ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրույցներ

Եթե մենք ցանկանանք Թուրքիայի հետ բարեկամանալ, դա չի դառնալու հայելի և նույն պատկերացումը չի իջնելու Էրդողանի դիմաց․ Խաչիկ Մուրադյան

20 Հոկտեմբեր 2021

Հայաստանին դեպի ծով ելք տրամադրող և ՀՀ տարածքը 160 հազար քառ․ կմ ճանաչող՝ Սևրի պայմանագրի մասին Հայաստանում խոսելիս մոտեցումները հակասական են՝ մի մասը շեշտում է, որ նման քննարկումները պարզապես իրատեսական չեն և ժխտական մթնոլորտ են ստեղծում, մյուս մասը կարծում է, որ Սևրի դաշնագրի և Վիլսոնյան քարտեզի հարցերը պետք է տևականորեն մնան օրակարգի վրա՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց պատմական գիտությունների դոկտոր (PhD), պրոֆեսոր, ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հայկական բաժնի վարիչ, Կոլումբիայի համալսարանի Մերձավոր Արևելքի, Հարավային Ասիայի և Աֆրիկայի հետազոտությունների բաժնի դասախոս Խաչիկ Մուրադյանը, որը Երևանում մասնակցում է ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախաձեռնած՝ Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին նվիրված «Հայաստանը եվ տարածաշրջանը. դասեր, արժևորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովին։

Բնականաբար, այս երկու տեսակետները ներկայացնողներն էլ առանցքային հիմնավորումներ ունեն, նկատեց նա, սակայն պետք է շեշտել, որ անկախ այն իրողությունից, թե մենք՝ հայերս, կամ այլ ժողովուրդներ, որոնց համար Սևրը որոշ կարևորություն է ներկայացնում, ինչ ենք մտածում այդ պայմանագրի և դրա հետ առնչվող պահանջատիրության հարցի մասին, հենց Թուրքիայի մեջ Սևրի դաշնագիրը դարձել է այնպիսի քաղաքական գործիք և՛ արտաքին, և՛ ներիքն քաղաքականության մեջ, որ Թուրքիայում շարունակվելու է այդ օրակարգը, Սևրի մասին խոսելու են յուրաքանչյուր առիթի՝ անկախ նրանից մենք այդ մասին կխոսե՞նք, թե՞ ոչ։

Թուրքիայի Հանրապետության ստեղծման 100 տարիների ընթացքում տարբեր քաղաքական ուժեր են եղել իշխանության, նշեց նա, սակայն մեկ բան մնացել է անփոփոխ՝ այն մոտեցումը, որ Սևրի Դաշնագիրը ճիգ է եղել քարուքանդ անել, բաժանել Թուրքիան, և այդ աշխատանքում դերակատար են եղել Արևմտյան պետությունները, ինչպես նաև Թուրքիայի ազգային փոքրամասնությունները՝ հայեր, հույներ, քրդեր և այլն։

Այս քաղաքական զենքը Թուրքիայում հաճախ ուղղում են նաև քաղաքական հակառակորդների դեմ։ Սակայն, Խաչիկ Մուրադյանը վստահ է, որ Հայաստանը չպետք է լուսանցք մղի այս կարգի պայմանագրերի քննարկումները, քանի որ մի օր դրանք կարող են արդիական դառնալ։

«Երբ հարցը վերաբերում է դաշնագրերին, համաձայնագրերին, հաճախ տվյալ պահի պատմաքաղաքական իրավիճակը, աշխարհաքաղաքական իրավիճակը շատ բան կարող է հուշել։ Նույնիսկ որոշ դաշնագրեր, որոնք հաճախ ընկալվում են որպես անցյալի մաս, կարողանում են հուշել պատկերացումներ նոր իրավիճակների մասին։ Այս իմաստով, արհեստական ձևով Սևրի շուրջ քննարկումը լուսանցքայնացնելը ընդհանրապես առողջ մոտեցում չէ։ Բնականաբար, առողջ մոտեցում չէ նաև Սևրի դաշնագրի՝ այս պահին իսկ գործածության, վերականգնումի մասին շեշտադրումները և հակառակ տեսակետը անտեսելը։ Բայց, դժբախտաբար, ես ավելի միտում եմ տեսնում այս դաշնագրերի շուրջ քննարկումները լուսանցքայնացնելու»,-ասաց Խաչիկ Մուրադյանը։

Նար նկատեց, որ երբ հետին թվով փորձում ենք արժևորել դաշնագրերը, պայմանագրերը, մեր քննադատության առանցքը հաճախ դառնում են մեր հարևանները՝ խոսում ենք ռուսների սխալների մասին, հարևան այլ երկրների՝ Իրանի և այլ տերությունների սխալների մասին, որոնք շատ թանկ արժեցան հայության կամ Հայաստանի համար, բայց հաճախ թերանում ենք ինքնաքննադատության աշխատանքի մեջ։

