանը։ Ասում է՝ թուրքական ու ադրբեջանական ախորժակները չեն փոխվել։

«Թուրքիան իր պանթյուրքական նկրտումներից երբեք ետ չի կանգնել, իսկ Ադրբեջանն էլ հիմա ընդհանուր խաղաղության հաստատման պիտակի տակ ուզում է կորզել թե՛ Հայաստանի հողային տարածքներ, և թե՛ վերջնականորեն ճշտել սահմանների խնդիրը և ստիպել Հայաստանին՝ ճանաչելու իր տարածքային ամբողջականությունը՝ այդ ձևով թաղելով Արցախի հարցը»,-ասաց նա։

Սրանք բոլորն էլ, բնականաբար, անընդունելի հանգամանքներ են Հայ Հեղափոխական Դաշնակցության համար, վստահեցրեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը, իրենք միշտ ասել են և հիմա էլ կրկնում է, որ երկրների միջև հարաբերություններ կարելի է ստեղծել նաև սահմանային խնդրին վերջնական լուծում չտալով․ այդպիսի հարցեր գոյություն ունեն շատ երկրների միջև, լավագույն օրինակը, ըստ նրա, Ռուսաստանի և Ճապոնիայի խնդիրն է, որոնք Երկրորդ աշխարհամարտից հետո մինչև այսօր սահմանային խնդիրներ ունեն կղզիների վերաբերյալ, բայց դա երբեք չի խանգարել, որ բնականոն հարաբերություններ ունենան։

«Շատ զգուշավորությամբ պետք է մոտենալ այդ հարցին, խանդավառությամբ չնետվել այն աբսուրդ իրավիճակի մեջ, թե մենք վերջնականորեն ամեն ինչ պետք է սահմանագծենք, սահմանազատենք, հարյուրավոր տարիներից ի վեր եղած հարցերը հանկարծ լուծենք այսօր, որովհետև այսօրվա պայմաններում, երբ Հայաստանը պարտված վիճակում է, ունենք պարտվողական հոգեբանությամբ վարչակարգ, և, բնականաբար, բոլոր ուժերը սա օգտագործելով՝ փորձելու են առավելություններ կորզել»,-մտահոգություն հայտնեց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

Սրա համար, ըստ նրա, անհրաժեշտ է պատմությունից դասեր քաղելով՝ չընկնել նույն խաղերի մեջ։ ՀՅԴ Բյուրոյի ղեկավարը հույս հայտնեց, որ գիտաժողովի արդյունքները կօգնեն այդ ուղղությամբ զգուշավորության ուղերձ հասցնել նաև գործող իշխանությանը, որպեսզի հայ ժողվորդի անժամանացելի իրավունքները ձեռքից բաց չթողնեն։

Իրանը, Հնդկաստանը, այլ գերտերություններ այս օրերին շահագրգռություն են ցուցաբերում Հայաստանի սուբյեկտայնությունը բարձրացնելու ուղղությամբ։ Հակոբ Տեր-Խաչատուրյանն ասաց՝ սա է, որ իշխանությունները լավապես պետք է օգտագործեն։

«Ունենք պետություններ, որոնց համար Հայաստանի գոյությունը որպես անկախ պետականություն, որպես հզոր պետականություն իրենց շահերից էլ է բխում, և այդ ուղղությամբ իրենք պետք է հենվեն նաև այդպիսի հնարավորությունների վրա, որպեսզի զորացնեն իրենց բանակցային ձևերը։ Դժբախտաբար, մեր իշխանությունների կողմից այդ ուղղությամբ մեծ աշխատանք տարվելու իրողությունը չենք տեսնում»,-ասաց նա։

Իրենք, որպես ՀՅԴ, մեծ ջանք են թափում տարբեր երկրների մեջ Հայաստանի համար առավելություններ վաստակելու ուղղությամբ, որպեսզի երկիրը կարողանա առավել հանդուգն և ողնաշարը մի քիչ շտկված խոսի երկու հարևան թշնամիների հետ՝ Թուրքիայի և Ադրբեջանի։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․

https://youtu.be/yFimonw2sVg

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապար

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների 2026թ․ գնա

16 Հոկտեմբեր 2026
Նորացուած Համայնավարութեան Կեղծիքը

«Պատմութիւն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցեալում

16 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Մեր պատասխանը՝ գործն է

Մեր ժողովուրդի պատմութիւնը լաւագոյն վկան է այն իրողութեան, որ ազգային իտէալներ

16 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company