«Այս պայմանագրերի և դաշնագրերի շուրջ քննարկումը, հատկապես երբ ունի առողջ բաժին, որը կանդրադառնա մեր իսկ սխալներին, խիստ կարևոր է։ Որովհետև եթե պիտի ասենք՝ ոչինչ չէինք կարող անել, ես ընդհանրապես կողմնակից չեմ «ոչինչ չենք կարող անել» մոտեցումներին։ Իմ մոտեցումը հետևյալն է՝ ցանկացած ժողովուրդ, մեծ կամ փոքր, ինչ-որ դեր ունի, որն իրավիճակ է փոխում։ Եթե ոչինչ չենք կարող անել, ուրեմն բոլորս գնանք տուն և հանձնվենք մեր ճակատագրին։ Ցանկացած պատմական դեպքի ընթացքում, նույնիսկ հսկայական դժվարին պայմաններում մենք որոշումներ ենք ընդունել և քայլեր ենք արել կամ չենք արել։ Եվ արժե այդ մասին մտածել և խոսել»,-ասաց Խաչիկ Մուրադյանը։

Նրա գիտական աշխատություններից մեկն, օրինակ, վերաբերում է Հայոց ցեղասպանության ընթացքում տարբեր ձևերով Ցեղասպանության քաղաքականությանը դեմ դնելու գործունեությանը։ Սա մեր պատմության կարևոր մի բաժին է, նշեց նա, որը հաճախ մենք անտեսում ենք և փորձում ենք հայությունը ներկայացնել որպես խեղճ և ոչխարի պես դեպի բնաջնջում գնացող հավաքականությունը, և դա է սխալը, որովհետև այդ հավաքականությունը հսկայական դերակատարություն է ունեցել իր իսկ զավակները փրկելու գործունեության մեջ՝ ընդհատակյա ցանցեր կազմելով, հաճախ անզեն հակադարձելով այս քաղաքականությանը։

Թուրքիայի հետ բարեկամանալու Հայաստանի հայտարարությունները, նրա համոզմամբ, պարզունակ մոտեցումներ են, քանի դեռ ամրապնդված չեն Թուրքիայի կողմից կոնկրետ գործողություններով, ասենք, անցյալի իր ոճիրների ընդունումով և հատուցմամբ։

«Հաճախ պետք է նկատի առնել հետևյալ փաստը՝ երբ մենք խոսում ենք որոշ քայլերի մասին, որոնք միաժամանակ իրենց կողքին չունեն կամքը իրավիճակներ ստեղծելու, հաճախ ակնկալել, թե պարզապես մեր հայտարարությունների և խոսքերի ճանապարհով մեզ համար հնարավոր կլինի Թուրքիայի ամբողջ տարածաշրջանի քաղաքականությունը փոխել, և բարիդրացիության իրավիճակ ստեղծել Հայաստանի հետ, հավանաբար պարզունակ մոտեցում է։ Պետք է նկատի առնել այն փաստը, որ նույնիսկ երբ մենք խոսում ենք Թուրքիայի հետ հարաբերություններին բնականոն ընթացք տալու մասին, մեր այս քաղաքականությունը պետք է նաև առաջնորդվի իրատեսական այլ քայլերով, որոնք կերաշխավորեն այլ երևույթները, օրինակ, սահմանների պաշտպանության հարցը, ազգային անվտանգության հարցը»,-ասաց նա։

Եթե մենք ցանկանում ենք Թուրքիայի հետ հարաբերությունների բնականոնացում, սա ուղղակիորեն չի դառնալու հայելի և նույն պատկերացումը չի իջնելու Էրդողանի և Թուրքիայի ղեկավարության դիմաց ինչպես հայտնություն՝ ասաց Խաչիկ Մուրադյանը։

«Իրենք պիտի առնեն այդ մեկը և շարունակեն իրենց քաղաքականությունը տարածաշրջանում։ Եվ կասկած չունենանք, որ մինչև այն ատեն, որ Թուրքիա պետությունը շարունակում է անցյալի իր ոճիրները ուրանալ, շարունակում է վայրագությամբ և բռնի ուժով հարցերը լուծել, դժվար է պատկերացնել, և չէի ուզենա, որ պատմությունը ևս մեկ անգամ մեզ այդ դասը տա՝ ընդամենը մեկ տարի է անցել մեր վերջին փորձից, Թուրքիան դարձյալ շարունակելու է այդ ճանապարհը, և այդ ճանապարհից դուրս գալու համար ամենակարևոր դրսևորումներից մեկը պետք է լինի Թուրքիային՝ իր անցյալի դիմագրավումը և հետևանքների ու անվտանգության հարցերի արծարծումը»,-նշեց պրոֆեսորը։

Սա, նրա խոսքով, չի նշանակում, որ չի կարելի խոսել և քննարկել նաև հարաբերությունների հաստատման հարցը, բայց նաև պարզունակ ձևով ակնկալիքներ բեռնելը այդ հարցի վրա կարող է մեզ համար շատ դառը և թանկ արժենալ։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․

https://youtu.be/LcEfArTNfy0

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՔՊ-ական մեծամասնություն ունեցող ԱԺ-ում

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ազգային ժող

19 Մայիս 2025
Պալապանեան. «ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան երէկ ՀՅԴ Լիբանա

19 Մայիս 2025
Ցեղասպանութեան Ընկերներ. Գերմանիան Ողջ

Կազայի մէջ 19 ամիս է Իսրայէլի կողմէ շարունակուող ցեղասպանութիւնը Պերլինի յայտ

19 Մայիս 2025
Ամբողջ շրջանը կ՛երթայ դէպի Իսրայէլի հե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Մայիս 2025
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company